Հայաստանի Հանրապետության պետական պաշտոնատարներու հրաժարականներն ու նոր պաշտոններու ստանձնումները իրենց վրա կեդրոնացուցած են ներհայաստանյան խնդիրներուն հետեւողներուն ուշադրության կիզակետը: Տարաբնույթ վերլուծումներ, մեկնաբանություններ եւ անոնց հիման վրա կայացող անվերջ կանխատեսումներու շղթան կերկարի՛ տակավին:
Երեւանի քաղաքապետեն, ոստիկանապետեն, նախագահի աշխատակազմի ղեկավարեն եւ անոր առաջին տեղակալեն զատ պաշտոններու վերաբաշխումի օրինակներուն ամենեն հատկանշականը դարձավ Հայաստանի Ազգային ժողովի նախագահին հրաժարականը եւ ապա անոր Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) ընտրական արշավի ղեկավարի պաշտոնի ստանձնումը: Ի վերջո երկրին թիվ 2 անձնավորությունը կստանձներ հառաջիկա ընտրություններու համակարգի պատասխանատվությունը` պարզ դարձնելով, որ ընտրությունները գործող իշխանություններուն համար կներկայացնեն առաջնային կարեւորություն:
Հրաժարականներու շղթայի հիմնական սանձազերծումը տեղի ունեցավ Բարգավաճ Հայաստան կուսակցության (ԲՀԿ) նախագահին երկար լռությունը խզած հարցազրույցեն անմիջապես ետք: Մինչ այդ, ԲՀԿ -ի նախագահը երկար ատեն լուռ մնաց զանգվածային լրատուամիջոցներու բարձրացուցած այն աղմուկին դիմաց, ըստ որուն, ՀՀԿ — ԲՀԿ լարվածության մթնոլորտին մեջ խիստ խնդրո առարկա դարձած էր համաձայնական կառավարության գոյությունը եւ անոր կապված հառաջիկա նախագահական ընտրություններուն գործող նախագահի թեկնածության աջակցելու հատուկ հուշագիրով պայմանավորված Բհկ-ի գրավոր հանձնառությունը:
Գագիկ Ծառուկյանի նշանավոր հարցազրույցեն ետք էր միայն, որ վարչապետ Տիգրան Սարգսյան ավելի քան համարձակ հայտարարություն կատարեց ՀՀԿ -ի գերակա ուժ ըլլալուն եւ անոր հետ չգործակցողներուն ափսոսանք հասցնելու առումով:
Ծառուկյանի հանձնառության հրապարակային վերահաստատումին հետեւած ՀՀԿ -ի ցուցադրական այս ինքնավստահության հառաջացուցած անմիջական մթնոլորտին մեջ էր, որ հաջորդեց պետական պաշտոններու վերատեղաբաշխման գործընթացը: ԲՀԿ -ի առաջնորդին հրապարակային հայտարարությունները կանխած էին պաշտոններու վերաբաշխումի գործընթացը ներիշխանական դասավորումներուն կապելու վարկածներու զարգացումը:
Նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի հրաժարականն ու մանավանդ ՀՀԿ ընտրական արշավի հառաջիկա ղեկավարին օգնական դառնալու որոշումին հայտարարությունը ավելի պարզ դարձուց այս բոլոր փոփոխություններուն շարժառիթը:
Իշխանությունները կնախապատրաստվին նոր որակ հաղորդելու 2012-ի Ազգային ժողովի ընտրություններուն: Որակական փոփոխությունը հստակ չէ , թե երեւութակա՞ն պիտի ըլլա, թե՞ իրոք բովանդակային, այսուհանդերձ ընտրական համակարգի եւ ընտրական մեքենականություններու նորարար մշակույթի ցուցադրման ականատես ըլլալու նախադրյալները կերեւի՛ն այս հրաժարականներուն ետին կանգնող որոշող կեդրոններուն մոտ: Չմոռնանք, որ ոստիկանապետությունը ներքին գործոց նախարարի լիազորությունները ունեցող պետական հաստատություն է, եւ կարելի է ենթադրել, թե ի՛նչ տարողությամբ կարեւորություն կներկայացնե անիկա որեւէ երկրի մեջ կայացող ընտրություններուն ընթացքին:
Հայաստանի գործադիր իշխանությունները նման հիմնական որոշումներով իրենք զիրենք տեղադրած կըլլա՛ն շատ կարեւոր փորձաքարի եւ քննության դիմաց: Հիմնական խնդիրը, սակայն, սոսկ անձերու փոփոխության վրա հիմնված չէ: Համապետական շահերը կթելադրեն մեր երկրին ապահովել ազատ, արդար եւ թափանցիկ ընտրություններ: Իսկ նման առաջադրված ընտրակարգ եւ մեքենականություն ձեւավորելու համար պետք է բացառել ինքնավերարտադրանքի առաջնորդող բոլոր ձեւերը, որոնք մեր պետության կընկերանա՛ն իր գոյության օրերեն ի վեր: Մինչեւ 2012 մայիս, այսինքն 6 ամսվան ժամանակամիջոցին կհաջողի՞ն այս որոշումներուն ետին կանգնած ուժերը արմատախիլ ընել 20-ամյայ ընտրական մշակույթ մը ամբողջ եւ ապահովել ընտրություններուն համար հայտարարված որակական հեղափոխությունը: Ի հարկե ոչ երեւութական, այլ բովանդակայի՛ն առումով:
Շահան Գանտահարյան
«Ազդակ»ի գլխավոր խմբագիր
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.