Այսօր Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, մեկնարկել է Ճանապարհային ոստիկանության նախկին պետ, գնդապետ Մարգար Օհանյանի դատավարությունը:
Մարգար Օհանյանի հետ նույն գործով որպես ամբաստանյալ ընդգրկված են նաեւ նրա նախկին աշխատակիցները` Ստեփան Կարախանյանը, Արա Լեւոնյանն ու Սամվել Մախմուրյանը: Օհանյանը, մտնելով դահլիճ, ընդհանրապես չբարեւեց իր գործընկերներին, որոնք ցուցմունքներ էին տվել նրա դեմ:
Ամբաստանյալները նաեւ ինքնաբացարկի միջնորդություններ չունեին ոչ դատավորի, ոչ դատական նիստերի քարտուղարի, ոչ էլ մեղադրող դատախազ Հարություն Հարությունյանի դեմ:
Դատախազի միջնորդությամբ գործում որպես տուժողի` Հայաստանի ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչ ընդգրկվեց ՃՈ ավագ լեյտենանտ Ժիրայր Կարապետյանը:
Մարգար Օհանյանի պաշտպան Մկրտիչ Վասակյանը դատարանին միջնորդեց փոխել խափանման միջոց կալանքը կամ փոխարինել 3 միլիոն դրամ գրավով: Ըստ փաստաբանի` Մարգար Օհանյանը, գտնվելով ազատության մեջ, չի խոչընդոտի դատավարությանը, նաեւ չի կարող ազդել վկաների եւ մյուս ամբաստանյալների վրա: Վասակյանն ասաց, որ ՃՈ նախկին պետի ընտանիքը վերականգնել է պետության հասցված 137 միլիոն դրամը, պատրաստ է վերականգնել նաեւ փորձաքննության ընթացքում ավելացած 19 միլիոն դրամի վնասը: Օհանյանն իր խոսքում խնդրեց առանձին` առանց լրատվամիջոցների ներկայացուցիչների եւ դահլիճում գտնվող անձանց, զրուցել դատավոր Մխիթար Պապոյանի եւ դատախազ Հարություն Հարությունյանի հետ` նշելով, որ շատ կարեւոր բան ունի հայտնելու: Նա մասնավորապես նկատեց, թե 2011թ. օգոստոսի 30-ին ՀՔԾ-ում մի զանգ է հնչել, որից հետո վկայի իր կարգավիճակը փոխվել է մեղադրյալի կարգավիճակով: Դատավորը հայտնեց, որ քրեական դատավարության օրենսգրքով նման կարգ գոյություն չունի:
Միակ մարդը , ով առարկեց միջնորդությանը, մեղադրող Հարությունյանն էր, ով իր խոսքում ասաց, թե Մարգար Օհանյանը կարող է թաքնվել քննությունից, նաեւ ազդել դատավարության մյուս մասնակիցների վրա: Իսկ ՃՈ նախկին պետի հայտարարությանն էլ արձագանքեց, թե նա կարող է դատարանի դահլիճում բարձրաձայնել իր մտահոգությունները:
«Ուրիշի կռիվը ձեր վրա մի վերցրեք»,- պատասխանեց Մարգար Օհանյանը, ով նաեւ խոստացավ դատաքննության ընթացքում շատ բաներ բացահայտել, ասել, թե ում շնորհիվ են մյուս ամբաստանյալները հայտնվել ազատության մեջ:
Դատավոր Մխիթար Պապոյանն այժմ հեռացել է խորհրդակցական սենյակ` քննարկելու պաշտպանի միջնորդությունը: Դատական նիստը վերսկսվելու է ժամը 14:30-ին:
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.