Հունվարի 28-ին, երբ Հայաստանը տոնում էր բանակի 20-ամյա հոբելյանը, Տավուշի Ակնաղբյուր համայնքում սուգ էր: ԼՂՀ «Ինտերնատ» զորամասից բերեցին 18 տարեկան զինծառայող Փայլակ Շահնազարյանի մարմինը, որին գյուղը գարնանն էր բանակ ճանապարհել` մայիսի 17-ին:
«Մի անշնորհք բառ բերանից հանած չի, գյուղի մեջ ընտրած երեխա էր, մորն ու հոր նկատմամբ լավը», — ողբում է Արաքսի տատը, որը մեծացրել է տղային, իսկ Ուկրաինայից ժամանած Վարազդատ հորեղբայրը ցույց է տալիս Փայլակի ֆոտոները`պահարանի գլխին շարված: Դրանց կողքին փոքրիկ քարազարդ եկեղեցի է`զոհված զինվորի ձեռքով պատրաստած. «Սա բրակ ա մի քիչ եղել, տանն ա թողել: Լավերը սարքում էր, նվեր տալիս ընկերներին»:
Ըստ ՊՆ հաղորդագրության, Փայլակը մահացել է հունվարի 27-ին, ժամը 03.05-ի սահմաններում`հրազենային կրակոցից: Սպանության կասկածանքով ձերբակալված է եֆրեյտոր Խաչատուր Սարգսյանը: Փայլակի հարազատներին վիրավորել է այն հանգամանքը, որ պաշտոնական հաղորդագրությունը 3 օր ուշ են տարածել, վախենալով, որ զինվորի մահը կխաթարի տոնական տրամադրությունը: Նրանց զարմացրել էր մամուլում շրջանառվող վարկածը: Ըստ դրա, Փայլակի դեմքին ատամի մածուկ է քսել նրա ծառայակիցը, որի համար տղան հայհոյել է վերջինիս, և ծեծկռտուքն ավարտվել է սպանությամբ:
Փայլակի հորեղբայրը` Վարազդատ Շահնազարյանը, Իջևանի զինկոմիսարիատից, նաև Փայլակի թաղմանը եկած հրամանատարներից լսել է, որ տղային սպանել են պատահաբար: «Պոստերի է եղել: Գնացել է զուգարան, հետ գալուց նշանաբան են հարցրել: Ինքը կամաց է ասել, լավ չի լսվել, ու էն ծառայակիցը կրակել է վրան: Իրենց ասելով եմ այդքանն ասում, իրականությունը մենք չենք կարող իմանալ», — պատմում է նա:
Փայլակի հարազատների ականջն է ընկել, որ իրենց որդու վրա կրակող զինվորը դեպքից հետո իրեն վատ է զգացել, և չի կարողանում խոսել, նաև, որ 7 փամփուշտ է արձակվել Փայլակի ուղղությամբ, որոնցից երկուսն են կպել տղային` մեկը սրտին, մյուսը` ոտքին: Բայց տեղեկությունն այս ուշ ժամի պատճառով ՊՆ-ից չկարողացանք ճշտել:
Զոհված զինվորի տանը հավաքված համագյուղացիները քննարկում էին, թե ինչ պիտի լինի մեր վիճակը, եթե ամեն մի պատահականության համար օրական մի զոհ տանք: Նրանք պատմում էին, որ Փայլակի հայրը 85 թվականից հոգեկան հիվանդություն ունի, երկրորդ կարգի հաշմանդամ է, որ Շահնազարյանները շատ վատ են ապրում, և, փաստորեն, մնացին 15 տարեկան դստեր հույսին:
«Հայաստանը մեր հողն ա, ամեն զինվոր պետք է ծառայի, բայց գոնե մոտիկ տեղ գցեին երեխին», — վրդովվում էին մարդիկ:
Փայլակի մայրը` Կարինեն, այդ քննարկումներին չէր մասնակցում: Նա վշտից անկողին էր մտել: «Ծառերի ծերին հուն քաղելով, թուզ քաղելով է մեծացրել Փայլակին», «Էդ երեխեն էր այս տան օգնականը: Մի հատ մոմ էր, հանգցրին, վերջացրին», — տան անկյուններից լսվում էր ծեր կանանց հառաչը:
Վերջերս Շահնազարյաններին նպաստից զրկել էին: Հաշմանդամության թոշակը` 12 000 դրամ, չէր բավարարում, և Փայլակի մայրը գնացել էր Իջևան, զինկոմիսարիատից տեղեկանք վերցնելու: «Պետք է գրեին, որ զինվոր տղա ունեմ, — պատմում էր նա, — որ նպաստս վերականգնեն: Լսեցի, որ մեկը զանգեց աշխատողին, ասեց, որ մահ կա: Նա պատասխանեց`մենք տենց ազգանունով զինվոր չունենք: Բայց ես ուժեղ ցավ զգացի`ոնց որ էդ պահին կացնով գլխիս խփեին», — պատմում է դժբախտ մայրը: Տեղեկանքը ձեռքին նա տուն է գնացել, բայց միայն հաջորդ օրն են հայտնել, որ մահացողն իր որդին էր:
Ասում են, զինկոմիսարիատից եկած պաշտոնյան, տեսնելով Փայլակի հաշմանդամ հորը, ընտանիքի ծանր վիճակը, զարմացել է. «Այս երեխային ինչպե՞ս են ուղարկել Ղարաբաղ»:
Սյուզան Սիմոնյան
Lragir.am
- 15:10Թուրքիայի կայսերական հավակնությունները՝ նավթի եւ գազի դեֆիցիտի պայմաններում. «Ամերիկայի ձայնը»
- 14:10ՌԴ պաշտպանության նախարարությունը որոշել է էապես նվազեցնել ռազմական ակտիվությունը Կիևի և Չեռնիգովի ուղղություններում
- 12:10Սոչի քաղաքի վարչակազմն արթնացե՞լ է. Քաղաքապետարանը որոշել է նշել հայերի նկատմամբ ադրբեջանցիների հաղթանակի օրը
- 12:10Կրասնոդարում Հայաստանի քաղաքացիները մեղադրվում են 30-ամյա կնոջ առեւանգման մեջ
- 17:29Ռուսաստանյան նախօրեի ցույցերն ամենամարդաշատն էին ԽՍՀՄ փլուզումից ի վեր
- 17:32Պուտինը հարկ չի համարում միջուկային հարված հասցնել ԻՊ դիրքերին, քանի որ…
- 14:13Ողբերգական դեպք Երևանում. մայրը հայտնաբերել է 29-ամյա աղջկա կախված դին
- 17:48Փարիզում տեղի ունեցածը սպասելի էր
- 11:35«Նրանք կրակում էին ուղիղ ժողովրդի վրա՝ բացականչելով. «Ալլահ աքբար». Փարիզի ահաբեկչություն (լուսանկարներ)
- 11:15Ֆրանսիայի մայրաքաղաքում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.