Այսօր «Վարկած» ակումբի հյուրն էր ԱԺ պատգամավոր Հայկ Սանոսյանը: Լրագրողների հետ հանդիպմանը նա նախ հստակեցրեց. ՀՀ բյուջեից ու տարբեր հիմնադրամներից ֆինանսական միջոցները բախշելիս պետք է հաշվի առնել նաև Վրաստանի հայ համայնքին՝ 75 հայկական գյուղեր` կես միլիոնի հասնող հայ բնակչությամբ։ Վրաստանում անուշադրության մատված հայ համայնքը, ոչ միայն ֆինանսական այլև բարոյահոգեբանական առումով մայր հայրենիքի ուշադրության կարիքն ունի:
«Կարծում եմ՝ Համահայկական հիմնադրամի գործառույթների շրջանակը պետք է ընդարձակվի և աշխարհագրությունը մեծացնելով՝ թեկուզ քիչ-քիչ բաժին հանվի նաև այդ համայնքներին»,- նշեց Հայկ Սանոսյանը:
Պատգամավորը համոզված է, որ Աբխազիայում նույնպես բնակվում է 40 հազար հայ, նրանց էլ պետք է ուշադրության կենտրոնում պահել, թեկուզ մշակութային-կրթական միջոցառումների կազմակերպման առումով, և այս առումով մեծ անելիք ունի Սփյուռքի նախարարությունը:
Խոսելով Բյուջեի մասին, որից դուրս է մնացել Ջավախքը Հայկ Սանոսյան ասաց. «Բյուջեի նախագիծն այնքանով է իրատեսական, որ բարդություններ լինելու են կապված համաշխարհային ճգնաժամի հետ: Կառավարության կողմից պետք է իրականացվի միջոցառումների շարք, որ գումարները կարողանան հավաքագրել»:
Ըստ նրա համաշխարհային պրակտիկայում, ընդունված փորձ կա. մեծահարուստներն իրենք են առաջարկում, ավելի շատ հարկ վճարել քանի որ կայացած բիզնեսմենները ձգտում են, որ իրենց երկրի տնտեսությունը զարգանա:
Սանոսյանն ասաց, որ մեր ԱԺ-ում էլ հարկային նման փաթեթի առաջարկ է արվել` շքեղության հարկ անվամբ. «Սակայն իմ առաջարկությունը բազմակողմանի է լինելու` մասնավորապես 30 մլն շահույթ ունեցող կազմակերպությունները նույնպես պետք է հարկվեն, քանի որ սրանով կթեթևացվի մանր և միջին բիզնեսի բեռը»:
Նրա կարծիքով մեր տնտեսական քաղաքականությունը համահունչ պետք լինի համաշխարհային տնտեսական քաղաքականությանը: «Գործարարներ կան, ովքեր կայացել են մեր երկրում, չեն թողել գնացել Հայաստանը, պարզապես կայացած բիզնեսի մի մասը տեղափոխում են այլ երկիր իրենց բիզնեսն ավելի մեծացնելու համար», -ասաց պատգամավորը:
«Մենք ստեղծել ենք «Ջավախքի զարգացման հիմնադրամ» անունով մի կառույց, որը փորձում է իրականացնել տարբեր`մասնավորապես մշակութային միջոցառումներ: Կարծում եմ, որ «Համահայկական հիմնադրամի» գործառույթները պետք է մեծանան, իհարկե պետք է առաջինը Արցախին ուշադրություն դարձվի, բայց հայ ազգի մյուս հատվածներին էլ մի փոքր բաժին հասնի:Սակայն դա չի արվում դիվիդենտներ շահելու նպատակով.Մենք` ես և Շիրակ Թորոսյանն արդեն քառասուն տարեկան ենք և հիմա չէ, որ պետք է դիվիդենտներ շահենք: Ես մեր ժողովրդի մոտ դիվիդենտենր ձեռք եմ բերել տասը տարեկանից` սկսած շախմատային մրցաշարերից և ֆուտբոլից: Թե ինչ գործեր ենք անում իմ եղբոր հետ Ջավախքում` գիտեն բոլորը: Սակայն Ի տարբերություն Շիրակ Թորոսյանի, ես ոչ մի կենտրոնի կողմից չեմ ղեկավարվում», — պարզաբանեց Սանոսյանը:
ԱԺ պատգամավոր Հայկ Սանոսյանը դիվիդենտներ չի ուզում շահել նաև Չախալյանի անունը շահարկելով. «Վահագն Չախալյան քաղաքական գործիչ ես չեմ ճանաչում, նա այդպիսի գործունեություն չի էլ ծավալել։ Պարզապես մի վարդով մտել է իրենց գյուղապետարան և գյուղապետին ասել` հեռացիր՝ փորձելով Վրաստանի «Վարդերի հեղափոխություն» իրականացնել նաև իր բնակավայրում։ Դրա համար չեմ կարծում, թե որպես քաղբանտարկյալ են նրան պահում»:
Հայկ Սանոսյանն առաջարկ ուներ նաև գյուղատնտեսության վերաբերյալ. «Պետք է զարգացնել ` մասնավորապես գյուղատնտեսական ապրանքների միջոցով անհրաժեշտ է դառնալ արտահանող պետություն:Մենք պետք է թե´ բյուջեից, թե´ բոլոր հիմնադրամներից ֆինանսական միջոցները բաշխենք այնպես, որ հայ ազգի մյուս հատվածներին էլ հասնի, օրինակ` Վրաստանի Մառնեուլի, Կարդաբանի գյուղերին և մոտ յոթանասունհինգ գյուղերի էլ հասնի ֆինանսներ»:
- 13:10Հակառակորդի դիպուկահարները կրակել են Ակնայի զորամասերից մեկի հացի ավտոմեքենայի ուղղությամբ. Արցախի ՊՆ
- 15:37նոր բեռ կդառնա 23 տոկոսանոց հարկը.«Խոպանից» եկած գումարների հարկման մեխանիզմը
- 19:09Սերժ Սարգսյանը խոսել է իր առաջադրման մասին
- 22:08Իշխանության ծաղրը՝ ընդդիմությանը (տեսանյութ)
- 20:14Նիկոլը գնաց վա-բանկ. վերջնագիր «Ելք»-ին
- 17:30Հայաստանն ու հարևան երկրները` սեյսմիկ ակտիվության գոտում. երբ և որտեղից սպասել հաջորդ ցնցումը
- 12:59Հայաստանի երազանքը չէ միանալ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, իսկ Եթե Ադրբեջանը ցանկանում է՝ Հայաստանը միանա Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, ապա…
- 18:30Սպասվում է անձրև և ամպրոպ
- 18:30Անձրևներ՝ Հայաստանում
- 14:50Փրփուրներից են կախվում՝ մի կողմից աշխատատեղեր են բացում, մյուս կողմից՝ փակում
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.