Հայաստանի ՊՆ-ից հայտնում են, որ N զորամասից ՊՆ Աբովյանի ռազմական ոստիկանության բաժին 2011թ. նոյեմբերի 20-ին հեռախոսագիր է ստացվել այն մասին, որ նույն օրը, ժամը 19:20-ի սահմաններում քաղաքացիական անձանց կողմից վրաերթի է ենթարկվել նույն զորամասի ժամկետային զինծառայող, սերժանտ Արմեն Սանթոյանը:
Ըստ ՊՆ քննչական ծառայության, ՊՆ Աբովյանի Ռազմական ոստիկանության բաժնից ՊՆ քննչական ծառայության չորրորդ կայազորային քննչական բաժնին 2011թ. նոյեմբերի 20-ին տրված հաղորդման համաձայն՝ նույն օրը նշված բաժնի կողմից ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2011թ. նոյեմբերի 20-ին, ժամը 19:00-ի սահմաններում N զորամասի ժամկետային զինծառայող, նորակոչիկ Հ.Հարությունյանին տեսակցելու է եկել նրա ավագ եղբայրը՝ Հայկ Հարությունյանը, իր ընկերների հետ, որոնք ցանկացել են մուտք գործել զորամաս, եւ արդյունքում զորամասի զինծառայողների եւ քաղաքացիական անձանց միջեւ տեղի է ունեցել վիճաբանություն, որը վերածվել է ծեծկռտուքի:
Ծեծկռտուքի ընթացքում զորամասի ժամկետային զինծառայողներ Գարուշ Վաղարշակյանը, Սամվել Խուդոյանը, Հարություն Սեդրակյանը ստացել են մարմնական վնասվածքներ: Քաղաքացիական անձինք փախուստի են դիմել, որի ընթացքում իրենց ավտոմեքենայով վրաերթի են ենթարկել ժամկետային զինծառայող Ա.Սանթոյանին, ով այնուհետեւ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աբովյանի քաղաքային հիվանդանոց: Այնտեղից վերջինս տեղափոխվել է ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:
Ծեծկռտուքի ընթացքում մարմնական վնասվածք է ստացել նաեւ քաղաքացի Հարություն Ռուբիկի Թորոսյանը, որը տեղափոխվել է Աբովյանի քաղաքային հիվանդանոց, իսկ այնուհետեւ «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է նաեւ, որ քաղաքացիական անձինք եղել են սպիտակ գույնի «Պորշ Կայեն» մակնիշի 07 ՕՏ 999 համարանիշի եւ սեւ գույնի BMW մակնիշի 07 ՕՕ 530 համարանիշի ավտոմեքենաներով: Պարզվել է նաեւ, որ զինծառայող Ա.Սանթոյանին վրաերթի են ենթարկել նշված BMW ավտոմեքենայով:
Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայության չորրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին (իշխանության ներկայացուցչի կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ) եւ 258-րդ հոդվածի 4-րդ (խուլիգանությունը, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ) մասերով նախատեսված հանցագործության հատկանիշներով 2011թ. նոյեմբերի 20-ին հարուցվել է քրեական գործ եւ կատարվում է նախաքննություն:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական եւ քննչական գործողությունների նախնական արդյունքում պարզվել է, որ նոյեմբերի 20-ին ժամը 18:00-ի սահմաններում Հայկ Հարությունյանը ընկերների հետ միասին վերը նշված «Պորշ Կայեն» եւ BMW ավտոմեքենաներով, շուրջ 15 հոգով ուղեւորվել է դեպի զորամաս: Հասնելով զորամաս` Հայկ Հարությունյանը 4 անձանց հետ միասին, ոգելից խմիչք օգտագործած վիճակում, նորակոչիկ եղբորը տեսնելու պատրվակով, մոտեցել է զորամասի հսկիչ-անցագրային կետին: Նրանք, չենթարկվելով վերակարգում ընդգրկված անձնակազմի, ինչպես նաեւ զորամասի պատասխանատու սպայի օրինական պահանջներին, փորձել են ներխուժել զորամասի տարածք, որի պատճառով վիճաբանություն է առաջացել նրանց եւ վերակարգում ընդգրկված անձնակազմի միջեւ, որն էլ վերածվել է ծեծկռտուքի:
Վիճաբանության ձայներից հսկիչ-անցագրային կետին են մոտեցել ավտոմեքենաներում գտնվող մյուս քաղաքացիական անձինք, ինչպես նաեւ զորամասի տարածքից՝ այլ զինծառայողներ:
Ծեծկռտուքը տեւել է շուրջ 10-15 րոպե, որից հետո քաղաքացիական անձինք վերը նշված մեքենաներով դիմել են փախուստի, եւ այդ ընթացքում BMW-ով Արսեն Արիստակեսյանը վրաերթի է ենթարկել զինծառայողներ Ա.Սանթոյանին եւ Գ.Վաղարշակյանին:
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության եւ ՀՀ ոստիկանության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական համատեղ միջոցառումների արդյունքում բերման են ենթարկվել փախուստի դիմած քաղաքացիներից հինգը, ինչպես նաեւ հայտնաբերվել են BMW մակնիշի երկու ավտոմեքենաներն ու «Պորշ Կայեն» մակնիշի ավտոմեքենան:
Քրեական գործով ՀՀ քր. օր-ի 316-րդ հոդվածի 1-ին եւ 258-րդ հոդվածի 4-րդ մասերով կատարած հանցագործության կասկածանքով որպես կասկածյալ 2011թ. նոյեմբերի 21-ին ձերբակալվել է քաղաքացի Արսեն Վարդանի Արիստակեսյանը:
Համապատասխան որոնողական միջոցառումներ են իրականացվում միջադեպին մասնակից այլ անձանց հայտնաբերելու ուղղությամբ:
Քրեական գործով նշանակվել է դատաավտոտեխնիկական եւ դատահետքաբանական, ինչպես նաեւ դատաբժշկական, դատակենսաբանական, դատաքիմիական համալիր փորձաքննություններ:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.