Այսօր «Ընտրություն» ակումբում լրագրողների հետ հանդիպեցին հոգեբան Սամվել Խուդոյանը և սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանը: Քննարկման առարկան՝ Սեռական քաղցը Հայաստանում. ինքնասպանություններ և բռնաբարություններ: Հատկապես վերջին ամիսներին Հայաստանում գրանցված տարեց կանանց նկատմամբ սեռական բռնությունների թեման էր ակտուալ, որոնք ըստ սեքապատոլոգ Վրեժ Շահրամանյանի չի կարելի որպես հերոնտոֆիլիայի դրսեւորում որակել:
Լոռու ու Տավուշի մարզերում վերջերս գրանցված երիտասարդ տղամարդկանց կողմից տարեց կանանց բռնաբարության երկու դեպքի քննարկումները հիշատակելով, Շահրամանյանն ասաց.
«Այս վերջին դեպքերը չեն պարունակում հերոնտոֆիլիայի նշաններ, դրանք բռնաբարության դեպքեր են: Եթե անձը սեռական հակում ունի երեխայի կամ տարեցների հանդեպ, նա այդ հակումը նախ և առաջ փորձում է իրականացնել համոզելով: Պետք է պարզել բուն հոգեբանական պատճառը, թե այդպիսի ագրեսիվ սեռական վարքագիծը ինչի՞ հետեւանք է»:
Բանախոսների կարծիքով նմանատիպ երևույթները միշտ էլ եղել են և կլինեն, սակայն հիմա ավելի են ինֆորմացված ու շատ են խոսում առհասարակ միջադեպերի մասին. «Հիմա շատ են շահարկում այդ թեմաները, բռնաբարություն ու ինքնասպանություն կան ու կլինեն: Չեն շատացել. նույն տվյալներն են: ԽՍՀՄ շրջանում էլ են եղել,ուղղակի այն ժամանակ ավելի փակ էր և ոչ ոք չէր բարձրաձայնում»,- ասաց հոգեբան Խուդոյանը: Նրա կարծիքն ու մատհոգությունը կիսեց նաև սեքսապաթոլոգը. «Այս հարցը, իրոք, մտածելու տեղիք է տալիս, արձանագրված դեպքերը պիտի շատ լավ ուսումնասիրել և գտնել դրանց վերացման ու կանխարգելման պատճառները»:
Հարցին` թե, ավանդույթներ պահպանելու նկատառումո՞վ սեռական կյանքի մասին ընտանիքներում և դպրոցներում չեն խոսում, Շահրամանյանն ասաց. «Ընտանիքներում գուցե ուզում են խոսել,գուցե որոշներում ընդհանրապես չեն անդրադառնում, կամ ավելի ճիշտ չգիտեն` ինչպես անդրադառնալ, խնդիրն այստեղ այն է, որ դաշտը ճիշտ ինֆորմացիայի կարիք ունի»:
Իսկ թե արդյո՞ք սեռական բռնությունների թվային տվյալներ կան, և ճի՞շտ է, որ դեպրեսիան է հիմնական պատճառը նման երևույթների, բանախոսները հարցի առաջին մասի վերաբերյալ դժվարացան կոնկրետ պատասխան տալ, քանի որ դա իրենց հայտնի չէ. «Թվերին ոչ թե չեմ տիրապետում, այլև իրավասու էլ չեմ պատասխանել. դա ոստիկանության հետ պետք է ճշտել: Մեզ մոտ պացիենտները գալիս են միայն բուժվելու, իսկ նրանց քանակը մենք չենք արձանագրում»,- ասաց Խուդոյանը:
«Դեպրեսիան, իսկապես, չարիք է: Սա կարող է հանգեցնել ինքնասպանության մտքերի, այստեղ շատ կարևոր է մթնոլորտը, թե ինչ միջավայրում ես աշխատում, ապրում: Բայց դեպրեսիան չի կարող հանգեցնել սեռական բռնությունների»,- հավելեց Շահրամանյանը:
հոգեկան հիվանդությունները շատացե՞լ են և ո՞րն է պատճառը, հարցին էլ բանախոսները նշեցին.«Չէ, այդպես միանշանակ ասել չի կարելի: Նևրոզներն են շատացել, իսկ շիզոֆրենիան կամ մյուս հոգեկան հիվանդությունները՝ ոչ»:
Անդրադարձ եղավ նաև քիմիական ամլացման կամ ամորձատման նպատակահարմարությանը՝ կիրառելով այն որպես պատժամիջոց ագրեսիվ սեռական շեղումներ ունեցող մարդկանց նկատմամբ, ովքեր վտանգ են ներկայացնում, սեքսապաթոլոգն ասաց, որ շատ երկրներում դա կիրառվում է, բայց հստակ չէ, արդյո՞ք դա արդյունավետ է, և հետագայում ի՞նչ բարդություններ կառաջանան:
«Ամորձատումը միանշանակ չի վերացնում սեռական հակումը: Եթե մարդու մոտ կա սեռական հակում երեխաների կամ տարեցների նկատմամբ, ապա այն չի վերանա ամորձատմամբ, այն չի վերացնում մարդու սեռական հակումը — ասաց Շահրամանյանը,- այդպիսի սեռական հակումը սկզբնական շրջանում կքշվի խորը, բայց հետո էլի գլուխ կբարձրացնի: Սեռական ագրեսիվ ու վնասարար հակումներ ունեցող մարդկանց պետք է պետք է փորձել հոգեթերապիայի միջոցով: Սեռական ակտը տարեցների և մանուկների հետ կատարվում է երկկողմանի համաձայնությամբ հիմնականում՝ այս դեպքերում մարդիկ համոզում են երեխաներին: Մինչ ամորձատելու պատժի կիրառումը պետք է լինեն մասնագետներ, ուսումնասիրեն գործը և տան համապատասխան մասնագիտական եզրակացություն»:
Անդրադառնալով սեռական ագրեսիայի անառողջ հակումներին, դրա մեջ ունեցած սեռակրթության դերին Շահրամանյանը նշեց, որ պետք է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, թե ինչպե՞ս է կոնկրետ անձը ստացել սեռական դաստիարակություն: «Դպրոցներում ցանկալի է, որ սեռակրթության ծրագիրն անցկացնեն կոմպետենտ մասնագետներ, որոնք այժմ անցկացվում են ֆիզկուլտուրայի դասընթացների հաշվին՝ ֆիզկուլտուրայի ուսուցիչների կողմից, ինչն անընդունելի է: Սեռական դաստիարակություն չի նշանակում խոսել միայն սեքսի մասին. դա երեխայի հետ փոքր տարիքից տարվող հետեւողական աշխատանք է, որը նպաստում է ինքնության ձեւավորմանը, ինքահաստատմանը եւ ինքն իրեն բացահայտելուն, հատկապես այն տարիքում, երբ երեխային սկսում է հետաքրքրել իր սեռը: 3-5 տարեկան հասակից սկսած, երբ երեխան սկսում է ուսումնասիրել իր սեռական օրգանները, անհրաժեշտ է բացատրել, որ իրեն արագիլը կամ «Մեշոկ պապին» չեն բերել:Պետք չէ պատժել երեխային, եթե նա նման հարցեր է տալիս, որովհետեւ տարիներ անց, երբ նա մանկապարտեզ կամ դպրոց հաճախի, իր հասակակիցների կողմից իրեն մատուցած «դառը» ճշմարտությունը նրա հոգեկան աշխարհի վրա կարող է հիվանդագին ազդեցություն թողնել»,- ասաց Շահրամանյանը՝ հավելելով, որ այս հարցին ծնողները պետք է ցուցաբերեն ճիշտ եւ գրագետ մոտեցում:
«Տղաների դաստիարակությամբ սեռական հասունացման շրջանում ցանկալի է, որ զբաղվի հայրը, իսկ աղջիկների դեպքում ՝մայրը: Սեռական կյանքը մարդու բնական ձգտումն է, որը արգելքներով չպետք է ուղեկցվի: Ի տարբերություն խորհրդային տարիների, երբ սեռական դաստիարակության, սեքսի եւ երիտասարդներին հուզող այլ թեմաների մասին խոսելն արգելված էր, այսօր ավելի քան հասանելի է, մասնավորապես՝ համացանցի շնորհիվ, ինչը ունի իր և՛ դրական, և՛ բացասական կողմերը»,- իր հերթին ասաց հոգեբան Սամվել Խուդոյանը:
Սամվել Խուդոյանը պատասխանելով հարցին,թե՝ արդյո՞ք հասարակության մեջ տիրող կեղծ բարեպաշտության մթնոլորտն ու «կուսության ինստիտուտը» չեն կարող բերել սեռական անվաբարարվածության, դեպրեսիաների, և արդյունքում՝ բռնաբարության մղումների, ասաց.- «Ես դեռևս չեմ հանդիպել ոչ մեկին այդպիսի պրոբլեմով, միայն մի կին ունեի պացիենտ, ում մոտ հենց այդ պատճառով սկսվել էին հոգեկան պրոբլեմներ: Բայց բռնության մղումների չեմ հանդիպել»:
Արդեն ասուլիսի ավարտից հետո. Շահրամանյանը հակադրվեց նրան. «Տղամարդկանց սեռական տգետ վարքագծի պատճառով հայ կանանց շրջանում բավական շատ են սեռական անբավարվածության հետեւանքում ստացած հոգեկան առողջական պրոբլեմները: Դա դեռ այն պայմաններում, երբ մեր թաբուները մեզ դժվար են բժշկի տանում…»:
armversion.com— ի հարցին, թե՝ եթե Շահրամանյանը մտահոգ է երեխաների սեռական դաստիարակության հարցով, ինչո՞ւ դասագիրք չի գրում առանց Կրթության Նախարության պատվերի, նա ասաց.«Ես կգրեմ, բայց ի՞նչ միջոցներով հրատարակեմ ու հասանելի դարձնեմ դպրոցներին, եթե չկա պետական ծրագիր»:
Որոշեցինք ինչպես մյուս դեպքերում, այնպես էլ հանրության սեռական կրթման հարցը լուծել քաղաքացիական նախաձեռնության միջոցով՝ մեր ուժերով:
Աննա Ալեքսանյան
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
- 11:10Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էինք այդ պետականության ծնունդով ու երազանքով, իրենք չկային
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.