Թերթի խմբագիրն անդրադարձել է վարչապետի՝ Թաթայի համերգի ժամանակ ունեցած ելույթին, որի ժամանակ, ըստ որոշ տեսակետների, Տիգրան Սարգսյանը ալկոհոլի ազդեցության տակ էր։
«Այն տղամարդը, որը չի հասել ալկոհոլային այն կոնդիցիային, որին հասել էր վարչապետ Տիգրան Սարգսյանը, իմ մեջ որոշակի կասկածներ է առաջացնում: Ուրեմն, մտածում եմ ես, այդ` երբեք չհարբող մարդը կամ չափազանց հաշվենկատ է, կամ կյանքի ընկալումը նրա համար չափից դուրս «ճիշտ է» և, հետևաբար, տաղտկալի է կամ, վատագույն դեպքում, աղանդավոր: Եթե մարդու «քեֆը լավ է լինում» (իհարկե, որոշակի պարբերականությամբ` ոչ ամեն օր և նույնիսկ` ոչ շաբաթը մեկ), դա, իմ կարծիքով, նրան լավ է բնութագրում: Չկա այստեղ ոչ մի «կոմպրոմատ». եթե այդ վիճակում մարդուն նկարահանում են և ցույց տալիս, տեսնողները իսկապես պետք է զվարճանան` ոչ ավելին: Բորիս Ելցինն ավելի «խորացած» վիճակում Գերմանիայում զինվորական նվագախումբ էր «ղեկավարում», բայց, միևնույն է, նա պատմության մեջ մնաց որպես նշանավոր պետական գործիչ և, ի դեպ, որպես Հայաստանի հավատարիմ բարեկամ: Ուրիշ հարց, որ վարչապետ Սարգսյանը չպիտի հերքեր ակնհայտ իրողությունը, դա էլ մեր իշխանավորների սովորությունն է` հերքել ամեն ինչ, անկախ նրանից` դա իրենց օգուտ է, թե վնաս»,- գրում է թերթի խմբագիրը:
Ըստ նրա՝ այս ամենի արդյունքում ամենազվարճալին կլինի այն, որ վարչապետին գործից հանեն մի երկու բաժակ ավելի խմելու, ոչ թե տնտեսության անմխիթար վիճակի պատճառով:
- 12:11Ինչպես են մարդկանց գազան դարձնում
- 11:24Ղարաբաղյան շարժման ստվերոտ կողմերը-1
- 11:56Ինչո՞ւ ԵԽԽՎ-ում նախագահը չխոսեց ՌԴ-ի կողմից Ադրբեջանի սպառազինման մասին
- 10:45«Արա, առաջ իրենք էլ էին ապրում, մեզ էլ էին թողում, որ ապրենք». Կհաջողվի՞ «քցել» Եվրոպային
- 10:45Արդարադատության նախարարության պատասխանը ՀՀ–ում նույնասեռական ամուսնությունների թույլատրման մասին
- 10:45Իշխանությունն ուզում է «աննկատ» Ղարաբաղը տա թուրքերին, դրա համար տարկետման թեման է բարձրացնում
- 12:27Կանչում են ապրիլյան պատերազմի մասնակից զինծառայողներին, որ հոգեբանորեն ճնշե՞ն… հայրենասիրություն, բան…
- 11:2950 տարի առաջ, ինչպես և հիմա, ոչ ոք չէր հավատում պաշտոնական ոչ մի բառի
- 10:45Մեր հասարակությունը հավատում է միայն աղետալի լուրերին. ի՞նչ է եղել իրականում Ժնևում
- 12:28Ոչ միայն փոթորիկ է, այլև երկրաշարժ, Ատոմակայանից ռադիոակտիվ նյութերի արտահոսք
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.