Այսօր ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանն ու ԱԺ Ֆինանսատնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը փորձեցին քննարկել հարկային փոփոխությունների նոր փաթեթը սակայն վեճի բռնվեցին իշխանության տնտեսական քաղաքականության հարցում:
Ըստ Բագրատ Ասատրյանի, եթե գնահատենք հարկային բեռը, հարկեր — ՀՆԱ հարաբերակցությունը կլինի 27 տոկոս՝ մեր օրենսդրության պայմաններում, մենք հավաքագրում ենք 17 տոկոսը: Նրան ի պատասխան Վարդան Այվազյանյան ասաց. — «Եկեք բացենք ՀՆԱ-ն ու տեսնենք՝ ինչն է հարկվում, ինչը՝ չէ։ Օրինակ ո՞վ է համաձայն գյուղատնտեսությունն էս վիճակում հարկենք։ Եթե կա էդպիսի մեկը, ուրեմն բերեք, առաջարկություն արեք և գյուղատնտեսությունը, որը ՀՆԱ-ի մեջ կազմումա ոչ պակաս 20 տոկոսից, ամբողջությամբ դնենք հարկենք»:
Ասատրյանը հակադարձեց, թե` «Տարեցտարի ավելի վատ ենք ապրում:Նախաճգնաժամային տարեվերջի ծրագրով, բյուջեի եկամուտները պետք է կազմեին 3 միլիարդ 100 հազար ԱՄՆ դոլար: Էդքան էս իշխանությունը չարչարվեց, աշխատեց, բայց գալիք տարվա ծախսային ծրագիրը 2 միլիարդ 750 հազար ԱՄՆ դոլար եղավ: Այսինքն նահանջ ենք ապրում»: Այվազյանը փորձեց փրկել իրավիճակը. «Հայաստանը գտնվում է գալակտիկայի մի անկյունում և տնտեսական ճգնաժամը՝ մինուս 14,6 տոկոս, բացարձակ Հայաստանի հետ կապ չունե՞ր»:
Ասատրյանը մեղադրեց.«Դա նրանից է, որ էս իշխանությունները զավթել են իշխանությունը»: Ըստ նրա ճգնաժամը որևէ կապ չունի` «դիմադրեիք էդ ճգնաժամին, բա իշխանությունը ինչի՞ համար է»: «Բա դիմադրելա իշխանությունը», արդարացավ Այվազյանը:
Ինչի՞ն ա դիմադրել,- հարցրեց ԿԲ բանկի նախկին նախագահը,- էդ դիմադրության արդյունքում է 15 տոկոս անկում գրանցվե՞լ: Սպասեք հրապարակեմ. 2008թ.-ին, երբ բոլորիս համոզում էին, թե 2012-ին ՀՆԱ-ն նոմինալ պետք է լինի 5 տրիլիոն 570 միլիարդ դրամ, այս տարվա հաստատվող ՀՆԱ-ն 25 տոկոսով ավելի պակաս է: Բյուջեի ծախսերը 23 տոկոսով ավելի ցածր են, էլի թվարկե՞մ… Հրաժարական տվեք, պրծեք»:
«Ժամանակը կգա, կտեսնենք, թե ով հրաժարական կտա և ով կմնա: Եկեք ընտրություններից հետո խոսենք», — զայրացավ ԱԺ պատգամավորը:
- 13:10Հակառակորդի դիպուկահարները կրակել են Ակնայի զորամասերից մեկի հացի ավտոմեքենայի ուղղությամբ. Արցախի ՊՆ
- 15:37նոր բեռ կդառնա 23 տոկոսանոց հարկը.«Խոպանից» եկած գումարների հարկման մեխանիզմը
- 19:09Սերժ Սարգսյանը խոսել է իր առաջադրման մասին
- 22:08Իշխանության ծաղրը՝ ընդդիմությանը (տեսանյութ)
- 20:14Նիկոլը գնաց վա-բանկ. վերջնագիր «Ելք»-ին
- 17:30Հայաստանն ու հարևան երկրները` սեյսմիկ ակտիվության գոտում. երբ և որտեղից սպասել հաջորդ ցնցումը
- 12:59Հայաստանի երազանքը չէ միանալ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, իսկ Եթե Ադրբեջանը ցանկանում է՝ Հայաստանը միանա Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, ապա…
- 18:30Սպասվում է անձրև և ամպրոպ
- 18:30Անձրևներ՝ Հայաստանում
- 14:50Փրփուրներից են կախվում՝ մի կողմից աշխատատեղեր են բացում, մյուս կողմից՝ փակում
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.