Թերթն իր խմբագրականում գրում է.
Քանի որ Հայ ազգային կոնգրեսը վերջնականապես խորացել է «ռեալպոլիտիկի» մեջ, ես, որպես հավելյալ քաղաքագիտական վերլուծություն, առաջարկում եմ հետևյալ նկատառումները։ Իրականում քաղբանտարկյալ են ոչ միայն Տիգրան Առաքելյանը և ի նշան ավազակապետության դեմ բողոքի նախագահական նստավայրի ցանկապատի վրա վրաերթ կատարած Վաչագան Իսոյանը, այլև՝ Մարգար Օհանյանն ու Հովիկ Թամամյանը։ Հոգու ամենախորքում ազնիվ ոստիկաններ լինելով՝ նրանք չէին դիմանում մոնղոլ-թաթարական բարքերին և պատրաստ էին միանալ համաժողովրդական շարժմանը։ Եվ երբ իշխանությանը դա հայտնի դարձավ, ազգի այդ նվիրյալների դեմ շինծու գործեր սարքվեցին և նրանց մեկուսացրին հասարակությունից։ Այժմ այս երկու սպաների բոլոր հարազատների և ընկերների սրբազան պարտքն է համախմբվել ՀԱԿ–շուրջ և հասնել այս քաղբանտարկյալների ազատ արձակմանը, որպեսզի նրանք, ազատություն ստանալով, իրենց լուման ներդնեն կոռուպցիայի դեմ պայքարում։
Անշուշտ, քաղաքական հետապնդումների զոհ է նաև Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը։ Իշխանության գործակալ Սիլվա Համբարձումյանը պարզապես սադրել է, որ այդ անթերի ջենտլմենը ձեռքերով և ոտքերով իր էությանը հակառակ շարժումներ անի։ Պարոն Խաչատրյանը դեռ ժամանակ ունի վերահաստատելու բյուրեղյա գործչի իր վարկը և համալրելու քրեաօլիգարխիկ ռեժիմի դեմ անխոնջ պայքարողների շարքերը։
Ընդդիմության պոտենցիալ դաշնակիցներ են նաև Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամները՝ Գրիգոր Ամալյանի ղեկավարությամբ։ Հայ մտավորականության լավագույն ներկայացուցիչներ լինելով՝ նրանք ջանք ու եռանդ չեն խնայել Հայաստանում բազմակարծությունը և խոսքի ազատությունը հաստատելու համար։ Սակայն իշխանության սև PR–ի պատճառով տպավորություն է ստեղծվել, որ նրանք ինը տարի եթեր չեն թողնում «Ա1 +»–ը։ Վստահ եմ, որ եկել է ժամանակը, երբ այդ ազատամիտ և ինքնուրույն գործիչները կթոթափեն իրենց վրայից իշխանության կողմից խորամանկորեն ստեղծված կեղծ իմիջը և հրապարակավ կհայտարարեն համաժողովրդական շարժմանն իրենց աջակցության մասին։
Դե, իսկ օլիգարխների մասին, բնականաբար, խոսելն իսկ ավելորդ է։ Նրանք պարզապես երազում են, թե երբ է գալու այն պահը, երբ իրենք ստիպված չեն լինելու թաքցնել իրենց եկամուտները և մուծելու են օրենքով նախատեսված բոլոր հարկերը։ Խոշոր գործարարները տենչում են նաև օր առաջ ազատվել իրենց մենաշնորհային դիրքերից՝ հնարավորություն տալով բոլոր մնացած բիզնեսմեններին իրականացնել իրենց գործառույթների մեծ մասը։ Մնում է, որ նրանք բացեիբաց դուրս գան ավազակապետական ռեժիմի դեմ՝ ցույց տալով սեփական բնածին ազնվությունը։
Վստահ եմ, որ այս վերլուծությունը կմեծացնի ռեժիմի ներսում գոյություն ունեցող ճաքերը և կմոտեցնի սահմանադրական կարգի վերականգնման բաղձալի պահը։
- 12:11Ինչպես են մարդկանց գազան դարձնում
- 11:24Ղարաբաղյան շարժման ստվերոտ կողմերը-1
- 11:56Ինչո՞ւ ԵԽԽՎ-ում նախագահը չխոսեց ՌԴ-ի կողմից Ադրբեջանի սպառազինման մասին
- 10:45«Արա, առաջ իրենք էլ էին ապրում, մեզ էլ էին թողում, որ ապրենք». Կհաջողվի՞ «քցել» Եվրոպային
- 10:45Արդարադատության նախարարության պատասխանը ՀՀ–ում նույնասեռական ամուսնությունների թույլատրման մասին
- 10:45Իշխանությունն ուզում է «աննկատ» Ղարաբաղը տա թուրքերին, դրա համար տարկետման թեման է բարձրացնում
- 12:27Կանչում են ապրիլյան պատերազմի մասնակից զինծառայողներին, որ հոգեբանորեն ճնշե՞ն… հայրենասիրություն, բան…
- 11:2950 տարի առաջ, ինչպես և հիմա, ոչ ոք չէր հավատում պաշտոնական ոչ մի բառի
- 10:45Մեր հասարակությունը հավատում է միայն աղետալի լուրերին. ի՞նչ է եղել իրականում Ժնևում
- 12:28Ոչ միայն փոթորիկ է, այլև երկրաշարժ, Ատոմակայանից ռադիոակտիվ նյութերի արտահոսք
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.