Ինչ որ անհասկանալի փոփոխություն է տեղի ունեցել երգահան, հեղինակային երգերի կատարող Ռուբեն Հախվերդյանի մոտ. Նա նախկին դաշնակցական գաղափարակիրը, որը մեծ հաշվով թքած ուներ թե ինչ է կատարվում Հայաստանում, ու գերադասում էր չխառնվել ստեղծված քաոսին, այժմ քաղաքացիական ակտիվություն է հանդես բերում, նույնիսկ մասնակցում է Թեղուտի ակցիային, ասում բաներ, որ նախկինում էլ էր ասում, բայց միայն նեղ շրջանակում:
Նա այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է, թե իրեն տեսնում է մշակույթի նախարարի պաշտոնում: Սակայն վստահ է, որ նույնիսկ այդ դեպքում ոչինչ չի փոխի մեր երկրում. «Կոռուպցիոն համակարգում եթե նույնիսկ ես նշանակվեմ մշակույթի նախարար, ես էլ պիտի լափեմ, որովհետեւ եթե ես գնամ ու չլափեմ, ինձ դուրս կհանեն»,-
Նա ճշմարտացի է մի հարցում.մեր մշակույթի նախարարն իր կեցվածքով ստիպում է ոչ դրական կարծիք կազմել երկրի և նրա մշակույթի մասին. Ի՞նչ պարտադիր է` նախարարը կնիկ լինի, կարող է կին լինել», -ասում է Հախվերդյանը ու նրան համամիտ են բազմաթիվ արվեստագետներ: «Բայց ամենածիծաղելին խոսքի ազատությունն է, թողնում են խոսես, բայց դրանից եթե ոչինչ չի փոխվի, ո՞ւմ է պետք այդ խոսքի ազատությունը»,- տարակուսում է լռության ուխտից նոր — նոր դուրս եկած երգահանը:
Հախվերդյանը իր կուտակված զայրույթն է պարպում ու չի հանդարտվում. Ըստ նրա Ալլա Պուգաչովային Մեսրոպ Մաշտոցի անվան շքանշան տալը ոչ մի տրամաբանության մեջ չի տեղավորվում: Նրա խոսքով, Մաշտոցը մեր սրբերի շարքում է դասվում, իսկ Ալլա Պուգաչովան «ոչ միայն նողկալի երգչուհի է, «պոպսայի» հիմնադիրը, այլեւ բարոյապես շատ կայուն երեւույթ չէ, որ ասենք Մեսրոպ Մաշտոցի նման սուրբը կախվի նրա կրծքավանդակին»:
«Մեսրոպ Մաշտոցը, եթե նրան տեսներ, բոլորովին ցանկություն չէր ունենա նրա հետ մերձենալու»,- համոզված է երգահանը:
Ասուլիսի մյուս բանախոսը դերասան Սերգեյ Դանիելյանն էր`Յոժը, որը Հախվերդյանի հետ համամիտ էր, թե` Երեւանում տեղադրված Արամ խաչատրյանի, Մարտիրոս Սարյանի, Կոմիտասի արձանները միջակից ցածր մակարդակ ունեն:
յ Դանիելյանի հարցին արձագանքեց Հախվերդյանը. Ո՞վ է ձեւավորում այս քաղաքի ճաշակը, «Օրինակ «Շարմը»` «Իմ զենքն իմ երգն է» պաստառներով:
Կորցրել ենք մեր ազգային խոհանոցը, մտածողությունը, եւ գլոբալացման վերջին հարվածը կլինի լեզվի մոռացումը, որպեսզի դառնանք զոմբի, թեպետ ուշացումով, բայց ի վերջո բարձրաձայնեց Հախվերդյանը:
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
- 11:10Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էինք այդ պետականության ծնունդով ու երազանքով, իրենք չկային
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.