Այսօր՝ նոյեմբերի 11-ին,«Վարկած» ակումբի հյուրն էր քաղաքագետ – վերլուծաբան Աշոտ Մանուչարյանը:
«Հայաստանի մասին խոսելիս հնարավոր չէ սահմանափակվել միայն Հայաստանով. մոլորակի վրա զարմանալի փոփոխություններ են կատարվում, մարդկությունը իր զարգացման փուլում ճգնաժամ է ապրում, այդ են վկայում հեղափոխությունները, ուժային կենտրոնների միջև բախումները»։
Նա համոզված է, որ անկախ նրանից, թե որ ուժերն են լինելու իրադրության տերը, Հայաստանի կյանքը լինելու է նույնը. «Իսկ մինչեւ հունվար գլոբալ կենտրոններից մեկը պիտի փորձի ամրապնդել դիրքերը՝ դժվարություն ստեղծելով մյուսի համար, իսկ եթե դա չանի,մյուս կենտրոնը կդառնա իրավիճակի տերը: Եթե իշխանությանը հաջողվեց մինչեւ հունվար չեզոքացնել նախկին իշխանությանը, ապա մի կողմից հնարավոր է, որ Մոսկվան ցանկանա ընդդիմությանը դարձնել իր ուժը, իսկ Արեւմուտքը ցանկանա ամեն ինչ անել՝ համաձայնության բերելով երկուսին, որպեսզի Մոսկվան դա չանի»:
Հայաստանը գավառ է աշխարհի համար և միշտ էլ հետ է ընկնում զարգացումներից. «Մարդկային զարգացման մոդելները, որ մեզ մոտ բարձրաձայնում են` ժողովրդավարական արժեքներ, քաղաքացիական հասարակություն և այլն, աշխարհի մեծ մասն արդեն անցել է այդ էտապը: Մենք պարզապես հասկացել ենք, որ մեզ մոտ՝ Հայաստանում, կան խորը խնդիրներ, և մենք էլ պիտի շարժվենք տեղից։ Ահա սա է ներկա պահին Հայաստանում տիրող փոփոխությունների ողջ խորքային իմաստը»:
Մանուչարյանի համոզմամբ՝ իշխանությունն այս կտրուկ քայլերով փորձում է աշխարհի իր ավագ գործընկերներին և սեփական ժողովրդին ցույց տալ, որ անհրաժեշտ փոփոխություններ ունակ է կատարել սեփական ուժերով: «Իրականում այդ փոփոխությունները ավելի շատ խորամանկություններ են պարունակում, քան կարող ենք պատկերացնել: Հաստավիզ օլիգարխներին գալու են փոխարինելու, այսպես կոչված, հարվարդյան երիտասարդները, որոնք ավելի վտանգավոր կլինեն, քան օլիգարխները»,- զգուշացրեց նա:
Իսկ նորանշանակ ոստիկանապետ Վովա Գասպարյանի կադրային փոփոխությունները, ներքին գործերի նախկին նախարարը չցանկացավ մեկնաբանել, պատճառաբանելով, որ ինքը վատ կոնսուլտանտ է նեքին գործերի իմաստով, քանի որ երբ ինքը նախարար դարձավ, համակարգը կազմաքանդված էր, եւ երկիրը պատրաստվում էր պատերազմի, ստեղծվում էր բանակ Ներքին գործերի համակարգում եւ այդ ժամանակ ինքը կարողացել է ապահովել ներքին գործերի համակարգի քաղաքական տանիքը:
Հետո մի հետաքրքիր դիտարկում կատարեց Մանուչարյանը։ Այն ինչ կատարվում է այսօր, նշանակում է, որ մարդն իր նախնական զարգացման փուլն ավարտել է և փնտրում է ուղիներ նոր վիճակի անցնելու համար. «Մարդը պետք է նախևառաջ փոխի իր վերաբերմունքը շատ ուտելու, շատ հաճույքներ և տարածքներ ունենալու հանդեպ: Եթե ոչ, Երկիր մոլորակը կհրաժարվի մարդուց, քանի որ երկրագնդի ռեսուրսները սպառվում են: Առաջիկա մարտահրավերները ավելի խորն են լինելու, քան մինչ այժմ է եղել, դա պարենային և բնական աղետների ճգնաժամն է լինելու»:
Քանի որ վիճակն օր –օրի ծանրանում է, ընչազուրկների թիվը մեծանում է, ներսից խթանիչներ լինելու դեպքում, Հայաստանում հեղափոխություն կլինի: «Ամբողջ քաղաքական պնակը, լինի դա ընդդիմություն, թե իշխանություն, պայքարում են երեք բանի համար` իշխանություն, փող և փառք: Այնպես որ, անկախ այն բանից, թե ով կգա իշխանության, ժողովրդի վիճակը մնալու է նույնը», -համոզված է Մանուչարյանը:
Շուշան Գալստյան
- 13:10Հակառակորդի դիպուկահարները կրակել են Ակնայի զորամասերից մեկի հացի ավտոմեքենայի ուղղությամբ. Արցախի ՊՆ
- 15:37նոր բեռ կդառնա 23 տոկոսանոց հարկը.«Խոպանից» եկած գումարների հարկման մեխանիզմը
- 19:09Սերժ Սարգսյանը խոսել է իր առաջադրման մասին
- 22:08Իշխանության ծաղրը՝ ընդդիմությանը (տեսանյութ)
- 20:14Նիկոլը գնաց վա-բանկ. վերջնագիր «Ելք»-ին
- 17:30Հայաստանն ու հարևան երկրները` սեյսմիկ ակտիվության գոտում. երբ և որտեղից սպասել հաջորդ ցնցումը
- 12:59Հայաստանի երազանքը չէ միանալ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, իսկ Եթե Ադրբեջանը ցանկանում է՝ Հայաստանը միանա Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, ապա…
- 18:30Սպասվում է անձրև և ամպրոպ
- 18:30Անձրևներ՝ Հայաստանում
- 14:50Փրփուրներից են կախվում՝ մի կողմից աշխատատեղեր են բացում, մյուս կողմից՝ փակում
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.