ԲԱՑ ՆԱՄԱԿ ՄԻ ԽՈՒՄԲ ՑՄԱՀ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻՑ
Մեծարգո ՀՀ նախագահ պրն Սերժ Սարգսյան
Մեծարգո ՀՀ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյան.
Թույլ տվեք մեզ` մի խումբ ցմահ դատապարտյալներս, Ձեր ուշադրությունը հրավիրել մի ցավոտ խնդրի վրա: Բանն այն է, որ ՀՀ Գլխավոր դատախազության կողմից մշակված և 2011թ-ի մայիսի 23-ին ԱԺ կողմից ընդունված «Քրեական օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» օրենքով սահմանվեց որոշակի ժամկետով ազատազրկման առավելագույն նոր պատժաչափ` 20 տարի` նախկին 15-ի փոխարեն:
Ըստ շատ մասնագետների, օրենքի հիշյալ դրույթը մեղմացում է հենց ցմահ դատապարտյալների պարագայում: Դա են հուշում նաև օրենքում տեղ գտած հիմնավորումները. «Շատ դեպքերում կատարված արարքի համար ցմահ ազատազրկումը կարող է լինել խիստ պատիժ, բայց միաժամանակ, 15 տարի ազատազրկումն էլ մեղմ պատիժ է: Հաճախ վերոհիշյալ հոդվածներով դատարանները պատիժ նշանակելիս գտնում են, որ հանցանք կատարած անձի համար 15 տարի ազատազրկումը մեղմ պատիժ է և գերադասում են նշանակել ցմահ ազատազրկմում, մինչդեռ եթե ազատազրկման վերին սահմանը լինի 20 տարին, ապա ցմահ ազատազրկվածների թիվը կնվազի, որի արդյունքում հնարավոր կլինի կանխատեսել հանցագործի ուղղումը և նրա վերադարձը հասարակություն»:
Մինչ օրենքի ընդունումը ՀՀ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն իր հարցազրույցում նշել էր. «Մեր քրեական պատժողական քաղաքականության մեջ անհամաչափության էր հասցված ազատազրկման առավելագույն չափի և ցմահ ազատազրկման միջև տարբերությունը: Եթե ոչ 15 տարի` ուրեմն ցմահ ազատազրկում: Այսօր մենք արդեն ունենք 99 ցմահ ազատազրկման դատապարտված, ինչը բավական մեծ թիվ է: Շատ դեպքերում պատիժը որոշելիս չէին կարողանում անհատականացնել պատժաչափը, հանցագործի անձին և հանրության համար վտանգավորության աստիճանին համարժեք կիրառել համապատասխան պատժամիջոց: Նախագիծը համապատասխանեցված է միջազգային փորձին և իր մոտեցմամբ՝ նաև մեղադրյալների շահերին»: Աղվան Հովսեփյանը կարծիք էր հայտնել, որ ցմահ ազատազրկումը, իրոք, կդառնա խստագույն պատժամիջոց՝ նախատեսված այն հանցագործների համար, որոնց ուղղումն այլ կերպ հնարավոր չի համարվի:
Օրենքի ընդունումից հետո 42 ցմահ դատապարտյալներ դիմել են դատարաններ իրենց պատժաչափերի վերանայման ու հոդվածների համապատասխանեցման խնդրանքով: Ճիշտ է` մեր միջնորդությունները քննվում են, դատական դեպարտամենտից կանչվում են քրեական գործերը, տեղի է ունենում հոդվածների համապատասխանեցում, սակայն ցմահ ազատազրկում պատժաչափը մնում է անփոփոխ: Անգամ դատախազներն իրենց խոսքում նշում են, թե օրենքի փոփոխությունը ոչ թե մեղմացում, այլ խստացում է և հետադարձ ուժ ունենալ չի կարող:
Այնինչ շատ իրավաբաններ նշում են, որ օրենքը խստացում է միայն որոշակի ժամկետով ազատազրկվածների պարագայում, բայց բոլորովին այլ` ցմահ դատապարտյալների տեսանկյունից:
Նրանք ընդգծում են. «Մեղմացում ասելով՝ չպետք է հասկանալ միայն պատժի ժամկետը կրճատող օրենքը: Եթե դատենք այդ տրամաբանությամբ, ապա ո՞րն է այդ դեպքում ցմահ ազատազրկումը մեղմացնող օրենքը: Ի տարբերություն նախկին քրեական օրենսգրքի, գործող քրեական օրենսգիրքն ավելի հստակ է սահմանել, որ անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը նույնպես ունի հետադարձ ուժ: Այսինքն` ցանկացած օրենսդրական փոփոխություն, եթե որևէ կերպ նախատեսում է ավելի մեղմ մոտեցում, ապա այն անպայման պետք է ունենա հետադարձ ուժ»:
Գործող ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված է, որ արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը հետադարձ ուժ ունի, այսինքն՝ տարածվում է մինչև այդ օրենքն ուժի մեջ մտնելը համապատասխան արարք կատարած անձանց, այդ թվում՝ այն անձանց վրա, ովքեր կրում են պատիժը կամ կրել են դա, սակայն ունեն դատվածություն:
Սրանից հետևում է, որ եթե մենք դատապարտվեինք Քրեական օրենսգրքի վերոնշյալ փոփոխություններից հետո, ապա միգուցե մեզանից որոշների համար կարող էր որպես պատիժ չսահմանվել ցմահ ազատազրկումը, այլ, օրինակ` 16,17,18…այսինքն` մինչև 20 տարի պատժաչափ, ինչպես և նախատեսում է օրենքի ներկայիս փոփոխությունը:
Պարզ ու տրամաբանական հարց է առաջանում. արդյո՞ք նորանկախ Հայաստանի պատմության 20 տարիների ընթացքում արդեն 100-ից անցնող մահապատժացմահականների բանակում չկան այնպիսինները, ում արարքին համարժեք կլիներ ոչ թե մահապատիժը (ապա վերափոխումը ցմահ ազատազրկման), այլ 16-20 տարիների միջակայքում ընկած պատժաչափը: Եթե այդպես է, ապա հենց օրենքի փոփոխության մեջ տեղ գտած հիմնավորումները իրականությանը չեն համապատասխանում, ավելին` նման փոփախության անհրաժեշտություն չկար:
Գտնում ենք, որ անկախ Հայաստանի պատմության մեջ սա եզակի իրավական, բացառիկ հնարավորություն է օրենքի տառին համապատասխան, ի վերջո, ցմահ դատապարտյալների քրեական գործերի ԱՆՀԱՏԱԿԱՆ վերանայման միջոցով (որի նախադեպը մենք չունենք), ըստ արարքի ծանրության աստիճանի, որոշ դեպքերում ցմահ ազատազրկումը փոխարինել կոնկրետ տարիների տեսքով պատժաչափերի, ինչպես դա արվել է պրոսովետական որոշ երկրներում /Ռուսաստան,Վրաստան…/` մահապատժից հրաժարումի ժամանակ: Այդպիսով` նաև փոքր-ինչ կնվազի Հայաստանում ցմահ դատապարտյալների թիվը, որն, ինչպես ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն է նշել, մտահոգիչ է:
Հասկանալի է նաև այն հանգամանքը, որ առաջին ատյանի դատարանի իրավասությունների մեջ չի մտնում դատական ակտերի վերանայման գործառույթը, ուստի վերադաս դատական ատյաններում մենք ակնկալում ենք մեր քրեական գործերի վերանայումները Քրեական օրենսգրքի ընձեռած վերը նշված բացառիկ հնարավորության հիմքով:
Հ.Գ. Եթե դատարաններում շարունակվի մեր գործերի զուտ ֆորմալ վերանայման գործընթացը, ապա մենք ստիպված կդիմենք բողոքի ծայրահեղ մեթոդի` հացադուլի:
ՄԻ ԽՈՒՄԲ ՑՄԱՀ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻՑ
«ՆՈՒԲԱՐԱՇԵՆ» ՔԿՀ
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.