«Վաշինգտոնը հրապարակեց հետխորհրդային տարածաշրջանի երկրների համար 2013թ. նախատեսվող օգնության չափի վերաբերյալ տվյալները: Սեփական խնդիրների պատճառով ԱՄՆ-ի կողմից կենտրոնասիական և հարավկովկասյան երկրների սուբսիդավորումն անցած տարիների համեմատությամբ, ընդհանուր առմամբ, կրճատվել է: Կրճատումը, սակայն, գրեթե չի անդրադարձել ռազմական ոլորտում հատկացվող օգնության ծավալներին. Վաշինգտոնն ընդամենը փորձել է հավասարեցնել երկու տարածաշրջանների երկրների թվային ցուցանիշները,- «Հայերը հիասթափված են Վաշինգտոնից» (ռուսական «Նեզավիսիմայա գազետա» պարբերականում) վերտառությամբ հոդվածում գրում է Յուրի Ռոկսը և հավելում,-Բացառություն է արվել միայն Վրաստանի համար. նա 14,4 մլն դոլար ռազմական օգնություն կստանա, ինչն ավելին է, քան մյուս երկրների համար նախատեսված օգնության չափը միասին վերցված»:
Հոդվածագիրն ընդգծում է, որ Թբիլիսին, իր նկատմամբ արված բացառության համար, պարզապես ցնծում է: «Վրաստանի իշխանությունների համար նման բացառությունն արտաքին քաղաքականության հավատարմության ապացույց է և այն մասին է վկայում, որ ռազմական քարոզարշավներում Վաշինգտոնին հնարավորության սահմաններում մատուցված դաշնակցային ծառայություններն աննկատ չեն մնում»,-գրում է Ռոկսը և հավելում, որ Թբիլիսիի ցնծությունն էլ ավելի մեծացրեց Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայի` Հայաստանի հեռուստաալիքներից մեկով արած այն հայտարարությունը, թե ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցելու հարցը «լուծված է»:
«ԱՄՆ-ից 1,5 մլն դոլար ռազմական օգնություն ստանալու մասին տեղեկությունը լավ ընդունվեց նաև Տաշքենդում….: Ամերիկյան գանձարանից նույնչափ օգնություն, EurasiaNet հրատարակության տվյալներով, կստանան նաև Ղրղըզստանը և Տաջիկստանը, մի քիչ ավելի շատ` 1,8 մլն դոլար, Ղազախստանը և 685 000 դոլար Թուրքմենստանը»,- ասված է հոդվածում:
Ռոկսն այնուհետ գրում է, որ ԱՄՆ-ը, հաշվի առնելով հարավկովկասյան տարածաշրջանում առկա պայթյունավտանգ իրադրությունը, ինչպես նաև ցույց տալու համար, որ Վաշինգտոնը չեզոք դիրքորոշում ունի ղարաբաղյան հարցում, որոշել է այս տարի հավասարեցնել Հայաստանին և Ադրբեջանին հատկացվող ռազմական օգնության չափը (2,7 մլն դոլար առաջարկելով):
«Ադրբեջանի համար, որի բյուջեն մոտենում է 2 մլրդ դոլարի նշագծին, Վաշինգտոնի օգնությունը կարելի է խորհրդանշական համարել, ինչը, սակայն, չես ասի Հայաստանի մասին: Չնայած, որ հայկական կողմը, շնորհակալություն հայտնելով, նշեց, որ ռազմական կառույցների վիճակը երբեք ամերիկյան ֆինանսական օգնության տրամադրման հանգամանքով պայմանավորված չի եղել, որոշակի հիասթափությունն ակնհայտ է: Առավել ևս որ Վաշինգտոնը, կրճատելով հետխորհրդային երկրներին հատկացվող օգնության չափը, հիշեց նաև Հայաստանի տարածաշրջանային մեկ այլ «ընկերոջ»` Թուրքիայի մասին` Միջազգային ռազմական կրթության և ուսուցման ծրագրի շրջանակում նրան 3,6 մլն դոլար առաջարկելով»,-ասված է հոդվածում:
Հոդվածագիրը նշում է, թե Թուրքիայի համար ԱՄՆ-ի կողմից հատկացված գումարն «այդքան էլ էական չէ», և այդ ժեստը, հավանաբար, պետք է դիտարկել որպես ԱՄՆ-ի կողմից Անկարային ուղղված կոչ մոռանալու երկկողմ հարաբերությունների մեջ փոխադարձ դժգոհություն և հակասությունների տարրեր մտցրած մի շարք գործոնների մասին:
Ռոկսն այնուհետ ընդգծում է, որ հայկական կողմի հիասթափությունը հատկապես «դրսևորվեց» Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի տարածած հայտարարություններում: ««Հայ դատի» վաշինգտոնյան գրասենյակի ղեկավար Արամ Համբարյանը մամուլի ասուլիսի ժամանակ ցավով նշել էր, որ Օբաման չի շտապում կատարել նախընտրական քարոզարշավի ժամանակ ԱՄՆ-ի հայ համայնքին տված խոստումները. բացի այն, որ նա «մոռացել է» ցեղասպանության հարցի մասին, նա նաև կրճատում է ֆինանսական օգնության չափը,-գրում է հոդվածագիրը և մեջբերում Արամ Համբարյանի խոսքերը. «Մենք արդեն առանց զարմանքի հերթական անգամ փաստում ենք, որ Օբաման ևս մեկ անգամ փորձում է կրճատել Հայաստանի տնտեսական օգնության չափը` չնայած Թուրքիայի և Ադրբեջանի շրջափակումից բխող կործանիչ հետևանքներին և Աֆղանաստանում, Իրաքում, Կոսվոյում ամերիկյան առաքելություններին Հայաստանի աջակցությանը»:
Թերթ.am
- 14:10Ուժեղ մագնիսական փոթորիկ մայիսի 31-ին. վտանգավոր երկրափոթորիկ կհարվածի երկրին
- 14:10Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դրական ազդեցություն կունենա ողջ տարածաշրջանի վրա․ Թուրքիայի ԱԳ նախարար
- 12:10Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին
- 14:10Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով
- 14:10Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կանգնի կամ չեզոքացվի՝ որպես ահաբեկիչ․ Մեդվեդև
- 11:10Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆԱ
- 12:10«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»
- 11:00Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով
- 13:10Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանին
- 12:10Լուկաշենկոն, այցելելով իր եղբորը՝ Ալիևին, հիշել է «ձեր ազատագրական պատերազմի» նախորդած ընթրիքն ու իր խորհուրդները
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.