Նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի պաշտոնանկությունից դեռ ամիսներ առաջ խոսակցություն կար, որ նրան ազատելու են պաշտոնից: Անգամ շրջանառվում էր փոխարինողի`Կարեն Կարապետյանի անունը:
Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի պաշտոնանկության մասին խոսակցություններ միշտ էլ եղել են: Սակայն միշտ ինչ որ բան խանգարել է դրան: Չնայած ՀՀԿ երկու անդամների հանդեպ դրսևորովող տարբեր վերաբերմունքին, նրանց հետ կապված միջադեպերում ընդհանուր գիծ կա, որ բերում է այն համոզման թե, այս երկու գործի «սցենարը» նույնն է:
Ինչ խոսք գործարարի ու նախագահականի աշխատակցի մեջ տարբերություն անշուշտ կա: Գուցե դա էր պատճառը, որ մի դեպքում անմիջապես հետևեց պաշտոնանկությունը, իսկ մյուսում` դեռ սպասում են: Պատահական չէ, որ այդ օրերին կարծիք կար, թե` հարցը ոչ թե նրանում է, որ քաղաքապետը մարդ է ծեծում, այլ նրանում` թե ում է ծեծում: «Պլաչիդո Դոմինգո-1» օպերացիան հենց այնպես չպայթեց, և Արամ Կանդանյանն էլ առաջինը չէր, ում ապտակել էր Բեգլարյան Գագիկը:
Կարևոր չէ, որ մի դեպքում մի քանի ապտակ է եղել և փակ վայրում, իսկ մյուս դեպքում կին է ծեծվել մարդաշատ վայրում` և մայրաքաղաքի առաջնակարգ հոթելներից մեկում: Կարևորը, որ առաջին դեպքում աղմուկը ձեռնտու էր «սցենարիստին», իսկ Սիլվա Համբարձումյանի դեպքում գործի քննությունը «ժամանակ է պահանջում»:
Դատելով մի շարք հանգամանքներից, վստահ կարելի է ասել, որ ինչպես նախորդ այնպես էլ այս սցենարը մտածված էր ի սկզբանե. հարց է առաջանում ինչո՞ւ հանկարծ գործարար Սիլվա Համբարձումյանը, որի վրա մեկից ավել քրեական գործեր կան, հանկարծ որոշեց բարձրաձայնել ամենազոր Լիսկայի «գողության» մասին: Գործարար Սիլվաn ասուլիս է տալիս և հայտարարում, թե Սուրիկ Խաչատրյանը «Լիճվազք-Թեյի» ոսկու իր հանքից 102 մլն դրամ արժողության սարքավորում է գողացել, և որ դա գտնվում է մարզպետին պատկանող «Գեղվա ձոր» հանքավայրում: Հայտարարությանն անմիջապես արձագանքում են: խիստ վերահսկողության տակ գտնվող, պատասխանատու TV –ները լայնորեն մի մարդու պես լուսաբանում են գործարարի մեղադրանքը:
Տիկինը հազիվ թե այդքան «դուխ» ունենար ինքնուրույն ասուլիս հրավիրելու և նման բացահայտումներ անելու: Ակնհայտ էր, որ ինչ որ մեկին դա պետք էր, ու նրան դուխ տվող է եղել: Միանշանակ ընդունել չի կարելի նաև այն, որ աղմուկին անմիջապես հետևեց Լիսկայի և Սիլվայի նույն վայրում գտնվելու «պատահականությունը», որտեղ էլ տեղի տվեց իրեն «ամենակարող» համարող սյունեցու նյարդերը:
Այստեղ հատկանշական է մի փաստ որ բացառում է պատահականությունը.Սիլվա Համբարձումյանն ու Մենուա Հարությունյանը միջադեպի ժամանակ միասին էին: Մենուայի ներկայությունը, ավելի քան ակնհայտ է դարձնում կատարվածի` սկզբից ևեթ կազմակերպված լինելը. Մենուան, որ զբաղվում է գործարարի «փիառով», ի սկզբանե տեղյակ է եղել, թե ինչ հունով է պետք տանել սցենարը:
Ակնհայտ է որ, թե` Բեգլարյանը, թե` Խաչատրյանը միջադեպի ժամանակ ցույց տվեցին իրենց իրական դեմքը: Սակայն հարցն այն է թե ո՞վ և ի՞նչ նպատակով օգնեց նրանց այդ անելու:
Մտածելու տեղիք է տալիս վարչապետի վերաբերմունքը Գագիկ Բեգլարյանի և Սուրիկ Խաչատրյանի դեպքերի ընդհանրության հարցին, «Այս դեպքը տարբերվում է այդ դեպքից, որովհետև մեկ այլ քրեական գործ արդեն հարուցված էր` կապված հանքերի հետ, և դա է պատճառը, որ մենք պարտավոր ենք, քանի որ արդեն երկու քրեական գործ ունենք», —ասել է կառավարության ղեկավարը:
Հ.Գ. Ի դեպ Արամ Կանդանյանին տեղափոխել են նախագահականից, նա այժմ աշխատանքի է անցել Արտաքին գործերի նախարարությունում:
Հ. Գ. 2 Ասում են, նախկին Քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը խորը «մանթրաշի» մեջ է. նա նեղվել է, որ իրենից շատ ավելի վատ արարք թույլ տված Սյունիքի մարզպետը, որ. հրապարակավ կին է ծեծել, շարունակում է պաշտոնավարել: Ասում են, թե նա նեղացած է, ու ասել է, թե ընտրություններին ոչինչ էլ չի անելու ՀՀԿ-ի համար:
Այս ֆոնի վրա հետաքրքիր է Սիլվա Համբարձումյանի մտադրությունը, որ նա հայտնել է մամուլին. Գործարարը չի բացառել, որ Աժ առաջիկա ընտրություններում մեծամասնական ընտրակարգով իր թեկնածությունը կառաջադրի Սյունիքի մարզում:
«Դեռ մտածելու ժամանակ ունեմ, մեկ ամիս հետո ավելի լիարժեք կասեմ»,- ՀԺ-ի թղթակցին ասել Է Համբարձումյանը՝ հավելելով, որ եթե աոաջադրվի` հաստատ կհաղթի:
Թերթը շարունակում է. «2007-ի Աժ ընտրությունների ժամանակ Սյունիքի մարզից պատգամավոր է դարձել Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Սաշիկ Սարգսյանը: Մեր աղբյուրները հայտնում են, որ Սերժ Սարգսյանը նկատառումներով թույլ չի տալու, որ այս անգամ Սաշիկը պատգամավորի թեկնածու առաջադրվի: Հնարավոր է, որ սույն ընտրատարածքում (37) մեծամասնական ընտրակարգով առաջադրվի նաև Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը»:
- 13:10Հակառակորդի դիպուկահարները կրակել են Ակնայի զորամասերից մեկի հացի ավտոմեքենայի ուղղությամբ. Արցախի ՊՆ
- 15:37նոր բեռ կդառնա 23 տոկոսանոց հարկը.«Խոպանից» եկած գումարների հարկման մեխանիզմը
- 19:09Սերժ Սարգսյանը խոսել է իր առաջադրման մասին
- 22:08Իշխանության ծաղրը՝ ընդդիմությանը (տեսանյութ)
- 20:14Նիկոլը գնաց վա-բանկ. վերջնագիր «Ելք»-ին
- 17:30Հայաստանն ու հարևան երկրները` սեյսմիկ ակտիվության գոտում. երբ և որտեղից սպասել հաջորդ ցնցումը
- 12:59Հայաստանի երազանքը չէ միանալ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, իսկ Եթե Ադրբեջանը ցանկանում է՝ Հայաստանը միանա Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, ապա…
- 18:30Սպասվում է անձրև և ամպրոպ
- 18:30Անձրևներ՝ Հայաստանում
- 14:50Փրփուրներից են կախվում՝ մի կողմից աշխատատեղեր են բացում, մյուս կողմից՝ փակում
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.