Թերթը գրում է, որ երեկ աշխատանքից ազատվել է Շիրակի ու Արագածոտնի մարզը սպասարկող ՃՈ վաշտի հրամանատար, ծնունդով աշտարակցի Արմեն Կարապետյանը, որը երկար տարիներ աշխատում էր այս համակարգում: Նրան փոխարինելու է Կոտայքի մարզի ՃՈ վաշտի հրամանատար Նիկողայոս Եղիազարյանը: Պաշտոնական աղբյուրների փոխանցմամբ՝ այս փոփոխությունը պայմանավորված է հանրապետությունով մեկ կատարվող կադրային տեղաշարժերով:
«Ոստիկանական մեր աղբյուրների բնութագրմամբ, Արմեն Կարապետյանը համեստ ու անշառ մարդ է, նույնիսկ այնքան, որ հրաժարվել է ցուցմունք տալ հանրապետության ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանի դեմ: Ոչ պաշտոնական աղբյուրների տեղեկացնելով, նրան պաշտոնանկ անելը կապված է հենց Մարգար Օհանյանի կատարած չարաշահումների, մասնավորապես՝ «գաիշնիկներին» տրամադրվող բենզինի հետ. հանրապետության ՃՈ նախկին պետն իր ենթականերին ստորագրել է տվել, բայց իրականում նրանց բենզին չի տրամադրել ու յուրաքանչյուր «գաիշնիկ» ստիպված է եղել իր ծառայողական մեքենայի վառելիքի հարցը լուծել սեփական գրպանից: Մեր աղբյուրների փոխանցմամբ, Արմեն Կարապետյանը հրաժարվել է այս մասին ցուցմունք տալ ՃՈ նախկին պետի դեմ, սակայն երբ սկսել են նրան նեղել, սպառնացել վռնդել աշխատանքից, փոխել է իր ցուցմունքը` գրելով այնպես, ինչպես պահանջվում է: ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն էլ նրան ընդառաջել է` թողնելով պաշտոնի: Իսկ ահա նոր ոստիկանապետը` Վովա Գասպարյանը, ըստ մեր աղբյուրների, ստուգումներ է սկսել Շիրակի ու Արագածոտնի ճանապարհային ոստիկանությունում ու պաշտոնազրկել պետին: Մեր աղբյուրների տեղեկացմամբ, ստուգումները դեռ շարունակվում են, առաջիկայում կրճատումներ կլինեն այս երկու մարզերը սպասարկող ճանապարհային ոստիկանությունում, քանի որ տեղի «գաիշնիկներն» էլ իրենց հերթին են աջակցել իրենց շեֆին` գրելով, որ ստորագրել ու ստացել են նախատեսված քանակի բենզինը: Թեեւ նշենք, որ Շիրակի ու Արագածոտնի ճՈ-ից վստահեցնում են, թե իրենց մոտ ստուգումներ չեն կատարվում»,- գրում է «Առավոտ»-ը:
- 12:11Ինչպես են մարդկանց գազան դարձնում
- 11:24Ղարաբաղյան շարժման ստվերոտ կողմերը-1
- 11:56Ինչո՞ւ ԵԽԽՎ-ում նախագահը չխոսեց ՌԴ-ի կողմից Ադրբեջանի սպառազինման մասին
- 10:45«Արա, առաջ իրենք էլ էին ապրում, մեզ էլ էին թողում, որ ապրենք». Կհաջողվի՞ «քցել» Եվրոպային
- 10:45Արդարադատության նախարարության պատասխանը ՀՀ–ում նույնասեռական ամուսնությունների թույլատրման մասին
- 10:45Իշխանությունն ուզում է «աննկատ» Ղարաբաղը տա թուրքերին, դրա համար տարկետման թեման է բարձրացնում
- 12:27Կանչում են ապրիլյան պատերազմի մասնակից զինծառայողներին, որ հոգեբանորեն ճնշե՞ն… հայրենասիրություն, բան…
- 11:2950 տարի առաջ, ինչպես և հիմա, ոչ ոք չէր հավատում պաշտոնական ոչ մի բառի
- 10:45Մեր հասարակությունը հավատում է միայն աղետալի լուրերին. ի՞նչ է եղել իրականում Ժնևում
- 12:28Ոչ միայն փոթորիկ է, այլև երկրաշարժ, Ատոմակայանից ռադիոակտիվ նյութերի արտահոսք
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.