Հրապարակվել է ԱԺ հերթական ընտրությունների օրը. դրանք տեղի կունենան 2012-ի մայիսի 6-ին:
Ճակատագրի բերմամբ այն կատարվել է Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի կողմից, որը նոյեմբերի 14-ին, հրաժարական կտա ԱԺ նախագահի պաշտոնից:
«Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նա մի տեսակ արդարացել է. «Իմ հրաժարականի պրոցեսը նոյեմբերի 21-ին նոր կավարտվի, հաշվենք, որ նոյեմբեր ամիսը ավարտվեց եւ քիչ ամիսներ են մնում, մայիսի 6-ին Ազգային ժողովի ընտրություններն են: Այս ընտրությունները մեզ համար քննություն է, քանի որ մենք` եւ նախագահը, եւ բոլորս բազմաթիվ առիթներով ասել ենք, որ մեր գերակա խնդիրն է եվրոպական ընտանիքում ինտեգրվելը: Նոր Ընտրական օրենսգիրք ունենալու պայմաններում ընտրություններ լինեն շատ թափանցիկ, ազնիվ եւ արդար: Եթե չլինեն, ապա այս չորս տարիների աշխատանքները լցվելու են ջուրը:Եվ ես նաեւ այս քայլով որոշ իմ կուսակից ընկերների, որոշ քաղաքական գործիչների համար ուզում եմ օրինակ ծառայել, որ պաշտոնին, աթոռին կառչած չեմ, եւ ինձ համար դա ինչ-որ տեղ չափանիշ չէ, որ լինեմ ՀՀԿ անդամ կամ դրանով չէ, որ ես պետք է նախագահին նվիրված լինեմ»:
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ ակնկալում է կրկին ստանալ ԱԺ նախագահի պաշտոնը: եթե իհարկե խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ կրկին հաղթանակ տոնի. «Եթե մենք կարողանում ենք հաղթել Ազգային ժողովի ընտրություններում, պարզ է, չէ՞, որ Աբրահամյան Հովիկը ավելի ցածր պաշտոն չի ստանալու։ Եվ ես գտնում եմ, որ իմ որոշումը ճիշտ էր»:
Ստացվում է, որ Աբրահամյանին ասել են` ապացուցիր որ հավատարիմ ես, լավ աշխատիր, ու կրկին կարող ես ակնկալել ԱԺ-ի նախագահի պաշտոնը:
Շահարկվող Քոչարյանական գործոնի մասով ԱԺ նախագահն ասել է. «Ինչ վերաբերում է Քոչարյանի եւ իմ հարաբերություններին՝ Քոչարյանի հետ ամենասերտ հարաբերություններն ունի Սերժ Սարգսյանը, այնպես որ դուք այդ հարաբերությունների մասին խոսեք։ Ես ընդհանրապես իրենց հարաբերությունների մեջ ոչ մտել եմ, ոչ էլ ցանկություն ունեմ մտնելու, եւ դա որեւէ կապ չունի Աբրահամյան Հովիկ-Ռոբերտ Քոչարյան հարաբերությունների հետ։ Ես ներկա, գործող այս թիմի հետ եմ, եւ իրենց հետ էլ գնալու եմ մինչեւ վերջ, ինչի՞ մասին է խոսքը։ Ես շատ լավ հարաբերությունների մեջ եմ եղել Ռոբերտ Քոչարյանի հետ՝ նախագահ եղած տարիներին եւ հիմա էլ։ Այնպես որ սա կապ չունի մեկը մյուսի հետ:Ես բանակ, ճամբար փոխող մարդ չեմ եւ աթոռից կառչելով չեմ ուզում կարեւորեմ իմ դերակատարությունը։ Կուսակցությունն է ինձ առաջարկել Ազգային ժողովի նախագահի պաշտոնը, եւ ես համաձայնել եմ։ Հիմա ինքը որ առաջարկում է սա՝ ես գտնում եմ, որ սա շատ կարեւոր է։ Ես հասկանում եմ, թե դա ինչ պատասխանատվություն է եւ կուսակցությունը ինձանից ինչ ակնկալիք ունի։ Ես շատ բարձր եմ գնահատում կուսակցության առաջարկը, որ ես ղեկավարեմ շտաբը։ Դա պատասխանատվություն եւ վստահություն է, առաջինը՝ վստահություն ինձ համար»:
Մի տեսակ շատ միանման է ստացվում բորոր հրաժարականների մեկնաբանությունը. և Ալիկ Սարգսյանը, և Հովիկ Աբրահամյանը կարծես նույն դասը սերտած լինեն. Միանման ու նույն ոգով շարունակ երդվում, կրկնում են իրենց հավատարմությունը գործող նախագահին, կարծես իրենցից հրապարակավ ապացույցներ են պահանջել:
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.