Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՀԱԿ անդամ, Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը մի պարզ ճշմարտություն ասաց. Մեր իշխանությունների խոսքն ու գործը իրար չի բռնում: Նրա կարծիքով` նախագահը, վարչապետը և այլք իրենց ելույթներում պատրաստակամություն են հայտնում ինչ-որ բան փոխել, օրինակ հայտարարում են` թե Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ իրականացվելու է արդյունաբերության զարգացման ծրագիր` միտված արտահանմանը, բայց այդ ամենը միայն ցանկություններ են և ոչ հնարավորություններ:
«Այսօր երբ նայում եմ գյուղատնտեսության վիճակը, որտեղ զարգացման ինտենսիվության աստիճանը զրոյի է հասնում և նախնադարյան վիճակ է, պարզ է դառնում, որ այդ ցանկությունները կմնան թղթի վրա: Ճիշտ է` այս տարի գյուղատնտեսության վիճակը մի քիչ բարելավվել է` կապված բնակլիմայական բարենպաստ պայմանների հետ, երևի դա էր ոգեշնչել մեր պաշտոնյաներին նման ծրագրեր կազմել, բայց երբ նայում եմ արդյունաբերության ոլորտը, հասկանում եմ, որ մարդիկ երևակայությանը շատ են զոռ տվել»,- ասաց Խաչատրյանը:
Ըստ Խաչատրյանի Հայաստանը գտնվում է համակարգային խոր ճգնաժամի մեջ՝ թե քաղաքական, թե տնտեսական առումով, և բյուջեն թույլ չի տալու այդ ճգնաժամից դուրս գալ. «Բյուջեն ոչ մի ամբիցիաներ իր մեջ չի պարունակում, այդ առումով ոչ մի փոփոխություն չի առաջացնի, ոչ քաղաքական, ոչ էլ որակական առումով»:
Նրա կարծիքով երկիրը առանձին ոլորտների բարելավման փոխարեն պետք է խնդիրները լուծի համակարգային ձևով, որն էլ պիտի բխի քաղաքական դաշտում համակարգային փոփոխություններից: Վառ օրինակը հարևան Վրաստանն է, ուր քաղաքական կամքի առկայության պայմաններում խնդիրները հաջողությամբ լուծվում են: «Ի դեպ, վարչապետը երեկվա իր ելույթում ասաց, որ 2011թ. ներդրումներ են արվել և հազարավոր աշխատատեղեր են ստեղծվել, սակայն պաշտոնական տվյալներն ասում են, որ ներդումները նվազել են, իսկ աշխատատեղերի մասին խոսք էլ չկա, ես չեմ տեսնում: Արդյո՞ք Հայաստանի իշխանությունները կստեղծեն այնպիսի պայմաններ, որ ներդրումները ավելանան, համոզված եմ, որ ոչ»,- ասաց Խաչատրյանը:
Նա խոսեց նաև վերջին պաշտոնանկությունների մասին. Ըստ ՀԱԿ-ի անդամի դրանով Սերժ Սարգսյանը փորձում է առավել կառավարելի դարձնել քաղաքական համակարգը. «Սերժ Սարգսյանի ելույթների տրամաբանությունը սխալ է, երբ նա տարանջատում է քաղաքական համակարգը տնտեսական համակարգից, անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ»:
ՀԱԿ-ի մասով նա տեղեկացրեց. «Մենք պատրաստվում ենք արտահերթ և նախագահական, և խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական աշխատանքների, ուզում ենք ճշտել ամեն բնակավայրում, շենքում մեր համախոհների տրամադրությունները, քանակը, պատրաստում ենք դիտորդներ: Իսկ եթե քաղաքական անհրաժեշտություն լինի, ՀԱԿ-ը կանցնի ավելի ինտենսիվ հանրահավաքների և նստացույցերի»:
Ինչ վերաբերվում է Երեւանի քաղաքապետի պաշտոնում Տարոն Մարգարյանի նշանակմանը: նախկին պաշտոնյան կարծում է, որ Հայաստանի կառավարման համակարգում ամենագլխավոր խնդիրը հսկայական չափերի հասնող կոռուպցիան է եւ այս պայմաններում ոչ մի քաղաքապետ չի կարող արդյունավետ աշխատել։ Խաչատրյանը չժխտեց, որ իր ղեկավարման տարիներին ինքը շատ սխալներ է թույլ տվել: Սակայն հիշեցրեց, որ ինքը ղեկավարել է այն տարիներին, երբ Երեւանի բնակչությունը լույս ու ջուր չուներ:
Հ.Գ. Ի դեպ քաղաքապետարանի պաշտոնյաներից մեկը որ պաշտոնավարել էր գրեթե 10 քաղաքապետերի օրոք, մի օր անկեղծացավ, որ Վահագն Խաչատրյանը նրանց մեջ լավագույնն էր:
- 13:10Հակառակորդի դիպուկահարները կրակել են Ակնայի զորամասերից մեկի հացի ավտոմեքենայի ուղղությամբ. Արցախի ՊՆ
- 15:37նոր բեռ կդառնա 23 տոկոսանոց հարկը.«Խոպանից» եկած գումարների հարկման մեխանիզմը
- 19:09Սերժ Սարգսյանը խոսել է իր առաջադրման մասին
- 22:08Իշխանության ծաղրը՝ ընդդիմությանը (տեսանյութ)
- 20:14Նիկոլը գնաց վա-բանկ. վերջնագիր «Ելք»-ին
- 17:30Հայաստանն ու հարևան երկրները` սեյսմիկ ակտիվության գոտում. երբ և որտեղից սպասել հաջորդ ցնցումը
- 12:59Հայաստանի երազանքը չէ միանալ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, իսկ Եթե Ադրբեջանը ցանկանում է՝ Հայաստանը միանա Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, ապա…
- 18:30Սպասվում է անձրև և ամպրոպ
- 18:30Անձրևներ՝ Հայաստանում
- 14:50Փրփուրներից են կախվում՝ մի կողմից աշխատատեղեր են բացում, մյուս կողմից՝ փակում
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.