Թերթը գրում է, որ գյուղնախարար Սերգո Կարապետյանի որդուն` Վաչագան Կարապետյանին պատկանող «Արտաշատի պահածոների գործարան» ընկերությունում ամիսներով փող չեն տալիս բանվորներին: «Վերջին անգամ նրանք ստացել են 2011 թվականի նոյեմբերի աշխատավարձը: Այս մասին մեզ հայտնել են գործարանի մի խումբ աշխատողներ, որոնք իրենց անունները չեն հայտնել, զգուշանալով, որ լրագրողների հետ սեփական նախաձեռնությամբ շփվելու համար կարող են ազատվել գործից:
Նրանք պատմում էին, որ դեկտեմբերի աշխատավարձը ստացել են միայն այն աշխատողները, որոնք տանն ամուսնացած զույգեր ունեն եւ «Տրնդեզ» են նշել: Վերջիններս դիմում են գրել տնօրինությանը, խնդրելով գոնե դեկտեմբերի գումարը վճարել, քանի որ տոնի հետ կապված ծախսեր ունեն: Իսկ նրանք, ում «Տրնդեզը» չի վերաբերում, արդեն երրորդ ամիսն է` աշխատավարձի երես չեն տեսնում: Գործարանում լսելով «Հրապարակի» անունը, հրաժարվեցին աշխատավարձերի ուշացումների վերաբերյալ որևէ բացատրություն տալ, իսկ բանվորներից լսածը չմեկնաբանեցին, բայց և չհերքեցին: Թե ինչի հետ են կապված ուշացումները, անհասկանալի է: «Արտֆուդ» ապրանքանիշը, որը ներկայացնում է Արտաշատի պահածոների գործարանը, դրված է բոլոր խոշոր սուպերմարկետների վաճառասեղաններին և վատ չի վաճառվում: Մնում է հավատալ արտաշատցիների մեկնաբանությանը, թե նախարար հոր տանիքի տակ որդին իրեն պաշտպանված է զգում: Ի դեպ, նրանք պատմում են նաև, որ հայր-Կարապետյանն էլ չէր սիրում ժամանակին վճարել բանվորներին: Բայց հիմա ընկերությունում երանությամբ են հիշում Սերգոյի ժամանակները, երբ փողն ուշացնում էին ընդամենը մեկ ամիս: Կարապետյան որդին ավելացրել է ժամկետը երեք անգամ, եւ այժմ Արտաշատի պահածոների գործարանում ահով են սպասում թոռ-Կարապետյանի գալստյանը, քանի որ եթե այսպես շարունակվի, ապա նրա տիրապետության օրոք կես տարին մեկ են աշխատավարձ բաժանելու»,- գրում է «Հրապարակ»-ը:
- 11:00Նաիրա Զոհրաբյանը «ռազբորկա» է արել Շուշան Պետրոսյանի հետ.՝ անվանելով նրան դինոզավր
- 14:05Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին
- 10:58Սեյրան Օհանյանը ոչ մերժել է, ոչ ընդունել. Նա դեռ չի ուզում ասպարեզ ելնել
- 12:15Սամվել Ալեքսանյանի մտքի թռիչքը գերազանցված է. Ապառիկով դեղորայք է վաճառվում
- 10:58Խնդրում եմ բամբասանքներին և խոսակցություններին տեղիք մի տվեք․ Վահրամ Բաղդասարյան
- 10:58«Մեջների կյաժը» Թովմասյանն էր
- 11:00Քննարկել են «վրեժխնդրության վճիռը»․ կմիանա՞ Սեյրան Օհանյանը
- 12:10Էդմոն Մարուքյանը ԱՄՆ-ից կվերադառնա, երբ հարցի լուծումը գտնված կլինի
- 11:57Որտեղի՞ց ՌՈ պետին տասնյակ միլիոնների ունեցվածք
- 11:00Շան գլուխը թաղված է Ռուսաստանում
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.