ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում Դավիթ Հարությունյանի նախագահությամբ տեղի է ունեցել ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ, որտեղ քննարկվել են և դրական եզրակացություն ստացել մի խումբ օրինագծեր.
ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ առաջին ընթերցմամբ հանձնաժողովը քննարկել է ՀՀ կառավարության հեղինակած «ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի տեղեկացմամբ` փոփոխություններով առաջարկվում է սահմանել, որ 14-18 տարեկան անչափահաս դատապարտյալներն առանձին պահվեն չափահաս դատապարտյալներից, ինչը կբացառի վերջիններիս վտանգավոր ազդեցությունն անչափահաս դատապարտյալների վրա:
Ըստ հեղինակի` նախագծի ընդունման արդյունքում հնարավորություն կլինի հանցագործություն կատարած անչափահասներին պատիժը կրել միևնույն քրեակատարողական հիմնարկում (չափահաս դառնալուց հետո` անչափահասներից անջատ): Մինչև նշանակված պատժի ավարտը չի ընդհատվի ուղղիչ-դաստիարակչական աշխատանքների կատարումը միևնույն հիմնարկում, ինչն առավել արդյունավետ կլինի:
Սրանից բացի` քրեակատարողական հիմնարկի պետը դատարանի որոշման հիման վրա հնարավորություն կունենա սահմանափակելու դատապարտյալի նամակագրության գաղտնիության իրավունքը, որը, ըստ նախարարի` կնպաստի քրեակատարողական հիմնարկում անվտանգության և ուղղիչ հիմնարկի ներքին կանոնակարգի պահպանմանը, հանրության առողջության և բարոյականության, այլոց սահմանադրական իրավունքների պաշտպանությանը, այդ թվում նաև` այլ դատապարտյալների սոցիալական վերականգնմանը խոչընդոտող անմիջական վտանգի կանխմանը:
Հանձնաժողովի անդամները որոշ մտահոգություններ են ունեցել` կապված դատապարտյալների նամակագրության սահմանափակումների հետ: Համաձայնություն է կայացվել հետագա քննարկումների ընթացքում օրինագիծը լրամշակել և դարձնել երկուստեք ընդունելի: Օրինագիծը հանձնաժողովի դրական եզրակացությամբ ընդգրկվելու է ԱԺ գարնանային և առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:
Առաջին ընթերցմամբ քննարկվել է ՀՀ կառավարության հեղինակած «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը և դրական եզրակացություն է ստացել առաջիկա քառօրյա նիստերի օրակարգում քննարկվելու համար: Երկրորդ և երրորդ ընթերցմամբ քննարկումները ևս նախատեսվում է իրականացնել այս քառօրյա նիստերի ընթացքում:
Երկրորդ ընթերցմամբ հանձնաժողովը քննարկել է պատգամավորներ Դավիթ Հարությունյանի, Վարդան Բոստանջյանի, Հեղինե Բիշարյանի հեղինակած «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը` կից օրենսդրական փաթեթով, որը ևս ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:
Մինչև 15 օրով հետաձգվել է ՀՀ կառավարության «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը:
- 13:10Հակառակորդի դիպուկահարները կրակել են Ակնայի զորամասերից մեկի հացի ավտոմեքենայի ուղղությամբ. Արցախի ՊՆ
- 15:37նոր բեռ կդառնա 23 տոկոսանոց հարկը.«Խոպանից» եկած գումարների հարկման մեխանիզմը
- 19:09Սերժ Սարգսյանը խոսել է իր առաջադրման մասին
- 22:08Իշխանության ծաղրը՝ ընդդիմությանը (տեսանյութ)
- 20:14Նիկոլը գնաց վա-բանկ. վերջնագիր «Ելք»-ին
- 17:30Հայաստանն ու հարևան երկրները` սեյսմիկ ակտիվության գոտում. երբ և որտեղից սպասել հաջորդ ցնցումը
- 12:59Հայաստանի երազանքը չէ միանալ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, իսկ Եթե Ադրբեջանը ցանկանում է՝ Հայաստանը միանա Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, ապա…
- 18:30Սպասվում է անձրև և ամպրոպ
- 18:30Անձրևներ՝ Հայաստանում
- 14:50Փրփուրներից են կախվում՝ մի կողմից աշխատատեղեր են բացում, մյուս կողմից՝ փակում
21.03.2023 | 15:10
21.03.2023 | 14:10
21.03.2023 | 13:10
21.03.2023 | 11:10
21.03.2023 | 0:10
20.03.2023 | 15:10
20.03.2023 | 14:10
20.03.2023 | 13:10
20.03.2023 | 12:10
20.03.2023 | 11:10
18.03.2023 | 14:10
18.03.2023 | 13:10
18.03.2023 | 12:10
17.03.2023 | 15:10
17.03.2023 | 14:10
17.03.2023 | 13:10
17.03.2023 | 12:10
16.03.2023 | 15:10
16.03.2023 | 14:10
16.03.2023 | 13:10
16.03.2023 | 12:10
16.03.2023 | 11:10
15.03.2023 | 15:10
15.03.2023 | 14:10
15.03.2023 | 13:10
15.03.2023 | 12:10
15.03.2023 | 11:10
14.03.2023 | 15:10
14.03.2023 | 14:10
14.03.2023 | 13:10
14.03.2023 | 12:10
14.03.2023 | 12:10
13.03.2023 | 15:10
13.03.2023 | 14:10
13.03.2023 | 13:10
13.03.2023 | 11:10
11.03.2023 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.