«Ակոս»-ի նախկին գլխավոր խմբագիրին սպանությունը հրահրողներին, կազմակերպիչներին եւ գործադրողներին դատավարության վճիռը ցնցիչ գործոնի դեր է ունեցել թուրքական հասարակության համար:
Ընտրված ժամանակի գործոնը միշտ կարեւոր է նկատի ունենալ քաղաքական իրադրություններ դիտարկելու, մեկնաբանելու եւ վերլուծելու ընթացքում: Հարցումը, որ արծարծվում է բնականաբար այդ իմաստով, վերաբերվում է ֆրանսիական օրինագծի ծերակույտի կողմից քվեարկության դրվելու նախօրյակին եւ դատավճռի կայացման թվականին համատեղելիության: Բացարձակորէն չի կարելի հաստատել, որ Անգարայի իշխանությունները համընկնեցուցած են դատավճռի կայացման թվականը օրինագծի քննարկման թվականին: Այսուհանդերձ, պետք չէ անտեսել Թուրքիայի արտաքին մարտահրավերներին եւ ներհասարակական զարգացումներին փոխկապակցվածության խնդիրը. ավելի պարզ, արտաքին ճակատի վրա մղված քաղաքական պատերազմին համար ներքին երեւույթները օգտագործելու պետական դասական քաղաքականության փաստը:
Անգարան ժխտողականության քրեականացումը մերժել տալու իր պայքարին մեջ մնայունորեն արծարծում է կարծիքի ազատության գաղափարը: Այս հարցում առաջ գնալով դաս է տալիս Ֆրանսիաային մարդու իրավունքների եւ խոսքի ազատության ֆրանսական սկզբունքներին հավատարիմ մնալու եւ ինչու չէ Թուրքիայի օրինակին հետեւելու: Նախագահ Կյուլ չէր վարանել օրինակ բերելու Անգարայի պաշտոնական կեցուածքներից դուրս այլընտրանքային մտածողությունն ու այլախոհությունը հարգելու թրքական մոտելը:
Ին՞չ է կատարվում այժմ. Հրանդ Տինքը սպաննողներին ձգձգվող դատավարությունը ի վերջո վճռահատվում է , որին ի տես ծայր է տալիս բողոքի շարժում. ցույցեր, հրապարակումներ, հաղորդումներ, հրապարակախոսության շատ համարձակ քայլեր: Բոլորը տեղադրվում են նախագահ Կյուլի հայտարարած կարծիքի ազատության, հանդուրժողականության եւ մարդու իրավունքների հարգումի շրջագծում:
Նախագահ Կյուլն ու վարչապետ Էրտողանը հրապարակավ քննադատում էին դատավարության երկար տեւողությունը, շեշտում վճռին դիմաց նկատառելի թիվով մարդկանց անբավարարված լինելը եւ վճռաբեկ դատարանին դիմելու հնարավորությունը: Մատնացույց անելու համար թերեւս «ժողովրդավար» Թուրքիայի իրավական եւ քաղաքական իշխանություններին սահմանազատվածությունը:
Բողոքող հասարակության ներկայացուցիչները տարօրինակորեն այս զարգացումների ընթացքում չէին ձերբակալվում կամ 301 օրենքի մեկնաբանությամբ Թուրքիայի ազգային արժանապատվությունը խոցողներ չէին լինում:
Սխալ տպավորություն պետք չէ ստեղծվի անշուշտ, որ հասարակական շարժումը իր ընդհանրությանը մեջ պետական պատվիրակատարություն է անում: Երբեք. այնտեղ ի հարկե կան Տինքի գաղափարներին հավատացող եւ Թուրքիայի ժողովրդավարացումը առաջադրող հասարակական, մամուլի գործիչներ: Խնդիրը այս բոլոր երեւույթներին պետական շահարկումն է, պատգամներ ուղարկելն է, եւ այս դեպքում ֆրանսիական ծերակույտին քննարկումները արգելակելու փորձ կատարելն է:
Փոխանցելու համար նաեւ Փարիզին, որ մենք այս բոլորը չենք քրեականացնում, մեր պաշտոնական տեսակետներին հակադրվողները չենք տուգանում կամ բանտարկության չեն դատապարտում: Երեւույթները այնպես են համոզում, որ այս գիտակցությամբ են շարժվում նաեւ Թուրքիայի խորքային պետության ներկայացուցիչները, որոնց լռությունը եւս խիստ բարացուցական է եւ համապետական շահերին ընդառաջ շարժվելու, այս դեպքում կրավորականություն դրսեւորելու ցուցանիշեր է պարփակում:
Ներթրքական հասարակության ապրող զարգացումներում անկասկած մեծ ականի գործոն ունի Հրանդ Տինք երեւույթը իբրեւ հայազգի խմբագիր, իբրեւ թուրք քաղաքացի, իբրեւ Թուրքիայի ժողովրդավարացումը հետապնդող հասարակական գործիչ, իբրեւ թուրքական գարունը առաջադրող հանրային դեմք . եւ այս առումով տարօրինակ է, որ Անգարայի իշխանությունները չեն վերհիշում Տինքի հրապարակային դիրքորոշումը ժխտումի քրեականացման մտայնության դեմ` այն նկատելով կարծիքի եւ խոսքի ազատության դեմ առնվող քայլ: Ձգձգվող դատավարության դատավճռին կայացումը այս օրերին մտածելու տեղիք է տալիս , որ այս թեման լիարժեք շահարկելու փորձ են կատարում Անգարայի իշխանությունները:
Շահան Գանտահարյան
«Ազդակ»ի գլխավոր խմբագիր
- 14:10Տեսա Ղարաբաղում էլ մարդ չկա, եկա ՀՀ․ իմ միակ խնդիրը՝ արցախցիների հետ վերադարձն է․ բոլոր պաշտոն զբաղեցնողները պատասխան են տալու, ընդհուպ՝ ես
- 11:10Կիրանցում ադրբեջանական վերահսկողությանն է ապօրինաբար հանձնվում 2 տուն և մոտ 57 հողամաս
- 15:10Եթե նոր սահմանագիծ ստեղծենք, դա կլինի էսկալացիայի և ռազմական բախումների հարատև աղբյուր․ Փաշինյան
- 15:10Բագրատ արքեպիսկոպոսն առաջնորդում է Փաշինյանին հեռացնելու և Հայաստանը փրկելու ջանքերը
- 14:10Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել այն․ ՀՀ վարչապետ
- 13:10Փաշինյանը ցանկանում է՝ Հայաստանը 2024 թվականին դառնա ԵՄ անդամ
- 12:10Սա մարող շարժում է և այսպիսի շարժումներ վերջին տարիներին շատ ենք տեսել. Փամբուխչյան
- 13:10Նկատել ենք, որ ռուս սահմանապահները հեռանում են Ներքին Հանդից․ համայնքապետ
- 13:10Փաշինյանին մեղադրում են Հայոց ցեղասպանությունը ժխտող թեզեր տարածելու մեջ
- 11:04Ովքեր չեն կարող լինել վարչապետի թեկնածու. շարժման առաջնորդը ներկայացրեց պահանջները
18.05.2024 | 15:10
18.05.2024 | 14:10
18.05.2024 | 13:10
18.05.2024 | 12:10
18.05.2024 | 11:10
17.05.2024 | 15:10
17.05.2024 | 14:10
17.05.2024 | 13:10
17.05.2024 | 12:10
17.05.2024 | 11:10
16.05.2024 | 15:10
16.05.2024 | 14:10
16.05.2024 | 12:10
16.05.2024 | 11:10
15.05.2024 | 15:10
15.05.2024 | 14:10
15.05.2024 | 13:10
15.05.2024 | 12:10
15.05.2024 | 11:10
14.05.2024 | 15:10
14.05.2024 | 14:10
14.05.2024 | 13:10
14.05.2024 | 12:10
14.05.2024 | 11:10
13.05.2024 | 14:10
13.05.2024 | 13:10
13.05.2024 | 12:40
13.05.2024 | 12:10
13.05.2024 | 11:06
13.05.2024 | 11:04
11.05.2024 | 15:10
11.05.2024 | 14:10
11.05.2024 | 13:10
11.05.2024 | 12:10
11.05.2024 | 11:10
10.05.2024 | 15:10
10.05.2024 | 14:10
10.05.2024 | 13:10
10.05.2024 | 12:18
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.