ՄԱԿ-ի Էսքվա-ի կեդրոնատեղիում կազմակերպված խորհրդաժողովին առիթով Լիբանան ժամանած Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Տավութողլույի հանդիպումներին հետեւելով կարելի է որոշ դիտարկումներ անել եւ փորձել անոնց հիման վրա եզրայանգումների ընդհանուր ուրվագծեր ներկայացնել: Ի հարկե բավական բաժիններ պիտի շարունակեն մնալ անորոշությունում: Հետագա դիպաշարը միայն կարող է հետադարձ կարգով լույս սփռել Տավութողլուի այս ուղեւորության կարգ մը հանգրվանների վրա:
Նախ պետք է արձանագրել, որ ՄԱԿ-ի ընդհանուր քարտուղարին գլխավորած այս խորհրդաժողովին Թուրքիայի արտաքին գործերի նախարարը միակ ոչ արաբ նախարարն էր, որ նման հանգամանքով իբրեւ հյուր մասնակցում էր ժողովին: Մեկնաբանելի է նաեւ այն իրողությունը, որ խորհրդաժողովի պաշտոնական բաց նիստից հետո, ուր ելույթ են ունեցել ՄԱԿ-ի ընդհանուր քարտուղարն ու պաշտոնական անձնավորությունները, Տավութողլույի խոսքը եղած է դռնփակ նիստի ընթացքում:
Այստեղ ի հարկե գերգաղտնի խորհրդակցությունների մասին չէ խոսքը: Անպայման, Տավութողլույի խոսքին բովանդակությունը կդառնա առնչված կողմերին սեփականությունը: Թուրքական մամուլը արդեն որոշ մանրամասներ հաղորդում էր իր արտաքին գործերի նախարարի խոսքին վերաբերյալ: Պատգամը այլ է. հատուկ կարեւորություն տալ տարածաշրջանում դերակատարություն վերցրած Թուրքիային, որի պաշտոնական ներկայացուցչին Լիբանան ժամանումն ու հանգամանքի նկատառումով եզակի ներկայությունը նույն դերակատարության շեշտումն են առաջադրում։
Հետեւելով մամլո հրապարակումներին` կարելի է արձանագրել նաեւ, որ վարչապետին, նախկին վարչապետին եւ որոշ առումով նաեւ հանրապետության նախագահին հետ կայացած հանդիպումները կրում են դրական շեշտեր, մինչ համեմատաբար վերապահ բնույթով են անցակացվել խորհրդարանի նախագահին եւ Հիզպուլլահի պատվիրակության հետ Անգարայի արտաքին գործերի գերատեսչության ղեկավարին ունեցած տեսակցությունները: Անշուշտ կարելի չէ հենվել միայն մամլո հաղորդագրությունների բովանդակության վրա, այսուհանդերձ լիբանանյան կողմերի տարբեր ներկայացուցիչներին եւ պաշտոնական Անգարային ունեցած դիրքորոշումները` շրջանային իրադարձություններին նկատմամբ, համոզում են, որ լրատվություններում շեշտերի դրականությունն ու բացասականությունը հեռու չեն իրականությունից:
Լիբանանյան հանդիպումների այս բազմակողմանիության մեջ ուշագրավ է նաեւ Տավութողլույի նախաձեռնությունը՝ քրիստոնյայ համայնքների ներկայացուցիչների հետ հանդիպումների: Տված դասերը` համայնքների համակեցության, խաղաղ գոյակցության եւ մասամբ նորին երկակի , եթե ոչ բազմակի չափանիշերի վառ օրինակներ են, մանավանդ նկատի ունենալով Տավութողլույի երկրին մեջ քրիստոնյայ համայնքների նկատմամբ կիրարկված խտրական քաղաքականությունը:
Քաղաքական այս հեգնանքը սակայն ունի իր հետեւողականությունը: Ընդամէնը մի ամիս առաջ էր, երբ նույն թուրք նախարարը Միջին Արեւելքի քրիստոնյա համայնքների ներկայացուցիչները հրավիրում էր Իսթամպուլում գումարվելիք խորհրդաժողովի , հայտնաբար «մտահոգ»` Միջին Արեւելքի քրիստոնյաների ճակատագրով: Քաղաքականության տրամաբանությունը շարունակվել է, երբ Տավութողլու Լիբանանի նախկին նախագահին հետ քննարկել է դարձյալ Թուրքիայում իսլամ-քրիստոնյա հոգեւոր ներկայացուցիչների ընդլայնված խորհրդակցություն կազմակերպելու անհրաժեշտությունը:
Իսլամական դիմագծով վարչակարգի ներկայացուցիչը քրիստոնյա համայնքները համախմբելու, իսլամ-քրիստոնյա երկխոսության նախաձեռնությունների դիմելու եւ համաշրջանային մակարդակով դերակատարություն վերցնելու դրսեւորումներ է ունենում: Անգարայի կողմից Բեյրութը ընտրվել է վայր այս բոլորի նախանիշերը հայտարարելու եւ միջազգային ընտանիքի կազմակերպած խորհրդաժողովը առիթ` դռնփակ քննարկումներ անցկացնելու ու կանխազգուշացնելու Լիբանանը, որ տարածաշրջանում պատահելիք ցնցումներին հետեւանքով չներքաշվի քաղաքացիական պատերազմի:
«Արաբական գարունը Բեյրութից է սկսվել» հայտարարություն անող Տավութողլուն, որ հաստատած է Անգարա-Դամասկոս կապերի խզված լինելը, այժմ անդրադառնում է «գարնանային» նոր ցնցումների, որոնցից պետք չէ վնասվի արաբական գարնան մեկնակետը: Այ՛ս է երկօրյա հայտարարություններին առանցքային պատգամը: Այլապես, ՄԱԿ-ի ընդհանուր քարտուղարի կողքին Թուրքիայի արտաքին գործերի նախարարին հայտնվելն ու անոր ցուցադրած քաղաքական հանդեսը հուշում են, որ Անգարա-Բեյրութ եռուզեռը զգալի կշռույթով շարունակվելու նախադրյալներ ունի:
Շահան Գանտահարյան
«Ազդակ»ի գլխավոր խմբագիր
- 15:10ԱՄՆ Պետդեպարտամենտը մերժել է Արցախից հայերի արտագաղթն անվանել էթնիկ զտումներ, քանի դեռ «ապացույցներ չկան»
- 13:10Պուտինը Փաշինյանին չի ստիպել Ղարաբաղը տալ Ադրբեջանին. Լավրով
- 11:10Ռազմական համագործակցություն Երևանի և Ֆրանսիայի միջև. ի՞նչը կարող է դրան խանգարել
- 13:10AP. Լեռնային Ղարաբաղի անկումից հետո Հայաստանը բախվեց բազմաթիվ մարտահրավերների
- 11:10Ամենամեծ սրիկայությունն այն է, երբ ինչ-որ մեկը ճողոպրում, անցնում է վտանգավոր ճանապարհով և անմիջապես իրենից հետո «ականապատում» այն՝ հարվածի տակ դնելով հազարավոր մարդկանց
- 14:10Համատարած ձախողված են պաշտպանության և անվտանգության, առողջապահական և կրթական ենթակառուցվածքների, ճանապարհաշինության և կապիտալ մյուս ծրագրերը
- 13:10Սամվել Բաբայանի՝ առանց որևէ խնդրի Հակարիի կամրջով անցնելը հարվածի տակ է դրել այն մարդկանց, որոնք հավանական սև ցուցակներում են
- 15:10Ալիևը Բլինքենին վստահեցրել է, որ Լեռնային Ղարաբաղում հետագա ռազմական գործողություններ չի իրականացնի և կհամաձայնի դիտորդական առաքելության ուղարկմանը
- 13:10Էրդողանի ուղերձները պարզ լեզվով մոտավորապես հետևյալն էին՝ ամեն դեպքում միջանցքը պետք է լինի՝ Իրանը կտա, թե Հայաստանը, թող իրենք որոշեն. արևելագետ
- 14:10Փորձ է արվում ազատվել ներքին և արտաքին քաղաքականության մեջ ձախողումների պատասխանատվությունից՝ մեղքը բարդելով Մոսկվայի վրա․ ՌԴ ԱԳՆ
04.10.2023 | 13:10
04.10.2023 | 12:10
04.10.2023 | 11:22
03.10.2023 | 15:10
03.10.2023 | 14:10
03.10.2023 | 13:10
03.10.2023 | 12:10
02.10.2023 | 15:10
02.10.2023 | 14:10
02.10.2023 | 12:10
02.10.2023 | 11:10
30.09.2023 | 15:10
30.09.2023 | 14:10
30.09.2023 | 13:10
30.09.2023 | 12:10
30.09.2023 | 11:10
29.09.2023 | 14:10
29.09.2023 | 13:10
29.09.2023 | 12:10
29.09.2023 | 11:10
28.09.2023 | 15:10
28.09.2023 | 14:10
28.09.2023 | 13:10
28.09.2023 | 12:10
28.09.2023 | 11:10
27.09.2023 | 15:10
27.09.2023 | 14:10
27.09.2023 | 13:10
27.09.2023 | 12:10
27.09.2023 | 11:10
26.09.2023 | 15:10
26.09.2023 | 14:10
26.09.2023 | 13:10
26.09.2023 | 12:10
26.09.2023 | 11:10
25.09.2023 | 15:10
25.09.2023 | 14:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.