«Ցավոք սրտի, ես կապ չունեմ այդ ծրագրի հետ», — ասաց «Հին էրիվան» համալիրի սեփականատեր Մանվել Տեր – Առաքելյանը ի պատախան մեր այն հարցին, թե արդյո՞ք դուք եք «Հաղթանակ» զբոսայգու բարձունքում «Նոյյան Տապան» համալիր կառուցում:
Հիշեցնենք, որ օրերս նախաձեռնող խմբի անդամ Մարտուն Հարությունյանը ներկայացրեց «Հաղթանակ» զբոսայգու հարակից ժայռաբեկորների ծառազուրկ բարձունքին կառուցվող «Նոյյան Տապան» համալիրի նախագիծը, որի չափերը կհամապատասխանեն Տապանի բնական չափերին՝ 132 մ երկարություն, 22 մ լայնություն, 13 մ բարձրություն:
Ըստ նրա կառուցվելու է եռահարկ համալիր. առաջին հարկը կծառայի որպես թանգարան, երկրորդ հարկում կլինեն կոնֆերանս — դահլիճ, կինոթատրոն, գրասենյակներ, երրորդ հարկում կլինեն սենյակներ՝ արտերկրյա հյուրերի համար: Համալիրի վրա գիշերները կլուսարձակվեն լազերային ճառագայթներ՝ Արարատ լեռան պատկերներով:
Նախաձեռնող խմբի անդամներից է Կարեն Աղամյանը: Բնականաբար Աղամյանի մասնակցությունն ու նախագծի մասշտաբները կասկած չի թողնում, որ հերթական գեր- օբյեկտի հետևում պատահական մարդիկ չեն կանգնած:
Իսկ Տեր — Առաքելյանը վերջնական շնորհազրկումից հետո մոտ չի թողնվելու Տապանին: Նշենք, որ Տապանի կառուցումը ի սկզբանե նրա ծրագիրն էր: Անգամ Տապանի մանրակերտը կա նրա աշխատասենյակում, որը գործարարը հպարտությամբ ցույց էր տալիս հյուրերին, ու պատմում, թե ինպես է այն իրականություն դարձնելու. « Ցավոք սրտի ես կապ չունեմ այն ծրագրի հետ, որով նախատեսվում է Նոյան Տապան կառուցել և այն տեղադրել Հաղթանակ զբոսայգու տարածքում, Հայկական Վարկածի հետ զրույցում ասաց նա,- իհարկե նախագիծը իմն է եղել, սակայն ի սկզբանէ նախատեսված էր, որ այն գտնվելու է Արարատյան դաշտում` Արարտի ստորոտում, որը կապող նշանակություն էր ունենալու Աստվածաշնչյան Արարատի և Խոր Վիրապի համար: Ես չգիտեմ հիմա ովքեր են նախաձեռնողները, բայց համարում եմ, որ դա սրբապղծություն է. Նոյան Տապանը տեղադրել մի վայրում, որը ժամանցի գոտի է, որտեղ ֆուտբոլ են խաղում: Չէ՞ որ այդ փաստը մեր գրավականն է աշխարհի առաջ: Կամ այն սարքել որպես հյուրանոց ու ռեստորան` լրիվ խեղաթյուրում է այդ առեղծվածը, այդ լեգենդը»:
Տեր Առաքելյանը փորձեց պարզաբանել, թե ինչ պատահեց, որ նախագիծը մնաց երազանք:
«Չեմ կարող ասել ֆինանսականը, քանի որ այդ հարցը լուծված էր. ես ներդրողներ էի բերել Կանադայից, դա մի շատ հզոր ծրագիր էր` շուրջ 40 միլիոն ներդրում էր լինելու. սակայն այն պահից սկսած, երբ մենք այդ տարածքում շուրջ 500 նաիրյան բարդի տնկեցինք ,եղան բազմաթիվ խոչընդոտներ, որոնց արդյունքում և ծրագիրը սառեցվեց: Նախատեսվում էր, որ տապանը լինելու է ամբողջությամբ թանգարան, և այդ ամբողջ կոլորիտը Արարատ լեռը և Խոր վիրապը լինելու էր Հայաստանի անձնագիրը աշխարհի առաջ: Այսինքն` Աստվածաշնչյան այդ ամբողջ պատկերը կլիներ ավելի տեսանելի ու համոզիչ. իսկ հիմա այն հանել — դնել Հաղթանակ զբոսայգում իմ համար անհասկանալի ու անընդոււնելի է. մարդկանց կտանեն ցույց կտան , կասեն Նոյի Տապանը ստեղա իջել ու ձեռի հետ էլ կառուսել կնստացնեն……. դա ուղակի ծիծաղելի է: Ես հստակ կարող եմ ասել, որ իմ աջակցությունը կցուցաբերեմ, միայն մի խնդրանքով, որ մեր այդ առասպելը այդ լեգենդը չայլայլեն ու խեղաթյուրեն»:
Իսկ նախաձեռնողները պնդում են, որ կարևոր է Հայաստանում այսպիսի համալիրի կառուցումը, քանի որ դրա միջոցով աշխարհն ավելի լավ կիմանա հայերի պատմությունը, որ Տապանը կկառուցվի այնպես, որ երևա քաղաքի բոլոր կողմերից, իսկ համալիրից պարզորոշ կերևա Արարատ լեռը:
Մի բան է միայն մխիթարական, որ նախաձեռնող խմբի անդամների կարծիքով՝ անհրաժեշտ է նախագիծը դնել հանրային քննարկման, որպեսզի հետագայում հանրության շրջանում դժգոհություններ չառաջանան: Այն արդեն քննարկման է ներկայացվել քաղաքապետարանում, իսկ վերջում կհաստատվի հանրապետության նախագահի կողմից:
Նախատեսվում է համալիրի կառուցումն ավարտել մինչև 2015 թվականը՝ Եղեռնի 100-ամյակին ընդառաջ: Կառուցման բյուջեն կկազմի 20000 մլն դոլար:
Հետաքրքիր է, որ պետբյուջեից որևէ գումար չի հատկացվելու կառույցին:
- 14:10Փոխգնդապետ Արա Մխիթարյանին դաժանաբար ծեծելու համար դատապարտվածը դիմել է վաղաժամ ազատ արձակվելու համար
- 13:10Շուրջ երկու տարի անհետ կորած համարվող զինծառայողի մոր հեռախոսազանգերը հսկել են՝ զինծառայողի հետ հնարավոր կապը պարզելու համար.փաստաբան
- 15:10Խոշոր չափի փողերի լվացում՝ Վ. Գասպարյանի աջակցությամբ. մեղադրվում է ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյան
- 13:10Առնվազն 3,426,750 ԱՄՆ դոլարը քաղաքապետարանի պաշտոնյանները յուրացրել են. Մեսրոպ Առաքելյանը քաղաքային իշխանությանը մեղադրում է կոռուպցիայի մեջ
- 12:10Եթե զինվորները մահացել են շմոլ գազից, դա նշանակում է, որ առաջինը մահացած պետք է լիներ կապիտան Հակոբյանը. փաստաբան
- 11:10Գևորգ Պետրոսյանը չի ենթարկվել պարեկների պահանջին, հնչեցրել է սպառնալիքներ և դիմել փախուստի, մեքենան կանգնեցրել են հարկադրաբար
- 15:10«Կինդեր ձվիկ» կոնֆետներ, «Նուտելլա» և այլ ապրանքներ ձևակերպվել են որպես ՌԴ-ից ներմուծումներ, սակայն մակնշումները թուրքերեն են եղել. ՊԵԿ բացահայտումը
- 15:10ՔԿՀ պաշտոնյան «օրենքով գողից» կաշառք է ստացել
- 11:10Խարդախները փոխել են մարտավարությունը և հիշատակում են վարչապետի, նախագահի և ԱԺ նախագահի անունները. ԱԱԾ-ն իրազեկում է
- 13:10Պեմզաշենում մոր և երկու երեխայի սպանության գործով հաստատվում է՝ երեխայի նկատմամբ սեռական ոտնձգություն եղել է. Հայտնի է անձը
25.03.2023 | 13:10
25.03.2023 | 11:10
24.03.2023 | 15:10
24.03.2023 | 14:10
24.03.2023 | 13:10
24.03.2023 | 12:10
23.03.2023 | 15:10
23.03.2023 | 14:10
23.03.2023 | 13:10
23.03.2023 | 12:10
23.03.2023 | 11:10
22.03.2023 | 15:10
22.03.2023 | 13:10
22.03.2023 | 11:10
21.03.2023 | 15:10
21.03.2023 | 14:10
21.03.2023 | 13:10
21.03.2023 | 11:10
21.03.2023 | 0:10
20.03.2023 | 15:10
20.03.2023 | 14:10
20.03.2023 | 13:10
20.03.2023 | 12:10
20.03.2023 | 11:10
18.03.2023 | 14:10
18.03.2023 | 13:10
18.03.2023 | 12:10
17.03.2023 | 15:10
17.03.2023 | 14:10
17.03.2023 | 13:10
17.03.2023 | 12:10
16.03.2023 | 15:10
16.03.2023 | 14:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.