Այսօր Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի գործով հերթական դատական նիստին` վկա, ՃՈ առաջին սպայական գումարտակի հրամանատար Եղիշե Ենգիբարյանը փոխել է ցուցմունքը:
Մենք դատավարության սկզբում գրել էինք, որ կայացվել է որոշում Մարգար Օհանյանին հնարավորինս մեղմ պատժելու մասին. Այսինքն շատ հնարավոր է, որ ՃՈ նախկին պետը տուն գնա դատարանի դահլիճից, պայմանական պատժաչափով: Արդյո՞ք այս սցենարով է պայմանավորված վկայի այսօրվա պահվածքը, թե նա ակամա է բացահայտել քննչկան խայտառակ մոտեցումը, որ արմատացած է նախաքննության պրակտիկայում, պարզ չէ.
Դատավորի հարցին, թե վկան ինչու է մի բան գրել, այլ բան ասում, Ենգիբարյանն ասաց, որ քննիչն ասել է գրի, ինքն էլ գրել է.«Քննիչին ասել եմ, լսել եմ, ասել ա դե գրի, որ եղել ա, տենց էլ գրել եմ, բայց իմ վաշտի հետ կապված բենզինի դեպք չի եղել»,- պատմել է Ենգիբարյանը:
Գնդապետ Եղիշե Ենգիբարյանը նաև ասել է, որ իր` վաշտի հրամանատար եղած ժամանակ երբեք խնդիր չի եղել բենզինի հետ, սակայն մեղադրող դատախազը հակասություն գտնելով վկայի նախաքննական և դատաքննական ցուցմունքների մեջ, հրապարակել է վկայի նախնական ցուցմունքները:
Մեղադրողը նաև վկային հարցրել է, թե արդյո՞ք ինչ-որ մեկն իրեն խնդրել է, փոխելու ցուցմունքը, վերջինս ասել է`ոչ:
Մարգար Օհանյանն էլ իր հերթին վկայից հարցրել է, թե որ ցուցմունքն է ճիշտ, սա՞, թե` նախաքննության ժամանակ տվածը, վկան` թե. «Այսօրվա ասածս, պարոն Օհանյան»:
Հաջորդ վկան` Հենրիկ Հովհաննիսյանը հայտարարել է, թե գումարտակի հրամանատար Ստեփան Կարախանյանից ստացել է 6 հազար լիտր բենզին, սակայն հաշվետվություններում ներկայացրել է 15 հազար: Հարցին, թե հարցրել է արդյո՞ք իր գումարտակի ղեկավարին, թե ինչու է պակաս քանակությամբ բենզին տրվում, վկան ասել է, թե իրեն պատճառաբանել են, որ անվադողեր ու պահեստամասեր են գնելու:
Մյուս վկան` 2-րդ գումարտակի 4-րդ վաշտի հրամանատար Սերյոժա Հակոբյանը դատարանում նկատել է, թե ամսական ստացել է 4-4.5 տոննա բենզին, սակայն տարբեր ամիսների ստորագրել է այլ թվերի տակ: Օրինակ, 2011թ-ի հունվարից հետո 8-12 տոննայի տակ է ստորագրել: Ի դեպ, այս վկան բավականին լավատեղյակ էր հաշվետվության թվերից, դատարանում պարզվեց, որ քննիչները հարցաքննության ընթացքում ցույց են տվել հաշվետվությունը և ասել են գրի:
Ցուցմունք է տվել նաև 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի հրամանատարի տեղակալ Կարո Կարապետյանը, ով ևս պնդել է, թե վաշտը քիչ բենզին է ստացել, սակայն ստորագրել են ավելի մեծ թվի տակ:
Հարցաքննվածները Մարգար Օհանյանի հետ անմիջական կապ չեն ունեցել, այլ բենզինի կտրոնները ստացել են Ստեփան Կարախանյանից:
Մյուս վկան` Երևանի ՃՈ նախկին պետ Արսեն Արշակյանը դատական նիստին չի ներկայացել, և դատավոր Պապոյանը դատավարությունը հետաձգել է մինչեւ փետրվարի 2-ը, ժամը 11:30-ը:
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.