Քրեական գործերով վերաքննիչ դատարանում (Նախագահող Սերժիկ Ավետիսյան) երեկ շարունակվեց Ղարիբյան եղբայրների հակամարտության գործով արդեն մեկ տարի ութ ամիս տևող դատավարությունը:
Այս անգամ ևս նիստին չէր ներկայացել «տուժող» Վարշամ Ղարիբյանն ու իր ներկայացուցիչներից մեկը` Ա. Շահբազյանը:
Ըստ մեղադրանքի` ավագ եղբայրը, եղբայրական կապերի օգտագործմամբ չարաշահելով կրտսեր եղբոր վստահությունը, 2005թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների ընթացքում `«Շանթ Պլյուս» ՍՊ անունով կատարել է մի շարք գործարքներ և ձեռք բերել տրանսպորտային միջոցներ`(Կամազ 5511 մակնիշի և Մերսեդես Բենց 220-S-430)` վերջինիս պատճառելով 16.800.000 ՀՀ դրամ արժողությամբ գույքային վնաս` հափշտակելով Վարշամ Ղարիբյանի կողմից գնված ավտոմեքենաները:
Սակայն Աջափնյակ և Դավթաշեն ընդհանուր իրավասության դատարանը սույն թվականի օգոստոսի 22-ին կայացրած դատավճռով անհիմն է համարել Վարշամ Ղարիբյանի մեղադրանքները և ավագ եղբորը` Մանվել Արամի Ղարիբյանին ՀՀ օրենսգրքի 178| 3-րդ մասի 1 կետով և 325 հոդվածի 1 մասով ճանաչվել է անպարտելի ու հաստատվել է նրա անմեղությունը:
Ինչի դեմ վերաքննիչ բողոք էին բերել և, մեղադրող Նաիրի Ավագյանը և, կրտսեր Ղարիբյանը:
Մանվել Ղարիբյանի պաշտպան Հայկ Ալումյանը համառոտ ներկայացրեց իր վերաքննիչ բողոքը, նշելով որ, գրավոր կերպով ամեն ինչ ավելի հանգամանալից է ներկայացվել դատարան, միայն դատարանի ուշադրությունը հրավիրեց այն փաստին, թե` «Մեղադրողի ու չակերտավոր տուժող ներկայացվող Վ.Ղարիբյանի պաշտպանների վերաքննիչ բողոքներն ինչ որ տարօրինակ կերպով համընկում են», Դատարանին ներկայցնելով իր կողմից դուրս բերված բառացի համընկնումները` մոտավորապես 5 էջի սահմաններում, պաշտպանը միջնորդեց դատարանին, այս փաստը հաշվի առնել ու կցել գործին:
Ըստ պաշտպան Ալումյանի` այս համընկնումները փաստում են, որ` կամ մեղադրող կողմն է վերցրել տուժող կողմի վերաքննիչ բողոքը, կամ միասին են գրել, կամ հակառակը`զույգ փաստաբաններն են որոշակի փոփոխություններով սեփականացրել դատախազի գրածը:
Նա ասաց, որ եթե մեղադրող կողմն է գրել, փաստում է այն, որ մեղադրողը տուժող ներկայացված կողմին իրավաբանական օգնություն է ցույց տվել, որը դուրս է օրենքի սահմաններից:
Ալումյանը դուրս բերված համընկնումները պատրաստ էր տրամադրել պաշտպան Շահվերդյանին և մեղադրողին, սակայն վերջինիս նյարդերը տեղի տվեցին ու նա կտրականապես հրաժարվեց .«Ինձ ոչինչ էլ պետք չի, քանի որ իմ բողոքը կառուցել եմ ինքս. ոչ մեկից չեմ օգտվել, կարող է զուգադիպություններ կան, բայց դա չի նշանակում, որ մեղադրողը իրավաբանական օգնություն է ցույց տվել տուժող կողմին: Ես պետության ներկայացուցիչն եմ, ինչպես կարող եմ ոչ արդարացի լինել: Պաշտպանի միջնորդությունը անհիմն է ու ենթակա է մերժման ու ես պնդում եմ իմ բողոքը»:
Ի տարբերություն պետության ներկայացուցչի, Վ.Ղարիբյանի պաշտպան Գ Շահվերդյանը այնքան երկար- բարակ խոսեց այս փաստի շուրջ, խճճվելով ու բուն հիմնավորումներ չգտնելով, կցկտուր ու նախադասության սկիզբն ու վերջը խառնելով այնքան անհասկանալի բաներ ասաց, որ դատավորը ստիպված միջամտեց, ու դատարանի օգնությամբ վերջում ի մի բերեց իր խոսքը. «Մեզանից ոչ մեկ արտագրություն չի արել. պարզ է, որ նմանություններ կլինեն ,սակայն սա դեռ կրկնություն չէ», — ասաց Շահվերդյանը:
Դատարանը մերժեց պաշտպան Հ. Ալումյանի միջնորդությունը` նշելով, որ Վերաքննիչ դատարանի իրավասության մեջ չի մտնում բացարկ ներկայացնել մեղադրողին:
Այնուհետև դատարանի հարցերին պատասխանեց Մանվել Ղարիբյանը, հարցը վերաբերվում էր նրա ստորագրությունը կեղծելուն. «Այդ պայմանագրում դրված ստորագրությունը, իրոք, նման է իմ ստորագրությանը, հնարավոր է նաև, որ ես եմ ստորագրել, բայց հստակ չեմ հիշում: Շատ հնարավոր է, որ ստորագրած լինի նաև Վարշամը, քանի որ մենք վստահում էինք իրար և նման առիթներ եղել են. չէ որ եղբայրներ ենք, վստահություն կար այն ժամանակ: Իսկ ինչ վերաբերում է Մերսեդես ավտոմեքենային, այն այժմ Վարշամի կնոջ եղբոր ավտոտնակում է, սակայն հարկադիրը այն գտել և կալանքի տակ է դրել: Մյուս 400 ավտոմեքենաները, որ շահագործվում է մեր ՍՊԸ-ի կողմից իրենց նույն տեղում են, և Վարշամը այն ազատորեն այժմ էլ օգտագործում է, ես թույլ եմ տվել դա: Մեքենայի գումարը միանշանակ ես եմ վճարել. էդ թվերին եղբայրս այդ քանակի գումար չէր էլ կարող ունենալ, դա վճարվել է իմ ընկերության կասսայից: Հնարավոր չէ, որ այդքան մեքենաներ ունենամ ու աչք դնեմ մի մեքենայի վրա, որն այժմ 500 դոլարի արժեք էլ նույնիսկ չունի»:
Դատարանը հետաքրքիր մի հարց բարձրացրեց. նշելով սակայն, որ հարցը իրավական որևէ հիմք չունի և միայն մարդկային առումով է ուղղվում. «Արդյո՞ք հաշտության որևէ եզր չկա. վերջիվերջո եղբայրներ եք»:
Ավագ Ղարիբյանի պատասխանում վիրավորանք ու դառնություն կար .«Ինչպե՞ս կարող ենք հաշտվել մի մարդու հետ, ով հանուն շահի ուրացել է հարազատությունը: Նա նույնիսկ մեր մյուս եղբոր վրա է գործեր հարուցել և ուզում է խլել մեր համատեղ ունեցվածքը: Նա այժմ լավ հովանավոր ունի, ու չի ուզում հաշտվի: Շատերն են փորձել հաշտեցնել, բայց զուր ջանքեր են եղել: Վարշամը մեզանից թալանել է ամբողջ գույքը, ապօրինի հանել մեր հայրական տան գրանցումից: 50 տարի միասին ենք ապրել մեր հայրական տանը ու հիմա ինչ` նա մեզ վռնդել է տանից, այսքանից հետո ի՞նչ հաշտության մասին է խոսքը»:
Դատական նիստը հետաձգվեց:
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.