Պետեկամուտների կոմիտեի աշխատակիցները փետրվարին անօրինական ձեռնարկատիրական գործունեության մի շարք դեպքեր են բացահայտել Երեւանում եւ մարզերում: Դրանց շարքում են կեղծված ալկոհոլային խմիչքներ, ապօրինի ատամնաբուժարաններ եւ ստվերում գործող արտադրամասեր:
ՊԵԿ-ի մամուլի ծառայությունից հայտնում են, որ ըստ ստացված տեղեկությունների, ՊԵԿ-ի աշխատակիցները Երեւանի «Վերնիսաժ» տոնավաճառում բացահայտել են առանց ակցիզային դրոշմանիշների ալկոհոլային խմիչքների իրացման հերթական փորձը: Պարզվել է, որ անօրինական ձեռներեցության հեղինակը Երեւանի բնակչուհի Ժաննա Քեսոյանն է, ով իրացրել է 230 հազար դրամի ապրանք, իսկ հայտնաբերված առանց ակցիզային դրոշմանիշների խմիչքների ընդհանուր գումարը կազմել է 430 հազար դրամ:
Օպերատիվ-հետախուզական մյուս միջոցառումների արդյունքում օրերս հայտնաբերվել է նաեւ Երեւանի բնակիչ Հակոբ Սնդոյանին պատկանող մետաղապլաստե դռների եւ պատուհանների ապօրինի արտադրամաս: Պարզվել է նաեւ, որ Երեւանի մեկ այլ բնակիչ էլ` Սամվել Նալբանդյանը, սեփական տան բակում գտնվող առանձին շինությունում փետրվարի 1-ից առանց պետական գրանցման զբաղվում էր ռետինե կաղապարների պատրաստմամբ: Իսկ Սարգիս Հովհաննիսյանն էլ, չունենալով ձեռնարկատիրական գործունեության իրավունք, սեփական ավտոտնակում տնտեսական ապրանքներ եւ շինանյութ էր պահեստավորում` այն պարբերաբար իրացնելով Երեւանի Վարդանանց փողոցում: Մյուս դեպքերով էլ օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցներին հաջողվել է ատամանբույժներ հայտնաբերել, ովքեր, ի դեպ, գործել են ոչ միայն առանց պետական գրանցման, այլեւ` առանց համապատասխան լիցենզիայի: Այսպես, Նոր Արեշում սեփական առանձնատանը Արմեն Կարապետյանն ատամանբուժական ծառայություն էր մատուցում 2011 թվականի մարտից, իսկ Արտակ Ղամբարյանը 2009-ից Էրեբունիում գտնվող բնակելի շենքերից մեկի նկուղն էր սեփական ատամնաբուժարան դարձրել: Անօրինական բժշկական գործունեությունից զերծ չեն մնացել նաեւ մարզերում: ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները Արարատի մարզի Ավշար եւ Տափերական գյուղերում հայտնաբերել են ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող դեղատուն եւ ատամնաբուժարան, որոնք շուրջ 2 ամիս նույնպես գործել են առանց պետական գրացման եւ համապատասխան լիցենզիայի: Իսկ Արարատի մարզի Վերին Արտաշատ գյուղում Արթուր Մովսիսյանն ապօրինի գործող փայտամշակման արհեստանոցում փորձել է մրգերի համար նախատեսված փայտե արկղեր պատրաստել: Սեւան քաղաքում էլ օրերս կանխվել է տարբեր ապրանքանիշի շուրջ 40 շիշ կեղծված օղու իրացման դեպք: Իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Սեւանի բնակիչ Վարդան Միրաքյանին հաջողվել է 6 ամսվա ընթացքում կեղծված օղիներ իրացնել:
Ներկայացված բոլոր դեպքերով էլ պետությանը պատճառած վնասի չափը ճշտվում է:
- 15:10Թուրքիայի կայսերական հավակնությունները՝ նավթի եւ գազի դեֆիցիտի պայմաններում. «Ամերիկայի ձայնը»
- 14:10ՌԴ պաշտպանության նախարարությունը որոշել է էապես նվազեցնել ռազմական ակտիվությունը Կիևի և Չեռնիգովի ուղղություններում
- 12:10Սոչի քաղաքի վարչակազմն արթնացե՞լ է. Քաղաքապետարանը որոշել է նշել հայերի նկատմամբ ադրբեջանցիների հաղթանակի օրը
- 12:10Կրասնոդարում Հայաստանի քաղաքացիները մեղադրվում են 30-ամյա կնոջ առեւանգման մեջ
- 17:29Ռուսաստանյան նախօրեի ցույցերն ամենամարդաշատն էին ԽՍՀՄ փլուզումից ի վեր
- 17:32Պուտինը հարկ չի համարում միջուկային հարված հասցնել ԻՊ դիրքերին, քանի որ…
- 14:13Ողբերգական դեպք Երևանում. մայրը հայտնաբերել է 29-ամյա աղջկա կախված դին
- 17:48Փարիզում տեղի ունեցածը սպասելի էր
- 11:35«Նրանք կրակում էին ուղիղ ժողովրդի վրա՝ բացականչելով. «Ալլահ աքբար». Փարիզի ահաբեկչություն (լուսանկարներ)
- 11:15Ֆրանսիայի մայրաքաղաքում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված
21.03.2023 | 15:10
21.03.2023 | 14:10
21.03.2023 | 13:10
21.03.2023 | 11:10
21.03.2023 | 0:10
20.03.2023 | 15:10
20.03.2023 | 14:10
20.03.2023 | 13:10
20.03.2023 | 12:10
20.03.2023 | 11:10
18.03.2023 | 14:10
18.03.2023 | 13:10
18.03.2023 | 12:10
17.03.2023 | 15:10
17.03.2023 | 14:10
17.03.2023 | 13:10
17.03.2023 | 12:10
16.03.2023 | 15:10
16.03.2023 | 14:10
16.03.2023 | 13:10
16.03.2023 | 12:10
16.03.2023 | 11:10
15.03.2023 | 15:10
15.03.2023 | 14:10
15.03.2023 | 13:10
15.03.2023 | 12:10
15.03.2023 | 11:10
14.03.2023 | 15:10
14.03.2023 | 14:10
14.03.2023 | 13:10
14.03.2023 | 12:10
14.03.2023 | 12:10
13.03.2023 | 15:10
13.03.2023 | 14:10
13.03.2023 | 13:10
13.03.2023 | 11:10
11.03.2023 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.