Աղմկոտ պաշտոնանկությունների շքերթը երեկ ստացավ, թերևս, ամենաանսպասելի դրսևորումը. Սերժ Սարգսյանի հրամանագրով ` Միքայել Մինասյանը, նույն ինքը` փեսա Միշիկը, ազատվել է նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից: Որքան էլ անսպասելի, այս պաշտոնանկությունը մտնում է վերջին օրերի զարգացումների տրամաբանության մեջ: Թե Հովիկ Աբրահամյանը, թե ԱԼիկ Սարգսյանը պաշտոնանկ են արվել այն բանի համար, որ իրենց գործողություններով կասկածի տակ են դրել Սերժ Սարգսյանի, որպես վարչախմբի միակ տիրակալի գործառույթը: Նույնը վերաբերում է նաև Միքայել Մինասյանին: Վերջինս արդեն երկար ժամանակ գորշ կարդինալի համարում ունի և շատ դեպքերում ընկալվում է որպես իշխանության ամենաազդեցիկ եռյակի անդամ, որ գրեթե անսահմանափակ ազդեցություն ունի Սերժ Սարգսյանի վրա: Մինասյանի գործողությունների արդյունք են համարվում, մասնավորապես, Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի, Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի պաշտոնանկությունները: Հերթի հիմա, փաստորեն, հասավ նաև իրեն: Ինչ խնդիր է լուծում այս պաշտոնանկությամբ Սերժ Սարգսյանը: Մի քանի. նախ` իր վարչախմբի ներկայացուցիչներին հստակ ուղերձ է հղում, որ ինքն ամբողջությամբ տիրապետումէ իրավիճակին և ամենևին էլ սեփական փեսայի խամաճիկի կարգավիճակում չէ, ինչպես պնդում են ոմանք: Երկրորդ` այսպիսով ժեստ է անում օլիգարխների հասցեին, քանի որ Միքայել Մինասյանը համարվում է օլիգարխիական բիզնեսները խլելու և և դրանք ավելի «ցիվիլ. Գործարարների հանձնելու ջատագով: Սա ակնհայտ դարձավ նաև վիկիլիքսյան բացահայտումներից հետո, երբ Մինասյանը և իր հովանավորյալ, Սերժ Սարգսյանի օգնական Լևոն Մարտիրոսյանը ամերիկացի դիվանագետների հետ հանդիպման ժամանակ ասել էին, որ Սերժ Սարգսյանի իշխանության գալուց հետո օլիգարխները ասպարեզից հեռացվելու են:
Մինասյանի հեռացմամբ` Սերժ Սարգսյանը ամրացնում է նաև իր հանրապետական հենարանները, որովհետև արդեն երկար ժամանակ խոսվում է, որ Միքայել Մինասյանը ուզում է հին հանրապետականներին դուրս մղել ՀՀԿ համամասնական ցուցակից և համալրել նոր հանրապետականներով, կամ ավելի ճիշտ` ՄԻԱԿ-ականներով: Հիմա, փաստորեն, հին հանրապետականներն ավելի հանգիստ կլինեն և դեպի ԲՀԿ խաղեր տալու կարիք չեն ունենա:
Սարգսյանը Մինասյանին, թերևս, պատժել է նաև նրա համար, որ նա որոշակի դերակատարում է ունեցել ՀՀԿ-ԲՀԿ հարաբերությունների լարման գործում և չափից ավելի վաղաժամ ամբիցիաներ է ցուցադրել` շատերին հիմք տալով պնդելու, որ ինքն իրեն տեսնում է Սերժ Սարգսյանի ժառանգորդի դերում: Մինասյանի պաշտոնանկությւոնը նաև գագիկ Ծառւկյանին և նրա շրջապատռին ահաբեկելու ակտ է, որ նրանք հասկանան` եթե փեսայի հետ է այդպես վարվում, բա մեզ հետ ինչ կանի:
- 11:00Հայ-ադրբեջանական հակամարտությունը Նախիջեւանի ուղղությամբ լայն մասշտաբի վտանգ է պարունակում
- 11:25Սեռական այլասերվածությունը թուլացնում է բանակը. ԿԳՆ պաշտոնյա
- 11:00Ապրիլյան պատերազմը բացահայտեց հայկական կողմի զինված ուժերում առկա խնդիրները
- 11:22Աֆրինի պաշտպանության գիծը կազմակերպված էր Արցախի մոդելով. Հասանովը խիստ հետաքրքրված է
- 11:23«Զվարթնոց»-ում թմրանյութերի վաճառքով զբաղվող խումբ կա, այդ թվում կին. ինչու է լռում ԱԱԾ-ն
- 12:30Հայկական զինուժը վերահսկում է Նախիջևանի միջազգային օդանավակայանը. Միհրան Հակոբյան
- 11:27Ինքնաձիգով հարվածել են, ուսադիրներս պոկել են. Օսիպյանն առաջին անգամ մանրամասներ է պատմում
- 12:10Ընդդիմադիրները մեքենայի հետևից կրակում են, տեսագրությունը կա. սենսացիոն հայտարարություն
- 11:20Ինչպես է Հ1-ի նկարահանող խմբին հաջողվել մուտք գործել կանանց գաղութ և ծաղրել կանանց
- 10:55Կիպրոսում գրանցված օֆշորային ընկերությունը ՀՀ սահմաններում ոսկի, արծաթ ու պղինձ է փնտրում
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.