«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը բաց նամակ է հղել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին:
Այնտեղ նրանք իրենց մտահոգությունն ու բողոքն են հայտնում Գլխավոր պողոտայի պուրակի տարածքում ներկայումս իրականացվող շինարարական աշխատանքների վերաբերյալ.
«Երեւան քաղաքի կենտրոնում` Մաշտոցի պողոտային հարող տարածքում տասնամյակներ շարունակ տեղակայված է Գլխավոր պողոտան: Այն իրենից ներկայացնում է ուղղաձիգ եւ լայն, կանաչապատ հետիոտնային զբոսայգի, որն, ըստ Ալեքսանդր Թամանյանի մտահղացման, պետք է տարածվեր ներկայիս Սարյան փողոցից մինչեւ Խանջյան փողոց: Թեեւ պողոտայի գաղափարի իրագործումը մնաց անավարտ, սակայն Արմեն Զարյանի կողմից նախագծված եւ 70-ական թվականներին ստեղծված կանաչ գոտին միշտ աչքի է ընկել իր կանաչապատ տարածքներով եւ բազմաթիվ շատրվաններով, հանդիսանալով երեւանցիների կողմից սիրված զբոսավայրերից մեկը:
Գլխավոր պողոտայի զբոսայգին, շնորհիվ իր բացառիկ ինժեներական լուծումների եւ տարածաճարտարապետական պլանավորման, ուներ նաեւ իր ուրույն ոճը, որը բնորոշ է Եվրոպական լավագույն մայրաքաղաքների զբոսայգիներին: Բացի այդ, պողոտան, որպես ջրային մակերեսների եւ կանաչապատ զանգվածների տարածք քաղաքի անմիջապես կենտրոնում, ուներ մեծ ռեկրեացիոն նշանակություն` մաքրելով եւ մեղմացնելով օդը:
Երեւանցիների մի քանի սերնունդներ այստեղ՝ սոսիների շուքի եւ շատրվանների զովության ներքո անցկացնում էին իրենց հանգիստն ու ժամանցը:
Թեեւ այս ամենին, Անկախության նվաճումից ի վեր, Պողոտան, փաստիցս, մատնված է եղել անուշադրության՝ շատրվանները երկու տասնյակ տարի է, ինչ չեն գործում, տարածքը չի մաքրվում, ջրամատակարարման համակարգը չի գործում, կանաչապատ տարածքում կառուցվել են սրճարաններ, ծառերի մի մասը հատվել է կամ խնամքից զուրկ չորացել:
Տարիներ շարունակ դեռ հույս կար, որ մայրաքաղաքի տնտեսական վիճակի բարելավումից հետո քաղաքային իշխանությունները վերջապես ուշադրություն կդարձնեն այգու պահպանման հիմնախնդրի վրա, սակայն վերջին ամիսների իրողությունը ստիպում է համոզվել, որ Գլխավոր պողոտայի զբոսայգուն սպառնում է վերջնական ոչնչացման վտանգը:
Վերջին ժամանակներին Մաշտոցի պողոտա – Սարյան փողոցի միջեւ ընկած հատվածում՝ Արամի փողոցին հարող խոտածածկույթի եւ շատրվանների տարածքում կառուցվել է երթեւեկելի ճանապարհ, Մաշտոցի 15 շենքի դիմաց, շատրվանի փոխարեն՝ ավտոկայանատեղի:
Վերջապես, վերջին ամիսների ընթացքում Գլխավոր պողոտայի Մաշտոցի պողոտա — Եզնիկ Կողբացի փողոց հատվածում իրականացվում են լայնածավալ շինարարական աշխատանքներ: Այդ տարածքում արդեն ոչնչացվել են մի քանի շատրվաններ եւ նախկինում կանաչապատ հատվածում կառուցվում են առեւտրական կրպակներ:
Քաղաքապետարանի կայքում տեղակայվածբախագծի լուսանկարներից ակնհայտ է դառնում, որ, համաձայն նախագծի հեղինակների, այդ հատվածում շատրվանները ընդհանրապես կոչնչացվեն, իսկ կանաչ գոտու տարածքը ավելի քան կրկնակիորեն կնվազի, իր տեղը զիջելով ճանապարհներին, ավտոկայանատեղիներին եւ կրպակներին:
Ելնելով վերը նշված դիտողություններից եւ փաստերից, մենք՝ ստորեւ ստորագրած անձինք եւ կազմակերպությունները՝
1. Արտահայտում ենք մեր վրդովմունքը եւ անհամաձայնությունը Գլխավոր պողոտայի բարեկարգման ցուցանակի տակ իրականացվող պուրակի փաստացի ավերման դեմ:
2. Խնդրում ենք Ձեզ միջամտել ստեղծված իրավիճակին՝ զբոսայգու ավերումը դադարեցնելու համար:
3. Խնդրում ենք ստեղծել մասնագիտական հանձնաժողով եւ վերանայել Գլխավոր պողոտայի տարածքում կառուցապատման եւ բարեկարգման աշխատանքների նախագիծը, որի ներկայիս տարբերակի հետագա իրագործումը անվերականգնելի վնաս է հասցնում Երեւան քաղաքի կենտրոնի կանաչ դիմագծին:
4. ՀՀ գործող օրենսդությամբ սահմանված կարգի համաձայն, հարկ ենք համարում պահանջել Գլխավոր պողոտայի բոլոր վերակառուցման աշխատանքների վերաբերյալ պարտադիր հանրային լսումների անցկացումը:
5. Մինչեւ հարցի լուծումը, անհրաժեշտ ենք գտնում պահանջել դադարեցնել բոլոր շինարարական աշխատանքները զբոսայգու տարածքում, իսկ վերակառուցման նոր ծրագրում նախատեսել ոչնչացված կանաչ տարածքների եւ շատրվանների վերականգնումը:
6. Բացի այդ, անհրաժեշտ ենք համարում նշել, որ «Հին Երեւան» նախագծի շրջանակներում մշակված պատմամշակութային արժեք ներկայացնող քանդված շինությունների՝ Արամի-Կողբացու-Բյուզանդ-Աբովյան հատվածում տեղակայելու նախագիծը վերջնականապես անիրագործելի կդարձնի Ալ. Թամանյանի կողմից նախատեսված Գլխավոր պողոտայի պուրակի հետագա շարունակությունը՝ մինչեւ Աբովյան փողոց: Դրական գնահատելով «Հին Երեւան» նախագծի գաղափարը, այնուամենայնիվ, ակնհայտ ենք համարում, որ այդ նախագծի իրագործումը վերոնշյալ տարածքում խեղաթյուրում է Ալ. Թամանյանի հատակագիծը եւ Գլխավոր պողոտայի գաղափարը, ուստի այդ տարածքում կապիտալ շինարարություն իրականացնելու հարցը նույնպես անթույլատրելի է լուծել առանց լայնածավալ մասնագիտական եւ հանրային քննարկումների»:
- 15:13Արտահանվող տոննաներով ձկներն ու գյուղմթերքը թող Արայիկ Հարությունյանը գնի․ «Հրապարակ»
- 14:10Ռուսաստանից մարդկանց և կապիտալի մեծ ներհոսքը Հայաստան շարունակվում է․ փոխնախարար
- 11:10Բեռնատարները կանգառել են Լարսի անցակետում․ առաջացել է շուտ փչացող ապրանքների մտահոգիչ հարց
- 15:10Նախիջևանի կապի համար Ադրբեջանը կարող է օգտվել մեր երկաթուղուց այն նույն սկզբունքներով, որոնցով ՀՀ-ն կարող է օգտվել Մեղրիի ու Երասխի երկաթուղային կապի համար. Փաշինյան
- 12:10Նորածին արցախցիներին սոցքարտերի տրամադրումը ձգձգում են, նպաստներն էլ անորոշ է, թե երբ կտան
- 11:28Երևանի ԵՊՀ-ում հրդեհ է բռնկվել. կա զոհ և վիրավորներ, այդ թվում՝ պարեկային ծառայող
- 13:10«Wildberries»-ը փոխում է մի շարք կանոններ
- 11:10Ո՞վ է թույլ տվել այդ թիվն ապագաղտնիացնել․ Պետական գաղտնիք հրապարակելու համար Հայկ Սարգսյանը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի․ Տիրան Խաչատրյան
- 11:10Քա՞նի հայ է մնացել Լեռնային Ղարաբաղում և ի՞նչ է սպասվում նրանց․ Ալիևի հատուկ ներկայացուցչի պարզաբանումը
- 13:10Մամուռից ջուր ենք քամել խմել’ չպատկերացնելով, որ կթունավորվենք. 4 օր սարերով ենք շարժվել, որ շրջափակումից դուրս գանք. հրաշքով ողջ մնացածները
29.11.2023 | 16:04
29.11.2023 | 15:13
29.11.2023 | 15:11
28.11.2023 | 15:10
28.11.2023 | 13:10
28.11.2023 | 12:10
28.11.2023 | 11:10
27.11.2023 | 15:10
27.11.2023 | 14:10
27.11.2023 | 13:10
27.11.2023 | 12:10
27.11.2023 | 11:10
25.11.2023 | 15:10
25.11.2023 | 14:10
25.11.2023 | 13:10
25.11.2023 | 12:10
25.11.2023 | 11:10
24.11.2023 | 15:10
24.11.2023 | 14:10
24.11.2023 | 13:10
24.11.2023 | 11:10
23.11.2023 | 15:10
23.11.2023 | 14:10
23.11.2023 | 12:10
23.11.2023 | 12:10
23.11.2023 | 11:10
22.11.2023 | 14:10
22.11.2023 | 13:10
22.11.2023 | 12:10
22.11.2023 | 11:10
21.11.2023 | 15:10
21.11.2023 | 13:10
21.11.2023 | 12:10
21.11.2023 | 11:10
20.11.2023 | 15:10
20.11.2023 | 14:10
20.11.2023 | 13:10
20.11.2023 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.