Մարդու Իրավունքների Պաշտպանությմբ զբաղվող մի շարք ՀԿ –ներ` մասնավորապես Երեւանյան կենտրոն» ՀԿ-ն «Մեր իրավունքների սահմանները» ՀԿ-ն, եւ «Համագործակցություն հանուն ժողովրդավարության կենտրոն» հայտարարում են, որ հետ են վերցնում իրենց ստորագրությունները Մարդու իրավունքների պաշտպանի հետ ստորագրած հուշագրից.
«ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի եւ բռնության, խոշտանգումների ենթարկված անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում ներգրավված մի շարք հասարակական կազմակերպությունների միջեւ 2011 թվականի հունիսի 4-ին ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր, քանի որ կողմերը կիսում են նմանատիպ առաքելություններ եւ ցանկանում են համագործակցել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող` բռնության, խոշտանգումների ենթարկված անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում, որպեսզի բարձրացնեն նշված անձանց իրավունքների պաշտպանության ոլորտի զարգացմանն ուղղված իրենց ջանքերի արդյունավետությունը:
Գաղափարն ինքնին շատ հետաքրքիր ու արդյունավետ գործունեություն էր ենթադրում երկու կողմերի համար էլ, քանի որ ՀԿ-ներին առաջարկվում էր Մարդու իրավունքների պաշտպանին հասանելի մեխանիզմների օգտագործման հնարավորություն: Հուշագիրը ստորագրելու համար հրավիրված Ֆորումի ընթացքում իր խոսքում Կարեն Անդրեասյանը նշեց, որ մարդու իրավունքների պաշտպանը պետք է այնպիսի մարդ լինի, ում գործունեությանն օգնող գործոնը կլինի նաեւ անձնական խարիզման: Ենթադրվում է, որ նա դրանով ուզում էր ասել, որ կօգտագործի իր անձնական որակներն օգտակար լինելու ընդհանուր նպատակին: Գուցե մյուս ոլորտներում Մարդու իրավունքների պաշտպանն այլ մոտեցում է ցուցաբերում, բայց մենք առիթ ունեցանք հանդիպելու հակառակ երեւույթին:
Ստորագրված հուշագիրը ենթադրում էր որոշակի ժամկետներ, որի ընթացքում պետք է սկսվեին նախագծերի մշակումները եւ իրականացումը: Սակայն առ այսօր որեւէ կոնկրետ քայլ չի ձեռնարկվել Պաշտպանի գրասենյակի կողմից: Ավելին, անպատասխան են թողնվել հուշագիրը ստորագրած անձանց հեռախոսազանգերը, որոնք բյուրոկրատական մեքենան գուցե չի էլ հասցրել պարոն Անդրեասյանին: Դրանով իսկ խախտվել է հուշագրի 3-րդ հոդվածը, համաձայն որի կողմերը պարտավորվում են միմյանց հետ խորհրդակցել եւ տեղեկատվություն փոխանակել:
Ելնելով նրանից, որ անցած մի քանի ամիսը բավարար էր վերջնականապես համոզվելու, որ հուշագիրը կրում էր բացարձակապես ձեւական բնույթ, վերոնշյալ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները դիմում են ներկայացրել Մարդու իրավունքների պաշտպանին, պահանջելով լուծել հուշագիրը»:
«Մարդու Իրավունքների Պաշտպանության Երեւանյան կենտրոն» ՀԿ նախագահ Սուրեն Իսկանդարյան
«Մեր իրավունքների սահմանները» ՀԿ նախագահ Հասմիկ Սահակյան
«Համագործակցություն հանուն ժողովրդավարության կենտրոն» ՀԿ անդամ Ալինա Դերձյան
- 12:10Ադրբեջանցիները գտնվում են այնպիսի բարձունքի վրա, որ հսկողության տակ են վերցրել միջհամայնքային ճանապարհը
- 11:10Երևանում շտապօգնությունը 2 ոտքերն անդամահատված անօթեւան կնոջը տեղափոխել ու թողել է փողոցում
- 14:10Ադրբեջանցիները գրեթե լրիվությամբ քանդել են Արցախյան ազատամարտից հետո կառուցված հուշարձանները. ճանապարհների, թունելների շինարարությանը «խանգարող» հայկական ամեն ինչ վերացնում են
- 11:10Ադրբեջանի ՊՆ-ն անհիմն բողոքներ է հնչեցրել Լեռնային Ղարաբաղի ռուս խաղաղապահների հասցեին
- 14:10Ադրբեջանը կեղծ հաղորդագրություններով, քարոզչական նյութերով փորձում է հայ հասարակությունը մասնատել ներսից. Տաթեւիկ Հայրապետյան
- 11:10Արցախում հումանիտար ծանր իրավիճակի պայմաններում այսպես կոչված «էկոակտիվիստների» ցույցերն ուղեկցվում են երաժշտությամբ, հրավառությամբ, ալկոհոլով, խնջույքներով, որոնք ատելության խրախճանք են հիշեցնում.ԱԳՆ
- 13:10Թալիշում Ալիևը բառացի ասաց՝ եթե Հայաստանը չընդունի Ադրբեջանի պայմաններով դելիմիտացիան, ոչ մի խաղաղության պայամանագիր էլ չի լինելու․ Նիկոլ Փաշինյան
- 12:10Արտակ Բեգլարյանը հարցեր է ուղղել ադրբեջանական պրոպագանդիստներին ու զեղծարարներին, որոնք ժխտում են շրջափակման հանրահայտ փաստը
- 15:10Ադրբեջանցիները տեղյակ են եղել, որ ռուս զինծառայողները մոտենում են, սակայն նրանց ուղղությամբ կրակահերթեր են արձակել. Տիգրան Աբրահամյանը՝ 2 ռուս զինծառայողի վիրավորման մասին
- 12:10Կենսաթոշակային տարիքի քաղաքացիներին աշխատանքից ազատել չեն կարողանա. նոր նախագիծ
27.03.2023 | 15:10
27.03.2023 | 14:10
27.03.2023 | 13:10
27.03.2023 | 12:10
27.03.2023 | 11:10
25.03.2023 | 13:10
25.03.2023 | 11:10
24.03.2023 | 15:10
24.03.2023 | 14:10
24.03.2023 | 13:10
24.03.2023 | 12:10
23.03.2023 | 15:10
23.03.2023 | 14:10
23.03.2023 | 13:10
23.03.2023 | 12:10
23.03.2023 | 11:10
22.03.2023 | 15:10
22.03.2023 | 13:10
22.03.2023 | 11:10
21.03.2023 | 15:10
21.03.2023 | 14:10
21.03.2023 | 13:10
21.03.2023 | 11:10
21.03.2023 | 0:10
20.03.2023 | 15:10
20.03.2023 | 14:10
20.03.2023 | 13:10
20.03.2023 | 12:10
20.03.2023 | 11:10
18.03.2023 | 14:10
18.03.2023 | 13:10
18.03.2023 | 12:10
17.03.2023 | 15:10
17.03.2023 | 14:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.