Հարություն Առաքելյանը իր հերթական` թվով 7-րդ «բաց ֆաքսն» է ուղարկել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին.
«Պարոն վարչապետ, այս «բաց ֆաքսը» ընդունեք որպես նախորդ «բաց ֆաքս-6»-ի շարունակություն, քանի որ իմ ուսումնասիրությունների արդյունքում հարցից հարցեր են առաջանում:
Խոսքը վերաբերում է Հնդկական օվկիանոսում գտնվող Սեյշելյան կղզիներում անհայտ անձանց կողմից գրանցված NUMARD TRADING LTD ընկերության և «Նաիրիտ» գործարանի «բարդ» հարաբերություններին:
Եվ այսպես: Դեռևս 2009թ. հայաստանյան լրատվամիջոցները մատնանշում էին այն շրջանառվող լուրերը, որ «Նաիրիտ» գործարանը մեծ ցանկություն է ցուցաբերում «Նաիրիտ-2» ՓԲԸ-ի 40 տոկոս բաժնետոմսերը ձեռք բերելու հարցում և այդ կապակցությամբ նամակով դիմել է կառավարությանը: Իսկ մինչ այդ 2008թ. 90 տոկոս մասնավոր բաժնեմաս ունեցող «Նաիրիտ» գործարանը շուրջ 4,2 միլիարդ դրամի դատ էր շահել 100 տոկոս պետական բաժնեմաս ունեցող «Նաիրիտ-2» ՓԲԸ-ի հանդեպ:
Իմ ուսումնասիրությունների արդյունքում պարզվեց, որ այդ պարտքն առաջացել է Չինաստան առաքված կաուչուկի արտադրության համար նախատեսված հոսքագծի պատճառով: Զարմանալին այն է, որ այդ հոսքագիծը (ոչ լիակազմ) գնահատվել է 14 միլիոն դոլար, իսկ «Ռայնովիլ փրոփերթի լիմիթեդ»-ին «Նաիրիտ» գործարանը «վաճառելու» ժամանակ այդ նույն հոսքագծից գործարանում կար ևս երկուսը:
Այսինքն, եթե ամբողջ գործարանը վաճառվել է 40 միլիոն դոլարով, ապա միայն այդ երկու հոսքագծի արժեքը կազմում է 28 միլիոն դոլար, այն դեպքում, երբ կաուչուկի արտադրամասը (որտեղ տեղակայված են հոսքագծերը) կազմում է գործարանի ընդհանուր արժեքի շուրջ 10 տոկոսը: Այստեղ պարզ հետևություն կարելի է անել, որ ոչ լիակազմ մեկ հոսքագիծը չէր կարող արժենալ 14 միլիոն դոլար կամ գործարանն է «վաճառվել» շատ էժան գնով: Խորանալով 4,2 միլիարդ պարտքի գոյացման հարցում, պարզեցի, որ զավեշտալի իրողություն է կատարվել դատավարության ընթացքում:
«Նաիրիտ» գործարանը որպես հայցի պահանջի հիմնավորում դատարանին է ներկայացրել միայն իր կողմից` որպես վաճառող ստորագրած հաշիվ-ապրանքագիր, որն ստորագրված չէր եղել գնորդի` «Նաիրիտ-2» ՓԲԸ-ի կողմից: Վերջինիս ղեկավարությունը համաձայն չի եղել այդ հաշիվ-ապրանքագրում նշված հոսքագծի արժեքին` համարելով, որ այն մի քանի անգամ գերազանցում է նույն հոսքագծի իրական արժեքը:
Փաստորեն ստացվում է, որ ցանկացած ոք իր երևակայությունը և ագահությունը համատեղելով կարող է միակողմանի հաշիվ-ապրանքագիր գրել, մտնել դատարան և դատ շահել, իսկ դատարանն էլ ինչ-ինչ դրդապատճառներից ելնելով կարող է հաշիվ-ապրանքագիրն ընդունել հիմք, որոշում կայացնել ընդդեմ պետական ձեռնարկություն հանդիսացող «Նաիրիտ-2» ՓԲԸ-ի դեմ:
Զարմանալի է նաև, որ «Նաիրիտ-2» ՓԲԸ-ի 100 տոկոսանոց բաժնետեր ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը որևէ քայլ չի կատարել իր շահերը պաշտպանելու համար` չի բողոքարկել վերին դատական ատյաններում այս անօրինական վճիռը:
Այս ամենի մեջ տարօրինակ է նաև այն, ինչպես նշել էի «ֆաքս-6»-ում, որ ՀՀ ֆինանսների նախարարը նամակ է գրում և գումար է հատկացնում «Նաիրիտ» գործարանում 3,5 տոկոս բաժնեմաս ունեցող ՀԱՅԳԱԶԱՐԴ ՓԲԸ-ին NUMARD TRADING LTD օֆշորային ընկերության հանդեպ դատում պարտված բաժնետիրոջ շահերը պաշտպանելու համար, իսկ այս դեպքում` 100 տոկոս պետական բաժնեմաս ունեցող «Նաիրիտ-2» ՓԲԸ պարագայում որևիցե քայլ չի ձեռնարկում պետական ունեցվածքը պաշտպանելու համար:
Իմ խորին համոզմամբ, այս ամենի իմաստը արհեստական պարտք գոյացնելն էր, որի նպատակը պարզվեց այն ժամանակ, երբ «Նաիրիտ» գործարանը` ի դեմս Վահան Մելքոնյանի, գրությունով դիմեց ՀՀ վարչապետին` առաջարկելով պետական «Նաիրիտ-2» ՓԲԸ-ն 4,2 միլիարդ դրամ արհեստածին պարտքի դիմաց հանձնել 90 տոկոս մասնավոր «Նաիրիտ» գործարանին: Այդ հարցի հետ կապված նաև որոշվել էր ստեղծել հասարակական կարծիք, իրականացվել էր քարոզչություն և հարցը նույնիսկ քննարկվել էր ՀՀ Նախագահին առընթեր Հանրային խորհրդի ենթահանձնաժողովում, որը նախագահել էր Վազգեն Սաֆարյանը, իսկ հանձնաժողովի եզրակացությունը այդպես էլ մնաց մամուլից գաղտնի:
Վերադառնալով նախատեսված գործարքի բուն նպատակին` ցանկանում եմ նշել, որ ինձ համար պարզ դարձավ, որ «Նաիրիտ» գործարանը դառնալով «Նաիրիտ-2» ՓԲԸ-ի սեփականատեր, մեխանիկորեն դառնալու էր հայ-չինական «Նաիրիտ-Շանսի» համատեղ ձեռնարկության 40 տոկոս բաժնետեր: Սակայն հայաստանյան լրատվամիջոցները երբ սկսեցին անդրադառնալ այս պատմությանը, չմոռանալով մատնանշել Չինաստանում ՀՀ դեսպան` ՀՀ վարչապետի եղբոր նախապատրաստական գործունեությունը այս հարցում, այս գործարքը սառեցվեց:
Բայց հետագայում «Նաիրիտ» գործարանի ղեկավարությունը չհրաժարվեց իր «նախաձեռնությունից»` կազմակերպելով առավել զավեշտալի քայլ, որին անդրադարձել եմ իմ «Բաց ֆաքս-6»-ում: Ինձ համար ակնհայտ է, որ եթե չլիներ ՀՀ ֆիննախի կողմից կազմված Միջանկյալ ակտը, ապա Վահան Մելքոնյանի նկրտումները կյանքի կկոչվեին հետևյալ կերպ` «Նաիրիտ» գործարանը չկարողանալով կատարել 4,9 միլիարդ դրամի պարտավորությունը NUMARD TRADING LTD օֆշորային ընկերության հանդեպ, «ստիպված» էր լինելու «Նաիրիտ-2» ՓԲԸ-ի 4,2 միլիարդ դրամի ունեցած պարտավորությունը «Նաիրիտ» գործարանին պարտքի զիջման պայմանագրով զիջել NUMARD TRADING LTD օֆշորային ընկերությանը, որի արդյունքում «Նաիրիտ-2» ՓԲԸ –ը պարտք կլիներ օֆշորային ընկերությանը 4,2 միլիարդ դրամ:
Նաև հաշվի առնելով, որ «Նաիրիտ-2» ՓԲԸ-ն չէր կարողանալու այդ պարտքը մարել և նրա միակ ակտիվը հայ-չինական «Նաիրիտ-Շանսի» համատեղ ձեռնարկության 40 տոկոս բաժնեթղթերն է, ապա պարզ է դառնում, որ Հնդկական օվկիանոսում գտնվող Սեյշելյան կղզիներում անհայտ անձանց կողմից գրանցված NUMARD TRADING LTD–ն դառնալու էր Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն հանդիսացող հայ-չինական «Նաիրիտ-Շանսի» համատեղ ձեռնարկության 40 տոկոսի բաժնետեր:
Եթե գործարքն իրականություն դառնար, ապա պետությունը ստիպված պետք է լիներ կամ մարել «Նաիրիտ-2» ՓԲԸ-ի 4,2 միլիարդ դրամի պարտավորությունը, կամ ստիպված պետք է համաձայնվեր հայ-չինական «Նաիրիտ-Շանսի» համատեղ ձեռնարկության 40 տոկոս բաժնեթղթերն հանձնել NUMARD TRADING LTD օֆշորային ընկերությանը:
Ահա ողջ իրողությունը…
Այժմ կներկայացնեմ հարցեր, որոնց պատասխանը իրավապահների համար ցանկալի կլինի լսել հենց ՀՀ վարչապետից.
-արդյո՞ք միակողմանի ստորագրված հաշիվ-ապրանքագրի հիման վրա կայացված դատական վճիռը դատավարության ընթացքում կարելի՞ է դիտարկել որպես նախադեպ.
-արդո՞ք դատավորը պարտավոր չէր նմանատիպ ոչ հիմնավոր գործը վերադարձնել հայցատիրոջը կամ գոնե դատավարության ընթացքում նշանակեր ապրանքագիտական-փորձագիտական քննություն և ստանար եզրակացություն` հոսքագծի իրական արժեքի վերաբերյալ.
-արդյո՞ք Չինաստանում ՀՀ դեսպան ձեր եղբայրը երբևիցե առնչություն ունեցել է հայ-չինական «Նաիրիտ-Շանսի» համատեղ ձեռնարկությանը»:
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.