Ցեղասպանությունը քրեականացնող օրինագծի քվեարկությունից հետո
Թուրքիայի ղեկավարներն ամիսներ շարունակ սպառնում էին Ֆրանսիային հաշվեհարդար տեսնել, եթե Ֆրանսիայի կառավարությունն ընդունի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը։
Արհամարհելով Թուրքիայի սպառնալիքներն ու շանտաժները՝ Ֆրանսիայի խորհրդարանը 2011 թվականի դեկտեմբերի 22–ին ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ։ Սենատը շարունակեց այդ գործընթացը 2012 թվականի հունվարի 23–ին և 7 ժամ տևած քննարկման արդյունքում ընդունեց օրինագիծը 127 կողմ և 86 դեմ ձայների հարաբերակցությամբ: Նոր օրենքը, որը շուտով կստորագրի նախագահ Սարկոզին, նախատեսում է մեկ տարի ժամկետով ազատազրկում և 60,000 ԱՄՆ դոլարի չափով տուգանք Հայոց ցեղասպանությունը ժխտողների համար։ Ֆրանսիայի բոլոր սենատորները, նույնիսկ նրանք, ովքեր դեմ էին օրինագծին, նշեցին, որ ոչ մի կասկած չունեին Հայոց ցեղասպանության վերաբերյալ։
Եկել է ճշմարտության ժամը։ Հետաքրքիր է, թե արդյո՞ք Թուրքիայի ղեկավարները կունենան խիզախություն իրականացնելու իրենց ամպագորգոռ հայտարարությունները: Կցանկանայինք նրանց ուղղել երկու հարց. 1) դուք միայն խոսացողնե՞ր եք և ոչ թե գործ անողնե՞ր, կամ ինչպես ժողովուրդն է ասում, հաչան շունը կծան չի լինում. 2) արդյո՞ք կձեռնարկեք կարճաժամկետ միջոցներ պարզապես ձեր դեմքը փրկելու համար, թե՞ ավելի վճռական քայլերի կդիմեք։
Ի տարբերություն մեկ ամիս առաջվա, Թուրքիայի հասարակությունը այլևս չի բավարարվի դեսպանի հետկանչով, ով ընդամենը երկու շաբաթ հետո նորից հետ է ուղարկվում։ Թուրքերը կարող են նաև շատ տպավորված չլինել վարչապետ Էրդողանի հայտարարությամբ, որ երբեք ոտք չի դնի Փարիզ։
Մինչ թուրք պաշտոնատարներն ուշքի են գալիս Ֆրանսիայի քվեարկությունից, թույլ տվեք մի քանի հուշումներ անել, թե ինչպես թուրքերը կարող են առանց այն էլ վատ իրավիճակն էլ ավելի վատթարացնել։ Կատաղությունից Թուրքիայի կառավարությունը կարող է ձեռնարկել հակադարձ քայլեր ոչ միայն Ֆրանսիայի, այլ նաև բոլոր այն երկրների դեմ, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը։ Նման ծայրահեղ, անտրամաբանական և ինքնավնաս գործունեությունները միայն կարող են նպաստել Թուրքիայի մեկուսացմանը և կվնասեն նրա սեփական շահերին։ Թույլ տվեք անել որոշ առաջարկներ, թե ինչպես Թուրքիան կարող է հաշիվները մաքրել Թուրքիայի և այլ հնարավոր հակառակորդների հետ՝
1) հետ կանչել Ֆրանսիայից Թուրքիայի դեսպանին և նրան հետ չուղարկել մինչև Ֆրանսիան չեղյալ հայտարարի Հայոց ցեղասպանության ճանաչումն ու նոր ընդունված օրինագիծը,
2) վտարել Ֆրանսիայի դեսպանին Թուրքիայից և փակել ֆրանսիական դեսպանատունը,
3) խզել բոլոր տնտեսական, ռազմական, մշակութային և քաղաքական հարաբերությունները Ֆրանսիայի հետ,
4) հավաքել բոլոր ֆրանսիական ապրանքները՝ շոկոլադները և գինիները, Թուրքիայի բոլոր խանութներից և նետել աղբը, ինչպես նաև արգելել կարտոֆիլ ֆրին և ֆրանսիական համբույրը,
5) չեղյալ հայտարարել թուրքական ավիաուղիների չվերթը ֆրանսիական քաղաքներ և թույլ չտալ Էյր Ֆրանսի ինքնաթիռների մուտքը Թուրքիա։ Կիրառել նմանատիպ սահմանափակումներ ֆրանսիական նավերի դեպքում,
6) արգելել թուրքական դպրոցներում ֆրանսերեն լեզվի դասավանդումը և փակել Թուրքայում գործող մասնավոր ֆրանսիական դպրոցները,
7) արգելել բոլոր ֆրանսիական ինտերնետային էջերի օգտագործումը,
8) դադարեցնել Եվրոպական Միություն անդամակցելու Թուրքիայի ջանքերը, քանի որ ԵՄ 26 անդամ պետությունները կարող են նմանատիպ օրինագծեր ընդունել ցեղասպանությունը ժխտելու մասին,
9) դուրս գալ Եվրոպայի խորհրդի կազմից, քանի որ Եվրոպական պառլամենտը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 1987 թվականին,
10) դուրս գալ Միավորված Ազգերի Կազմակերպությունից, քանի որ ՄԱԿ–ի մարդու իրավունքների հանձնաժողովն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին զեկույց 1985 թվականին։
11) արգելել Թուրքիայի պաշտոնատարների այցելությունը Ֆրանսիա,
12) վտարել Ֆրանսիայի բոլոր քաղաքացիներին Թուրքիայից և պահանջել, որպեսզի թուրքերն անմիջապես հեռանան Ֆրանսիայի տարածքից,
13) թույլ չտալ ֆրանսիացի զբոսաշրջիկների և գործարարների մուտքը Թուրքիա,
14) փակել ֆրանսիական ավտոմեքենաների գործարանները Թուրքիայում, որի հետևանքով հազարավոր թուրք աշխատողներ կդառնան գործազուրկ,
15) վերանվանել Թուրքիայում բոլոր ֆրանսիական փողոցները ալժիրական և հյուսիսային կորեական անուններով,
16) Թուրքիայի խորհրդարանի կողմից որոշում ընդունել` Ֆրանսիային մեղադրելով Ալժիրի «ցեղասպանության» համար,
17) վտարել Թուրքիայում աշխատող բոլոր անօրինական հայաստանցիներին։ Զրկել նրանց սննդից և ջրից Ստամբուլից մինչև Հայաստան կամ, էլ ավելի վատ, դեպի Սիրիական անապատները նրանց տեղահանության ընթացքում,
18) հանել Թուրքիայի բոլոր մասնավոր և պետական ֆինանսական միջոցները ֆրանսիական բանկերից,
19) սև ցուցակ գցել Թուրքիայում բոլոր ֆրանսիական գրքերը, ֆիլմերը, թերթերը և հեռուստածրագրերը,
20) ձերբակալել Ֆրանսիայի քաղաքացիներին Թուրքիայում՝ ի պատասխան Հայոց ցեղասպանության ժխտման համար Ֆրանսիայում ձերբակալված թուրքերի։
Ֆրանսիայի Սենատի որոշումը այն բարձր գնի մի մասն է, որը Թուրքիայի կառավարությունը վճարում է անցած 100 տարիների ընթացքում Հայոց ցեղասպանության հետևողական ժխտման և Օսմանյան նախնիների կողմից իրականացված դաժան հանցագործությունների համար։ Քանի դեռ Թուրքիան չի ճանաչել իր մեղքը և վերադարձրել հայկական հողերն ու կալվածքները ցեղասպանության զոհերի ժառանգներին, նա կշարունակի առճակատվել այլ երկրների լուրջ մարտահրավերներին և կզրկվի քաղաքակիրթ ազգերի ընտանիքում դասվելուց:
Հարութ Սասունյան «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր
Թարգմանիչ՝ Կարինե Գևորգյան
- 14:10Ուժեղ մագնիսական փոթորիկ մայիսի 31-ին. վտանգավոր երկրափոթորիկ կհարվածի երկրին
- 14:10Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դրական ազդեցություն կունենա ողջ տարածաշրջանի վրա․ Թուրքիայի ԱԳ նախարար
- 12:10Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին
- 14:10Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով
- 14:10Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կանգնի կամ չեզոքացվի՝ որպես ահաբեկիչ․ Մեդվեդև
- 11:10Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆԱ
- 12:10«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»
- 11:00Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով
- 13:10Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանին
- 12:10Լուկաշենկոն, այցելելով իր եղբորը՝ Ալիևին, հիշել է «ձեր ազատագրական պատերազմի» նախորդած ընթրիքն ու իր խորհուրդները
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.