Այսօր «Օգոստոսի 23 ազգային դաշինք» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Պուշկին Սերոբյանը, խոսեց մի օրենքի նախագծի մասին, որն առաջիկայում կներկայացվի նախագահին ու ԱԺ։
Ըստ նրա Հայաստանն այսօր չունի հանցանք գործած մարդկանց մեղքը քավելու համակարգ: Խոսքը վերաբերվում է Հայաստանի ազատ տարածքները դատապարտյալներով բնակեցնելուն:
Իրավացի է Սերոբյանը. «Մեր անկախ պետությունը առաջ է գնում բարեփոխումների ճանապարհով, սակայն կալանավայրերը, քրեակատարողական հիմնարկները մնացել են դեռ կոմունիստական դարաշրջանում»:
«Մարդուն ազատությունից զրկելուց հետո էլ չենք հատաքրքրվում` ինչի՞ է նա վերածվելու այնտեղ՝ շփվելով մարդկային թափթփուկների ու հանցագործ աշխարհի հետ, դուրս գալուց հետո ինչպե՞ս է հարմարվելու կյանքին: Ինձ հիմա ուրախացնում է, որ դեռ կան մարդիկ, որոնք հետաքրքրված են նման հարցերով ու այդ կալանավորներին նայում են ոչ թե որպես այլմոլորակայինների, այլ որպես մեր հարազատի, մեր հայի»,- ասում է իրավապաշտպանը:
Ըստ նրա. «Այնտեղ՝ կալանավայրերում, մարդիկ պարապությունից խելագարվում են կամ դիմում նոր հանցանքների, բայց չէ՞ որ նրանք պոտենցիալ աշխատուժ են, այն էլ` էժան աշխատուժ, եկեք նրանց ազատենք այդ վիճակից, դեմքով շուռ գանք դեպի գաղութ, օգնենք նրանց, որ դառնան մեր բարեկամը և հասարակության համար պիտանի մարդ, ընդունենք համապատասխան օրենք, որով նրանք կգնան, իրենց ընտանիքի հետ կբնակվեն այն բաց, ազատ տարածքներում, որոնք տնտեսապես ամրանալու անհրաժեշտություն ունեն: Այսօր հասարակության վերաբերմունքը կալանավորների հետագա ճակատագրի հանդեպ զրոյական է, նույն իրավիճակն է` 5000-ից ավելի ՀԿ-ների և 80 կուսակցությունների պարագայում», — ասում է Սերոբյանը:
Սերոբյանի խոսքով. «Այն, որ ազատ գոտիները տնտեսապես ամրացնելու նպատակով կարելի է դրանք բնակեցնել կալանավորներով, շատ կարևոր է, և դրական արդյունք կունենա: Ընտանիքը պետության կապող օղակն է, այս դեպքում մարդուն իր ընտանիքի հետ բնակեցնելով ազատ գոտիներում` մենք թույլ չենք տալիս, որ այդ ընտանիքը վերջնականապես քայքայվի, ամրանում է ընտանիքը, իսկ, օրինակ, սահմանամերձ վայրերում էլ բնակեցնելով` ամրացնում ենք սահմանն իր ենթակառուցվածքներով: Այսօր մենք հնարավորություն ունենք վերոնշյալի վերաբերյալ օրինագիծը ներկայացնել ՀՀ նախագահին և ԱԺ-ին, որպեսզի այդ ամենը իրականացվի խորքային և ճիշտ օրենսդրական հիմքով»,- ասաց Պուշկին Սերոբյանը:
Նշված նախագծին համակարծիք էր գրող, հրապարակախոս, Հանրային խորհրդի Արցախի հարցերով աշխատանքային խմբի համակարգող Բակուր Կարապետյանը, նա ասաց, որ ինքը զրուցել է կալանավորների հետ, և նրանք ողջունում են այս գաղափարը.«Մոտ 1000 ընտանիք կարելի է բնակեցնել տարբեր ազատ գոտիներում կամ սահմանամերձ շրջաններում, նախ դա մարդասիրական քայլ է, որով այդ մարդիկ կվերակենդանացնեն այդ վայրերը և հանօրգուտ աշխատանք կկատարեն, ոչ թե 20 տարի կփտեն բանտում: Ես զրուցել եմ բազմաթիվ կանանավորների հետ, նրանք միանշանակ համաձայն էին բնակվել և աշխատել այն վայրերում, որտեղ իրենց համար հարմար կգտնի պետությունը»:
Հ.Գ. Այս խնդիրը տողերիս հեղինակը բարձրաձայնել է, դեռ տարիներ առաջ, երբ այցելում էի կալանավայրերեր, ու տարին տարվա վրա ավելանում էին լուծում պահանջող հարցերը:
Ավելին` հրապարակումներում խոսել եմ, որ հատկապես ծանր հանցագործություն գործած (ցմահ դատապարտյալների) անձանց դեպքում, սահմանամերձ, լքված տարածքներում, բաց ռեժիմի կալանք կազմակերպելը, այլ խոսքով ասած աքսորավայրեր ստեղծելը, իրոք մարդասիրական գաղափար է: Նշելով սակայն, որ դրան հասնելու համար լուրջ ու տևական աշխատանք է պետք:
Այս թեմայով խոսել եմ պատկան մարմինների աշխատակիցների և ոլորտի մասնագետների հետ, որոնց կարծիքը միանշանակ չէ. Նրանք ունեն իրենց հակափաստարկները.նախ`բաց է կալանավորների վերհսկողության հարցը, այսինքն`կալանավայր` հեռավոր բնակավայրեր պետք է մեկնի նաև ՔԿՀ աշխատակազմ, ընդ որում մշտական բնակության` ընտանիքներով: Արդյո՞ք կհամաձայնվի ծառայողի ընտանիքը բնակություն հաստատել աքսորավայրում`ծանր հանցագործների շրջապատում: Կամ, հակառակ պարագայում պահպանությունը կարող է կազմակերպվել տեղի բնակչության ուժերով, որն իր հետ բերում է լրացուցիչ բարդություններ, քանի որ մեր սահմանամերձ բնակավայրերում համարյա բնակչություն չի մնացել և եղածին էլ այնպիսի մասնագետ դարձնելը, որ կարողանան հսկել նման կադրերի, տարիների հարց է: Այս և բազում ուրիշ հարցեր, որոնք լայն քննարկման թեմա է:
Ի լրումն դրա, թեմայի շուրջ զրույցներից մեկի ժամանակ, «Դատապարտյալի հիմնադրամ» կառույցի ղեկավար Կառլեն Թորոսյանը գաղափարը համարեց անիրագործելի: Ըստ նրա, էժան աշխատուժ ՔԿՀ-երում հիմա էլ կա: Սակայն ներդնում անող չկա. Աշխատող դատապարտյալը պահանջարկ չունի: Նա համոզված է, որ եթե այս պահին կալանավայրերի շրջակայքում հսկայական ազատ տարածքներում, կառուցվեն, կամ վերակառուցվեն կիսաքանդ շինությունները, հենց այսօր էլ կարելի է կազմակերպել դատապարտյալների աշխատանքի պրոցեսը: Սա ևս լուրջ թեմա է, որը մի հրապարակման սահմանում հնարավոր չէ ամբողջական ներկայացնել:
Սակայն աքսորի գոտու կազմակերպումը մեր երկրի պարագայում ողջունելի գաղափար է, որի իրականացումը պահանջում է լուրջ հետազոտություն, ցանկություն, տևական ու հետևողական աշխատանք:
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
- 11:10Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էինք այդ պետականության ծնունդով ու երազանքով, իրենք չկային
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.