Ոստիկանության աշխատակիցները քիչ առաջ ձերբակալել են Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Լեդի Հակոբ» մականունով հայտնի Հակոբ Հակոբյանի եղբորորդուն՝ Ստեփան Հակոբյանին։ Այս լուրը հաստատել է նաև ոստիկանությունը:
Մեր ունեցած տեղեկություններով Ստեփան Հակոբյանը 2006-ից գտնվում էր հետախուզման մեջ: Նա կասկածվում էր Մալաթիա-Սեբաստիա համայնքի նախկին թաղապետ Վահան Զատիկյանի որդու` Սեդրակ Զատիկյանի սպանության գործով:
Ձերբակալման մասին այլ մանրամասներ այս պահին չեն հաղորդվում։
Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել 2006-ի հունիսի 22-ին Երեւանի Սեբաստիա եւ Տիչինա փողոցների խաչմերուկում: Անձը շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանելու դիտավորությամբ ինքնաձիգից կրակահերթ էր արձակել «Բրաբուս-Մերսեդես» մակնիշի 10 ՏՏ 045 պետհամարանիշի մեքենան վարող 26-ամյա Սեդրակ Զատիկյանի վրա: Սեդրակը Մալաթիա-Սեբաստիա համայնքի նախկին թաղապետ, արժանահիշատակ Վահան Զատիկյանի ավագ որդին է: Արձակված կրակահերթի հետեւանքով վերջինս, ինչպես նաեւ պատահական անցորդ Կարինե Սարգսյանը (1969 թ. ծնված) ստացած հրազենային վնասվածքներից տեղում մահացել են:
Իրավապահները դեպքի վայրում հայտնաբերել ու առգրավել էին 24 պարկուճ, որոնք արձակված են եղել միեւնույն զենքից: Սպանված Ս. Զատիկյանի վրա, նախնական վարկածով, ստուգողական կրակոց է արձակվել նրան հետապնդող մեքենայից: Ընդ որում, ականատեսների ասելով, Ս. Զատիկյանի մեքենայում եղել են եւս երկու հոգի, որոնցից մեկը մարմնական վնասվածք է ստացել, իսկ մյուսը` դիմել է փախուստի, եւ նրա անձը ևս պարզված չէր:
Հետախուզում է հայտարարվել Ս. Զատիկյանի ավտոմեքենային հետեւած ջիփերից միայն մեկի՝ 10… 050 պետհամարանիշով, ավտոմեքենայի նկատմամբ :
Կատարվածի առնչությամբ առավել ամբողջական տեղեկություն տրամադրելու նպատակով մասնակի կրճատումներով հրապարակում ենք Նաիրա Մամիկոնյանի հոդվածը, գրված դեպքին հաջորդող օրերին.
Ոչ պաշտոնական շրջանակներում շրջանառվող վարկածներից ամենահիմնականը կապվում էր դեռեւս 2003թ. մարտի 31-ից սկսված Սեդրակ Զատիկյանի եւ Մալաթիա-Սեբաստիա համայնքից ընտրված ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանի եղբոր՝ Սիմոն Հակոբյանի որդու՝ Վարդան Հակոբյանի միջեւ ծագած լարվածության ու դրա նախապատմության հետ: Ըստ այդմ, երկու երիտասարդների՝ Վարդան Հակոբյանի ու Սեդրակ Զատիկյանի հարաբերությունները սկսել էին լարվել դեռեւս 2003-ի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի օրերին։ Թիվ 11 ընտրատարածքում իր թեկնածությունը դրած Հակոբ Հակոբյանի եղբորորդին՝ Վարդան Հակոբյանը եւ այս «ճամբարի» այլ ներկայացուցիչներ սկսել են աշխատել հարեւան՝ թիվ 10 ընտրատարածքում առաջադրված Վահան Զատիկյանի եղբոր՝ Վարազդատ Զատիկյանի մրցակից Սմբատ Այվազյանի օգտին: Մոտ մեկամյա «սառը պատերազմի» ընթացքում երկու կողմից էլ եղել են փոխադարձ խայթոցներ, սակայն առաջին լուրջ բախումը տեղի է ունեցել 2004թ.-ին` Օպերայի մերձակայքում: Գիշերային ակումբներից մեկում հանդիպել են Վարդան Հակոբյանը՝ իր ընկերներով, եւ Սեդրակ Զատիկյանը՝ իր ընկերների հետ, որոնցից մեկն էլ ՀՀ զինված ուժերի զորամասի հրամանատար Մուշեղ Բաբայանի (ջերմուկցի Համո) որդին է: Ըստ մեր աղբյուրի, այդ ժամանակ բախումը հրահրել էր Վարդան Հակոբյանի «թիմը» եւ քանակական գերազանցությունը օգտագործելով՝ մարմնական վնասվածքների աստիճանի ծեծել «հակառակորդին»: Ասում են, որ տեղի ոստիկանները վերջում փորձել են կանխել դեպքը, բայց քանի որ ծեծողների մեջ է եղել ՀՀ ոստիկանությունում ոչ ցածր պաշտոն զբաղեցնող մեկի որդին, վերջիններս չեն էլ արձանագրել դեպքը եւ դեռ հասարակական կարգը խախտողներին են վերադարձրել «առգրավված» մահակները:
Սրանից հետո հարցը «խաղաղ բանակցություններով» լուծելու փորձ են արել Մուշեղ Բաբայանը, ՊՆ փոխնախարար Մանվել Գրիգորյանի որդին (վերջինս Հակոբ Հակոբյանի փեսան է եւ Սեդրակ Զատիկյանի մտերիմ ընկերը), նաեւ Հակոբ Հակոբյանն էր ե՛ւ այն ժամանակ, ե՛ւ դրանից հետո փորձել կարգի հրավիրել իր զարմիկին, սակայն՝ ապարդյուն: Վ. Հակոբյանն ու նրա ընկերները ծեծել էին Սեդրակ Զատիկյանի ընկերներից մեկին: Հենց այս դեպքից հետո էլ Զատիկյանների «թիմը» հակահարված էր հասցրել Վարդան Հակոբյանին ու նրա ընկերներին:
2004թ. ապրիլի 1-ին, ժամը 16.00-ին, «Մալաթիա» բուժկենտրոնից ոստիկանության Մալաթիա բաժին ահազանգ էր ստացվել, որ ձախ ձեռքի եւ աջ ոտքի հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 1982թ. ծնված Նարեկ Խաչատրյանը եւ գլխի կոտրվածքով՝ 1980թ. ծնված Վարդան Հակոբյանը:
Ըստ պաշտոնական աղբյուրի, պարզվել էր, որ նույն օրը Մալաթիա փողոցում խուլիգանական դրդումներով տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Վ. Հակոբյանին մարմնական վնասվածքները հասցրել էին Սեդրակ եւ Անդրանիկ Զատիկյանները: Վերջիններս իրենց մոտ եղած ինքնաձիգից եւ «Մակարով» տիպի ատրճանակից կրակել էին ու ծեծել Վ. Հակոբյանին ու նրա ընկերոջը: Այն ժամանակ իրավապահները միջոցներ էին ձեռնարկել Զատիկյան եղբայրներին եւ հանցագործության մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ, բայց ինչպես պարզվում է՝ այդպես էլ ի հայտ չէին բերել, մինչեւ օրերս տեղի ունեցած ողբերգությունը: Այն ժամանակ տեղեկություններ կային նաեւ, թե սույն միջադեպի այլ մասնակիցներից մեկն էլ եղել էր ՀՀ ՊՆ փոխնախարար, ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի որդին, ով տուժած Վարդան Հակոբյանի հետ վաղուցվանից ինչ-ինչ պրոբլեմներ է ունեցել:
Մեր աղբյուրները համարյա պնդում են, որ օրերս տեղի ունեցած «ռազբորկան» հենց այս վաղեմի պատմության շարունակությունն է, առավել եւս, որ, ըստ որոշ ու չճշտված տեղեկությունների, ողբերգության նախօրեին դարձյալ ինչ-ինչ «ռազբորկաներ» են եղել Ս. Զատիկյանի մասնակցությամբ:
Կան նաեւ այլ վարկածներ, որոնցից մեկով՝ Ս. Զատիկյանն ինչ-որ մեկին գումար է պարտք եղել ու չի վերադարձրել, եւ իբր, նրան օր առաջ զգուշացրած են եղել, որ եթե գումարը չվերադարձնի՝ կսպանեն: Սակայն քննությունը վարող Երեւանի դատախազությանը մոտ կանգնած մեր աղբյուրների փոխանցմամբ, բացի վերը ներկայացված վարկածից, քննարկվում է նաեւ երկրորդ՝ հիմնական վարկած, որը կապված է Վահան Զատիկյանին, իսկ այսօր արդեն Սեդրակ Զատիկյանին պատկանող «Փարոս» ռեստորանի շուրջ ծագած վեճի հետ: Ըստ այդ վարկածի, մոտ մեկ շաբաթ առաջ Սեդրակ Զատիկյանը ԵԿՄ-ում հանդիպել է ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի հետ, որտեղից նրանք գնացել են Արշալույս գյուղում գտնվող սաունան, որտեղ էլ, իբր, Մ. Գրիգորյանը Սեդրակին առաջարկել է «Փարոսը» վաճառել իրեն, ինչին վերջինս չէր համաձայնել: Դատախազությունում չեն բացառում, որ սա նույնպես կարող է լինել տեղի ունեցածի մոտիվը:
- 15:10Թուրքիայի կայսերական հավակնությունները՝ նավթի եւ գազի դեֆիցիտի պայմաններում. «Ամերիկայի ձայնը»
- 14:10ՌԴ պաշտպանության նախարարությունը որոշել է էապես նվազեցնել ռազմական ակտիվությունը Կիևի և Չեռնիգովի ուղղություններում
- 12:10Սոչի քաղաքի վարչակազմն արթնացե՞լ է. Քաղաքապետարանը որոշել է նշել հայերի նկատմամբ ադրբեջանցիների հաղթանակի օրը
- 12:10Կրասնոդարում Հայաստանի քաղաքացիները մեղադրվում են 30-ամյա կնոջ առեւանգման մեջ
- 17:29Ռուսաստանյան նախօրեի ցույցերն ամենամարդաշատն էին ԽՍՀՄ փլուզումից ի վեր
- 17:32Պուտինը հարկ չի համարում միջուկային հարված հասցնել ԻՊ դիրքերին, քանի որ…
- 14:13Ողբերգական դեպք Երևանում. մայրը հայտնաբերել է 29-ամյա աղջկա կախված դին
- 17:48Փարիզում տեղի ունեցածը սպասելի էր
- 11:35«Նրանք կրակում էին ուղիղ ժողովրդի վրա՝ բացականչելով. «Ալլահ աքբար». Փարիզի ահաբեկչություն (լուսանկարներ)
- 11:15Ֆրանսիայի մայրաքաղաքում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.