Թուրքիան մեծ պարտություն կրեց անցյալ շաբաթ, երբ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը ձայների ճնշող մեծամասնությամբ նշանակալից մի բանաձև ընդունեց՝ կոչ անելով Թուրքիայի կառավարությանը վերադարձնել բռնագրավված ավելի քան 2,000 քրիստոնեական եկեղեցիներ և այլ կալվածքներ «իրենց օրինական տերերին»:
Այս հաղթանակը հատկապես նշանակալից է, քանի որ այն տեղի է ունենում հենց այն ժամանակ, երբ Թուրքիայի հեղինակությունը հասել է իր գագաթնակետին թե՛ տարածաշրջանում, և թե՛ միջազգայնորեն: Սակայն, չնայած իր հզոր քաղաքական և տնտեսական ուժին՝ ոչ թուրքական ռեժիմը, ոչ էլ իր հզոր լոբբիստները չկարողացան բացահայտ կերպով դեմ դուրս գալ Կոնգրեսի ընդունած բանաձևին, որը կոչված էր պաշտպանելու Թուրքիայում քրիստոնեական փոքրամասնությունների կրոնական իրավունքները: Սա է պատճառը, որ, հուլիսի 20-ին բանաձևը հեշտությամբ ընդունվեց ձայների 43-1 հարաբերությամբ, երբ առաջին անգամ ներկայացվեց Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովին, որպես Պետդեպարտամենտի արտաքին հարբերությունների լիազորման ակտում փոփոխություն:
Դեկտեմբերի 13-ին, մինչ բանաձևը կդրվեր քվեարկության Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում Պետդեպարտամենտը Թուրքիայի խնդրանքով զգույշ, սակայն ապարդյուն փորձ կատարեց խոչընդոտելու համար բանաձևի ընդունումը: Թուրք-ամերիկյան կազմակերպությունները նաև անհաջող քարոզչական պայքար մղեցին ընդդեմ բանաձևի: Պալատի ո՛չ Հանրապետական մեծամասնական և ո՛չ էլ ժողովրդավարական փոքրամասնական կուսակցության անդամներն ուշադրություն չդարձրեցին նրանց մերժողական պահանջներին: Այս ուժեղ երկկուսակցական համախմբումը հաջողությամբ հավաքեց բանաձևի ընդունման համար պահանջվող Ներկայացուցիչների պալատի ձայների երկու-երրորդը՝ մի դժվար հաղթահարելի խոչընդոտ, քանի որ միջնորդությունը ներկայացվել էր «Կասեցման օրացույցի» հատուկ խորհրդարանական ընթացակարգի համաձայն:
Թուրքիայի կառավարությունը և իր մեծածախս լոբբիստական ընկերությունները ամոթալի կացության մատնվեցին, երբ Կոնգրեսի 435 անդամներից միայն մեկը խոսեց և քվեարկեց բանաձևի դեմ: Ավելին, Կոնգրեսի թուրք-ամերիկյան բարեկամության խմբի համանախագահ Էդ Ուայթֆիլդը պատրաստակամորեն ընդունեց, որ ոչ «շատերը դեմ կլինեն այս բանաձևին»: Հետո նա ավելացրեց. «բանաձևի ներկայացումն ինքնին որևէ անաչառ դիտորդի մոտ կթողնի այն տպավորությունը, որ կրոնական ազատությունը կանոնավոր կերպով խախտվում է Թուրքիայում»: Մի քանի րոպե այս ու այն կողմ ընկնելուց հետո, չիմանալով ինչպես ավարտել իր խոսքը, կոնգրեսական Ուայթֆիլդն իր խոսքի մնացած ժամանակը տրամադրեց իր հակառակորդներին՝ բանաձևի կողմնակիցներին:
Նման աղետալի պարտությունից հետո Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը չէր կարող ոչինչ ասել, քան արտահայտել իր հիասթափությունը: Սա Թուրքիային բնորոշ գործելակերպ է. ի սկզբանե մեծ ուժ գործադրել և սպառնալիքներ ներկայացնել անբարենպաստ որոշումից խուսափելու համար և պարտվելուց հետո միայն բանաձևը որակել անկարևոր թաքցնելու համար իրենց ամոթալի պարտությունը: Եթե Թուրքիայի կառավարությունը կարևորություն չէր տալիս այդ բանաձևին, ապա ինչու՞ նրանք ամբողջ աշխարհն իրար խառնեցին՝ փորձելով այն տապալել:
Միամիտ հանրությանն ապակողմնորոշելու համար թուրք պաշտոնատարները պնդեցին, որ բանաձևն ընդունվել է երկուսի դեմ մեկ քվեյով, առանց բացատրելու, որ բերանացի քվեարկության ժամանակ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամներից շատերը սովորաբար պալատում չեն լինում: Երբ երկու կողմերի ղեկավարները գալիս են համաձայնության որևէ հարցի շուրջ, միայն մի քանի անդամ են ներկա լինում և ընդունում այդ բանաձևը: Թուրքական իշխանությունները պետք է պատասխանեն հիմնական մի հարցի. այն է, թե ինչու՞ 435 կոնգրեսականներից միայն մեկն է դեմ քվեարկել բանաձևին: Այս փաստը վկայում է, որ նոր Օսմանյան կայսրը մերկ է:
Թեև այս բանաձևը պարտադիր ուժ չունի, քանի դեռ այն չի ներկայացվել Սենատին և ստորագրվել նախագահի կողմից, սա արդեն իսկ զգալի առաջընթաց է Թուքիայում ապրող բոլոր քրիստոնյա փոքրամասնությունների համար, ում կալվածքները բռնագրավված են եղել տասնամյակներ շարունակ: Ոգևորվելով այս դրական առաջընացից՝ հայկական, ասորական և հունական համայնքերը կշարունակեն իրենց ակտիվ համագործակցությունը և ճնշում կգործադրեն Թուքիայի վրա իրենց պատմական իրավունքները վերականգնելու համար:
Առաջին անգամ աշխարհասփյուռ հայության համար ԱՄՆ-ի Կոնգրեսը Թուքիայից հատուցում պահանջեց, ոչ թե սոսկ ցեղասպանության ճանաչում: Այս բանաձևը կարող է խթան հանդիսանալ մյուս երկրների և միջազգային կազմակերպությունների համար, որպեսզի նրանք էլ հետևելով այս օրինակին պահանջեն Թուրքիայում սեփականության իրավուքների վերականգնումը: Այսուհետև թուրքական կառավարությունը պետք է ավելի զգույշ լինի այդ իրավունքները ոտնահարելուց՝ քաջ գիտակցելով, որ միջազգային համայնքն աչալուրջ հետևում է իր կողմից շարունակաբար իրականացվող խախտումներին:
Այս բանաձևի հաջող ընդունումը կոգևորի աշխարհասփյուռ հայերին շարունակելու իրենց պայքարը հանուն ցեղասպանության հետևանքով առաջացած կորուստների վերականգնման: Ցավոք, Հայաստանում ոչ մի հոգևորական կամ պաշտոնատար ոչ մի հայտարարություն չարեց այս կարևոր հարցի կապակցությամբ, կարծես հայկական եկեղեցիների ճակատագիրն իրենց չի հետաքրքրում: Արդյո՞ք հայերի լավագույն շահերից չի բխում, որ Հայաստանը Սփյուռքի հետ միասնաբար փոխհատուցում պահանջի` հաշվի առնելով մասնավորապես նախագահ Սարգսյանի վերջերս Ֆրանսիայի Մարսել քաղաքում արած հայտարարությանը, որով «արդարություն» էր պահանջում Թուրքիայից: |
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր
Թարգմանիչ՝ Կարինե Գևորգյան
- 14:10Տեսա Ղարաբաղում էլ մարդ չկա, եկա ՀՀ․ իմ միակ խնդիրը՝ արցախցիների հետ վերադարձն է․ բոլոր պաշտոն զբաղեցնողները պատասխան են տալու, ընդհուպ՝ ես
- 11:10Կիրանցում ադրբեջանական վերահսկողությանն է ապօրինաբար հանձնվում 2 տուն և մոտ 57 հողամաս
- 15:10Եթե նոր սահմանագիծ ստեղծենք, դա կլինի էսկալացիայի և ռազմական բախումների հարատև աղբյուր․ Փաշինյան
- 15:10Բագրատ արքեպիսկոպոսն առաջնորդում է Փաշինյանին հեռացնելու և Հայաստանը փրկելու ջանքերը
- 14:10Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել այն․ ՀՀ վարչապետ
- 13:10Փաշինյանը ցանկանում է՝ Հայաստանը 2024 թվականին դառնա ԵՄ անդամ
- 12:10Սա մարող շարժում է և այսպիսի շարժումներ վերջին տարիներին շատ ենք տեսել. Փամբուխչյան
- 13:10Նկատել ենք, որ ռուս սահմանապահները հեռանում են Ներքին Հանդից․ համայնքապետ
- 13:10Փաշինյանին մեղադրում են Հայոց ցեղասպանությունը ժխտող թեզեր տարածելու մեջ
- 11:04Ովքեր չեն կարող լինել վարչապետի թեկնածու. շարժման առաջնորդը ներկայացրեց պահանջները
18.05.2024 | 15:10
18.05.2024 | 14:10
18.05.2024 | 13:10
18.05.2024 | 12:10
18.05.2024 | 11:10
17.05.2024 | 15:10
17.05.2024 | 14:10
17.05.2024 | 13:10
17.05.2024 | 12:10
17.05.2024 | 11:10
16.05.2024 | 15:10
16.05.2024 | 14:10
16.05.2024 | 12:10
16.05.2024 | 11:10
15.05.2024 | 15:10
15.05.2024 | 14:10
15.05.2024 | 13:10
15.05.2024 | 12:10
15.05.2024 | 11:10
14.05.2024 | 15:10
14.05.2024 | 14:10
14.05.2024 | 13:10
14.05.2024 | 12:10
14.05.2024 | 11:10
13.05.2024 | 14:10
13.05.2024 | 13:10
13.05.2024 | 12:40
13.05.2024 | 12:10
13.05.2024 | 11:06
13.05.2024 | 11:04
11.05.2024 | 15:10
11.05.2024 | 14:10
11.05.2024 | 13:10
11.05.2024 | 12:10
11.05.2024 | 11:10
10.05.2024 | 15:10
10.05.2024 | 14:10
10.05.2024 | 13:10
10.05.2024 | 12:18
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.