Պարոն Վարչապետ,
Հայկական ԶԼՄ-ները արդեն ահազանգում են, որ «Փարիզյան սուրճի» սեփականատեր Վալերի–Աշխեն Գործունյանը հեռանում է Հայաստանից` վաճառելով իր ընկերությունը:
Ինչպես տեղեկանում ենք տիկին Գործունյանի կենդանի խոսքից, նա հեռանում է Հայաստանից` բիզնեսում ունեցած խնդիրների պատճառով, որովհետեւ մեր երկրում բիզնեսի գոյատեւման համար հարկավոր է «կռիշ» եւ որ Հայաստանում քաղաքացին, գործարարը պաշտպանված չեն։
Նրա ղեկավարած ընկերության հարկային պարտավորությունների հետ կապված գոյացել է մեծ պարտք, որը նա համաձայն է վճարել որոշակի ժամանակահատվածի ընթացքում, սակայն երկրիս բյուրոկրատիայի կողմից այդ հնարավորությունը չի տրվել նրան, և, պահանջվել է պարտքը վճարել «24 ժամվա ընթացքում»։
Եւս մեկ հայազգի գործարարը, ով 16 տարի շարունակ Հայաստանում է եւ իր հայրենիքում ներդրել է ոչ միայն փողեր, այլեւ իր կյանքի լավագույն տարիները, ըստ էության խոստովանում է այն անտանելի պայմանների մասին, որոնցում ոչ միայն հնարավոր չէ բիզնես զարգացնել, այլեւ ապրել ու մնալ:
Մի՞թե սա համաշխարհային մեծություն եւ ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրի ասած ներքին ցեղասպանության շարունակություն չէ, չնայած որ իշխանությունների ջանադրությամբ պետական լրատվամիջոցով ազդարարվեց, թե մեծն շանսոնյեի խոսքերը սխալ են թարգմանվել: Մի՞թե սա է Հայկական աշխարհը, որտեղից հեռանում են ոչ միայն այս հողի վրա հազարամյակներով ապրած, ստեղծագործած ու պայքարած մարդկանց ժառանգները, այլեւ հայրենադարձ մեր հայրենակիցները, ովքեր առանց ձեր «Արի տուն» կանչի եկել են, բայց սրտի կսկիծով հեռանում են այն ժամանակ երբ Ձեր կառավարությունն է «կանչում»:
Ձեր կառավարության նախարարները վերջին տարիներին ԱԺ-ում օրենքների ընդունման հիմնավորումները ներկայացնելիս անընդհատ շեշտում են բիզնես միջավայրի բարելավման նպատակը, բայց պարզվում է` դրան զուգահեռ գործարարները վկայում են այդ պայմանների վատթարացման մասին:
Խոսում եք հարկային ոլորտի բարեփոխումներից, բայց այդ բարեփոխումների հետեւանքը սա է, երբ մեր երկրիս հարկային մարմինն ու դատարանը փաստացի «անցանկալի անձի» համար երկիրը լքելու ժամանակ են տալիս նաեւ հայրենադարձ գործարարին:
Ձեր գլխավորած կառավարության ընդունած որոշման կատարողները այս օրերին Սյունիքի Քաջարան գյուղի բնակիչներին հորդորում են իրենց նախնիների գերեզմանները առնել ու տեղափոխվել սահմանապահ այդ գյուղից, որպեսզի կառավարության բարեհաճությունը վայելող պղնձամոլիբդենային կոմբինատը (որին 1 տարի առաջ վարկ էլ տվեցիք` ռուսական 500 միլիոն դոլարի պարտքից, որը մենք բոլորս ենք վճարելու) ազգային հարստությունը խտանյութի տեսքով կոպեկներով վաճառի օտարին:
Ձեզանից ոչ մեկ չի էլ հետարքրվում, թե մարդիկ ինչո՞ւ են հեռանում սեփական հայրենիքից: Ձեր իշխանության ներկայացուցիչներն անգամ արդարացնում ու հիմնավորում են դա, որպես ժամանակակակից գլոբալացվող աշխարհի օրինաչափություն, իսկ դուք էլ ժամանակին կատակեցիք այդ թեմայով:
Այս եւ համանուն բազմաթիվ քայլերով մի՞թե իսկապես իրականացնում եք պետության վախճանը, ինչի մասին գրել եք տարիներ առաջ:
Ի՞նչ եք պատրաստվում անել, որ Վալերի–Աշխեն Գործունյանը, նրա նմանները եւ մեր հայրենակիցները մնան Հայաստանում:
Համարեք, որ 24 ժամ ունի ոչ միայն Վալերի–Աշխեն Գործունյանը, այլեւ դուք:
Որովհետեւ եթե նա այդ 24 ժամվա ընթացքում չվճարի իր պարտքը, ապա դրանից հետո ոչ մեկին պետք չի լինի թե Ձեր օգնությունը, թե ձեր տեսությունը եւ թե ձեր կառավարումը:
Ստեփան Սաֆարյան
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.