Լոնդոնի Ազգային պատկերասրահում այսօր բացվել է «Լեոնարդո դա Վինչի՝ Միլանի պալատական նկարիչ» անունը կրող ցուցահանդեսը։ Ինչպես գրում է ռուսական Gazeta.ru կայքը, ցուցահանդեսում ներկայացված են իտալացի մեծն նկարչի՝ դուքս Լոդովիկո Սֆորցայի պալատում աշխատելու տարիներին (Միլանում, 15–րդ դարի վերջին) ստեղծած կտավները։
Կազմակերպիչները ցուցահանդեսի նմուշները հավաքել են 5 տարվա ընթացքում. ողջ այդ ժամանակահատվածում բանակցություններ են վարվել աշխարհի առաջատար թանգարանների հետ՝ փարիզյան Լուվրի, պետերբուրգյան Էրմիտաժի, Վատիկանի պատկերասրահի հետ, ցուցահանդեսի նմուշների մի մասն էլ թանգարանին է տրամադրել Անգլիայի թագուհին։ Արդյունքում թանգարանի այցելուները կտեսնեն դա Վինչիի՝ մինչև մեր օրերը հասած 15 կտավներից 9–ը, ինչպես նաև մեծն նկարչի ուրվանկարներն ու նրա աշակերտների գործերը։
Այցելուները չեն կարողանա «վայելել» հայտնի «Ջոկոնդան» (Լուվրի թանգարանի հետ այս կտավի առնչությամբ պայմանավորվածություն ձեռք չի բերվել), որպես սփոփանք, պատկերասրահում են լինելու «Մադոննան ժայռերում» կտավի միանգամից երկու տարբերակները (մեկը պատկանում է Ազգային պատկերասրահին, մյուսը՝ Լուվրի թանգարանին), ինչպես նաև Salvator Mundi–ին (Աշխարհի փրկիչը), որը 1959թ. աճուրդի ժամանակ վաճառվել էր ընդամենը 80 դոլարով, իսկ այժմ փորձագետներն այն 200 մլն դոլար են գնահատում։
«Սա աննախադեպ իրադարձություն է։ Այսպիսի ցուցանդես՝ այսպիսի տեսքով, հավանաբար, այլևս չի լինի։ Այնպես որ մենք բոլորս այժմ հնարավորություն ունենք ավելի լավ հասկանալ Լեոնարդոյին»,–ասել է կուրատոր Լյուկ Սայսոնը։
Նշենք,որ ցուցահանդեսն ապահավոգարվել է 2,5 մլրդ դոլարով (ևս այդքան գումար էլ պատրաստ է հատկացնել Մեծ Բրիտանիայի կառավարությունը՝ որևէ քրեական միջադեպի,կամ ֆորս –մաժորային իրավիճակի դեպքում)։
Թանգարանի աշխատակիցները հուսով են, որ որևէ բան չի խանգարի եզակի այդ ցուցահանդեսի կայացմանը, անվտանգությունն ապահովելու համար բոլոր միջոցառումները ձեռնարկվել են. 30 րոպեի ընթացքում միայն 180 մարդու է թույլ տրվելու ներս մտնել։
Ցուցահանդեսի՝ ազատ վաճառքի հանված բոլոր տոմսերը մինչև դեկտեմբերի կեսերի համար վաճառվել են։ Կազմակերպիչները, սակայն, հայտարարել են, որ օրական 500 տոմս էլ վաճառվելու է տոմսարկղերում։
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
30.09.2023 | 15:10
30.09.2023 | 14:10
30.09.2023 | 13:10
30.09.2023 | 12:10
30.09.2023 | 11:10
29.09.2023 | 14:10
29.09.2023 | 13:10
29.09.2023 | 12:10
29.09.2023 | 11:10
28.09.2023 | 15:10
28.09.2023 | 14:10
28.09.2023 | 13:10
28.09.2023 | 12:10
28.09.2023 | 11:10
27.09.2023 | 15:10
27.09.2023 | 14:10
27.09.2023 | 13:10
27.09.2023 | 12:10
27.09.2023 | 11:10
26.09.2023 | 15:10
26.09.2023 | 14:10
26.09.2023 | 13:10
26.09.2023 | 12:10
26.09.2023 | 11:10
25.09.2023 | 15:10
25.09.2023 | 14:10
25.09.2023 | 13:10
25.09.2023 | 12:10
25.09.2023 | 11:10
25.09.2023 | 11:10
23.09.2023 | 15:10
23.09.2023 | 14:10
23.09.2023 | 13:10
23.09.2023 | 12:10
23.09.2023 | 11:10
22.09.2023 | 15:10
22.09.2023 | 14:10
22.09.2023 | 13:10
22.09.2023 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.