Իջեւանում կայացած ընտրությունների վերաբերյալ հետաքրքիր մանրամասներ են ի հայտ գալիս: Այն, որ13 տարի անընդմեջ քաղաքապետի աթոռը զբաղեցնող Վարուժան Ներսիսյանի դիրքերը նկատելիորեն թուլացան, երբ նա անդամագրվեց ՀՀԿ-ին, վկայում է նրա կրած երեկվա պարտությունը:
Նա նախորդ չորս ընտրություններում եղել է անկուսակցական եւ իշխանությունների «չուզած» թեկնածուն: Անկուսակցական Ներսիսյանը նախորդ չորս ընտրություններում «կենաց ու մահու» կռիվ է մղել պետական հզոր կառույցների` իրավապահների, դատախազության, եւ այլոց դեմ եւ միշտ հաղթել է; Իջևանում ասում են, թե «թուղթ ու գիր արված» անդամատոմս են տվել նրան ՀՀԿ-ից, որ այսպիսի պարտություն կրեց, ու զարմացած են:
Պարզ տրամաբանությամբ, ստացվում է, որ ՀՀԿ-ն Ներսիսյանին «քաշեց»` ընդունելով իր շարքերը: Նրա դեմ աշխատում էին բոլոր այն օղակները, որոնց իշխանությունը «գործի է » դնում բոլոր ընտրությունների ժամանակ: Իսկ երբ խորանում ես մարզային իշխանավորների ինտրիգների մեջ, գրեթե ամեն ինչ հստակ է դառնում:
Տավուշի մարզպետ, ՀՀԿ մարզային խորհրդի ղեկավար Արմեն Ղուլարյանը ԲՀԿ-ական Վարդան Ղալումյանի հետ խնամիական կապերի մեջ է: Ավելի ստույգ անմիջական խնամի է Իջեւանի ՀՀԿ կառույցի ղեկավար Արծրուն Ղալումյանի հետ: Իսկ վերջինիս կյանքի գերխնդիրն էր դարձել Ներսիսյանին տապալել, բայց 10 տարուց ավել ապարդյուն ջանքեր էր թափում:
Այս ընտրությանը, նա իր բարեկամ Վարդանին ՀՀկ-ից «գործուղեց» ԲՀԿ, որպեսզի նա այնտեղ ամուր տանիք ունենա , վստահ լինելով որ ընտրություններին նրան կօգնեն: Այդպես էլ եղավ: ԲՀԿ-ն, ինչպես Հովհաննես Սահակայնն է ասում, լավ աշխատեց:
Բայց Ղուլարյանի մասին չմոռանանք: Նա իր կուսակից Ներսիսյանին թողած սատարում էր խնամի Արծրունի բարեկամին: Ղուլարյանի որդիները, անմիջական ենթականերն ու մտերիմները ԲՀԿ-ական թեկնածուի շտաբի ակտիվիստներից էին: Իսկ Վարդան Ղալումյանի հաղթանակից հետո մարզպետ Ղուլարյանը ԲՀԿ-ականների հետ միասին մի լավ քեֆ է արել ու նշել հաղթանակը:
- 13:10Հակառակորդի դիպուկահարները կրակել են Ակնայի զորամասերից մեկի հացի ավտոմեքենայի ուղղությամբ. Արցախի ՊՆ
- 15:37նոր բեռ կդառնա 23 տոկոսանոց հարկը.«Խոպանից» եկած գումարների հարկման մեխանիզմը
- 19:09Սերժ Սարգսյանը խոսել է իր առաջադրման մասին
- 22:08Իշխանության ծաղրը՝ ընդդիմությանը (տեսանյութ)
- 20:14Նիկոլը գնաց վա-բանկ. վերջնագիր «Ելք»-ին
- 17:30Հայաստանն ու հարևան երկրները` սեյսմիկ ակտիվության գոտում. երբ և որտեղից սպասել հաջորդ ցնցումը
- 12:59Հայաստանի երազանքը չէ միանալ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, իսկ Եթե Ադրբեջանը ցանկանում է՝ Հայաստանը միանա Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, ապա…
- 18:30Սպասվում է անձրև և ամպրոպ
- 18:30Անձրևներ՝ Հայաստանում
- 14:50Փրփուրներից են կախվում՝ մի կողմից աշխատատեղեր են բացում, մյուս կողմից՝ փակում
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.