«Վաշինգտոնը հրապարակեց հետխորհրդային տարածաշրջանի երկրների համար 2013թ. նախատեսվող օգնության չափի վերաբերյալ տվյալները: Սեփական խնդիրների պատճառով ԱՄՆ-ի կողմից կենտրոնասիական և հարավկովկասյան երկրների սուբսիդավորումն անցած տարիների համեմատությամբ, ընդհանուր առմամբ, կրճատվել է: Կրճատումը, սակայն, գրեթե չի անդրադարձել ռազմական ոլորտում հատկացվող օգնության ծավալներին. Վաշինգտոնն ընդամենը փորձել է հավասարեցնել երկու տարածաշրջանների երկրների թվային ցուցանիշները,- «Հայերը հիասթափված են Վաշինգտոնից» (ռուսական «Նեզավիսիմայա գազետա» պարբերականում) վերտառությամբ հոդվածում գրում է Յուրի Ռոկսը և հավելում,-Բացառություն է արվել միայն Վրաստանի համար. նա 14,4 մլն դոլար ռազմական օգնություն կստանա, ինչն ավելին է, քան մյուս երկրների համար նախատեսված օգնության չափը միասին վերցված»:
Հոդվածագիրն ընդգծում է, որ Թբիլիսին, իր նկատմամբ արված բացառության համար, պարզապես ցնծում է: «Վրաստանի իշխանությունների համար նման բացառությունն արտաքին քաղաքականության հավատարմության ապացույց է և այն մասին է վկայում, որ ռազմական քարոզարշավներում Վաշինգտոնին հնարավորության սահմաններում մատուցված դաշնակցային ծառայություններն աննկատ չեն մնում»,-գրում է Ռոկսը և հավելում, որ Թբիլիսիի ցնծությունն էլ ավելի մեծացրեց Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայի` Հայաստանի հեռուստաալիքներից մեկով արած այն հայտարարությունը, թե ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցելու հարցը «լուծված է»:
«ԱՄՆ-ից 1,5 մլն դոլար ռազմական օգնություն ստանալու մասին տեղեկությունը լավ ընդունվեց նաև Տաշքենդում….: Ամերիկյան գանձարանից նույնչափ օգնություն, EurasiaNet հրատարակության տվյալներով, կստանան նաև Ղրղըզստանը և Տաջիկստանը, մի քիչ ավելի շատ` 1,8 մլն դոլար, Ղազախստանը և 685 000 դոլար Թուրքմենստանը»,- ասված է հոդվածում:
Ռոկսն այնուհետ գրում է, որ ԱՄՆ-ը, հաշվի առնելով հարավկովկասյան տարածաշրջանում առկա պայթյունավտանգ իրադրությունը, ինչպես նաև ցույց տալու համար, որ Վաշինգտոնը չեզոք դիրքորոշում ունի ղարաբաղյան հարցում, որոշել է այս տարի հավասարեցնել Հայաստանին և Ադրբեջանին հատկացվող ռազմական օգնության չափը (2,7 մլն դոլար առաջարկելով):
«Ադրբեջանի համար, որի բյուջեն մոտենում է 2 մլրդ դոլարի նշագծին, Վաշինգտոնի օգնությունը կարելի է խորհրդանշական համարել, ինչը, սակայն, չես ասի Հայաստանի մասին: Չնայած, որ հայկական կողմը, շնորհակալություն հայտնելով, նշեց, որ ռազմական կառույցների վիճակը երբեք ամերիկյան ֆինանսական օգնության տրամադրման հանգամանքով պայմանավորված չի եղել, որոշակի հիասթափությունն ակնհայտ է: Առավել ևս որ Վաշինգտոնը, կրճատելով հետխորհրդային երկրներին հատկացվող օգնության չափը, հիշեց նաև Հայաստանի տարածաշրջանային մեկ այլ «ընկերոջ»` Թուրքիայի մասին` Միջազգային ռազմական կրթության և ուսուցման ծրագրի շրջանակում նրան 3,6 մլն դոլար առաջարկելով»,-ասված է հոդվածում:
Հոդվածագիրը նշում է, թե Թուրքիայի համար ԱՄՆ-ի կողմից հատկացված գումարն «այդքան էլ էական չէ», և այդ ժեստը, հավանաբար, պետք է դիտարկել որպես ԱՄՆ-ի կողմից Անկարային ուղղված կոչ մոռանալու երկկողմ հարաբերությունների մեջ փոխադարձ դժգոհություն և հակասությունների տարրեր մտցրած մի շարք գործոնների մասին:
Ռոկսն այնուհետ ընդգծում է, որ հայկական կողմի հիասթափությունը հատկապես «դրսևորվեց» Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի տարածած հայտարարություններում: ««Հայ դատի» վաշինգտոնյան գրասենյակի ղեկավար Արամ Համբարյանը մամուլի ասուլիսի ժամանակ ցավով նշել էր, որ Օբաման չի շտապում կատարել նախընտրական քարոզարշավի ժամանակ ԱՄՆ-ի հայ համայնքին տված խոստումները. բացի այն, որ նա «մոռացել է» ցեղասպանության հարցի մասին, նա նաև կրճատում է ֆինանսական օգնության չափը,-գրում է հոդվածագիրը և մեջբերում Արամ Համբարյանի խոսքերը. «Մենք արդեն առանց զարմանքի հերթական անգամ փաստում ենք, որ Օբաման ևս մեկ անգամ փորձում է կրճատել Հայաստանի տնտեսական օգնության չափը` չնայած Թուրքիայի և Ադրբեջանի շրջափակումից բխող կործանիչ հետևանքներին և Աֆղանաստանում, Իրաքում, Կոսվոյում ամերիկյան առաքելություններին Հայաստանի աջակցությանը»:
Թերթ.am
- 11:10Մեր դիրքերը Հայաստանի հետ սահմանին էլ ավելի կամրապնդվեն. Ալիևը՝ Քարվաճառում
- 15:10Բայդենը կրկին շրջանցել է 907-րդ լրացումը. Հայ դատի հանձնախումբը մտահոգված է ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին ռազմական աջակցության տրամադրմամբ
- 14:10Ապշերոնսկում հայը սրճարանում վրեժ է լուծել հայրենակցից՝ սպանելով նրան
- 14:10Հարձակման դեպքում Ֆինլանդիան պատրաստ է կռվել Ռուսաստանի դեմ. Ֆինլանդիայի պաշտպանական ուժերի ղեկավար
- 12:10Ադրբեջանում 44-օրյա պատերազմի 30 մասնակիցներ ինքնասպանություն են գործել՝ հաշմանդամության նպաստ չստանալու պատճառով
- 14:18ՄԱԿ-ի Միջազգային դատարանը ճանաչել է ԼՂ անկախությունը Ադրբեջանից․ ՀԴԿ
- 12:10Ո՞վ կանգնեցրեց Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմը. Ռուսաստա՛նը. Կադիրովը բողոքել է Մոսկվայի համար դժվար ժամանակներում ՀԱՊԿ-ի «լռությունից»
- 11:10ԵՄ-ում տարաձայնություններ կան աղքատ երկրներին պարենային ճգնաժամի դեմ պայքարում օգնելու հարցի շուրջ
- 13:10ԱՄՆ-ի զենքը կօգնի Ուկրաինային վերադարձնել Ղրիմն ու Դոնբասը. Ուկրաինայի պաշտպանության նախարար
- 11:10Սահմանազատման հանձնաժողովի գործունեությունը կապ չունի Ղարաբաղում իրավիճակի հետ. Զախարովան՝ Փառուխի մասին
28.06.2022 | 14:10
28.06.2022 | 13:10
28.06.2022 | 12:10
28.06.2022 | 11:10
27.06.2022 | 15:10
27.06.2022 | 13:10
27.06.2022 | 11:10
25.06.2022 | 14:10
25.06.2022 | 13:10
25.06.2022 | 12:10
25.06.2022 | 11:10
24.06.2022 | 15:10
24.06.2022 | 14:10
24.06.2022 | 13:10
24.06.2022 | 12:10
24.06.2022 | 11:10
23.06.2022 | 15:10
23.06.2022 | 14:10
23.06.2022 | 13:10
23.06.2022 | 12:10
23.06.2022 | 11:10
22.06.2022 | 15:10
22.06.2022 | 14:18
22.06.2022 | 14:06
22.06.2022 | 12:10
22.06.2022 | 11:10
21.06.2022 | 15:10
21.06.2022 | 14:10
21.06.2022 | 13:10
21.06.2022 | 12:10
21.06.2022 | 11:10
20.06.2022 | 15:10
20.06.2022 | 14:10
20.06.2022 | 13:10
20.06.2022 | 12:10
20.06.2022 | 11:10
18.06.2022 | 15:10
18.06.2022 | 14:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.