Այսօր ԵՊՀ Իրանագիտության ամբիոնի վարիչ Գառնիկ Ասատրյանն ու «Մոդուս Վենդի»-ի ղեկավար Արա Պապյանը լրագրողների հետ հանդիպում էին կազմակերպել` տեղեկացնելու, որ հոկտեմբերի 28 — 31 Հայաստանում առաջին անգամ կանցկացվի գիտաժողով` նվիրված Թուրքիայի տարածքում բնակվող զազա էթնիկ ցեղախմբին: Մի փոքր պատմական էքսկուրս. Զազաները իրանական ծագման ժողովուրդ են, բայց ապրում են Թուրքիայի տարածքում: Ունեն զարգացած քաղաքակրթություն, մամուլ, հրապարակախոսություն: Թուրքիայի եվրոպամետ հայացքներ ունեցող էթնիկ ազգերից մեկն է: Զբաղեցնում են 30-40հ.քկմ. տարածք: Նրանք Թուրքիայի տարածքում հաստատվել են 9-10 դարերում: Մինչ 20-րդ դարը` լուրջ դեր չեն ունեցել երկրի կյանքում, սակայն վերջին 20-30 տարիների ընթացքում զարգացել են ու այժմ` ի տարբերություն քրդերի, լուրջ քաղաքական զարգացած միտք ունեն: Զարգացած մի շարք քաղաքներ ու քաղաքային ենթակառուցվածքներ ունեն, հագնվում են ժամանակակից, կանանց նկատմամբ խտրականություն չկա, գնահատում են նրանց: Կինը հասարակության ձևավորման գործում մեծ դերակատարություն ունի:Մահմեդական են` կան և ծայրահեղ շիաներ, նաև ալևիզմի հետևորդներ:
«Սա գիտական առաջին միջազգային կոնֆերանսն է զազա ժողովրդի մասին և միշտ չէ, որ Հայաստանին նման հնարավորություն է ընձեռվում»,- ասաց Պապյանը:
Գիտաժողովին մասնակցելու են գիտնականներ Եվրոպայի մի շարք երկրներից, նույնիսկ Թուրքիայից 14 հայտ է ներկայացվել, իսկ Զազաիստանի պատվիրակությունը կազմաված է 12 հոգուց կազմված:
Ըստ Պապյանի` հայերս պարտավոր ենք իմանալ մեր տարածաշրջանում ապրող բոլոր ժողովուրդների մասին`նամանավանդ, որ նրանք ճիշտ նույն քանակի են ինչքան մենք` հայերս 3 — 3.5 մլն. «Սա մեր կենսական շահերից է բխում: Զազաների հետ մեր շփումները կարևոր են հասարակությունների միջև հարաբերությունների զարգացման տեսանկյունից»:
Գառնիկ Ասատրյանի խոսքով` սա զազա ժողովրդի համար պատմական փաստ է, սա կարծես նրանց ինքնության կայացման ուղենիշն է. «Համագումարում քննարկելու ենք նրանց լեզվի, պատմության, ինքնության և ընդհանրապես տարածաշրջանում նրանց դերի մասին հարցեր: Գիտաժողովը նվիրված է նաև հայազգի գիտնական Կարլ Ֆրիդրիխ Անդրեասի 150 ամյակին և Իրան և Կովկաս միջազգային հանդեսի հիմնադրման 15 ամյակին»,- պարզաբանեց նա:
Հարցին` ի՞նչ ենթատեքստ կա, որ առաջինը մենք ենք նման նախաձեռնությամբ հանդես գալիս և ո՞րն է մեր շահը, Ասատրյանը ասաց, թե պետք չէ ամեն ինչում քաղաքական ենթատեքստ ու շահ փնտրել. «Մենք ունենք բոլոր բարոյական հիմքերը սա անցկացնելու համար, զազայագիտության մեջ մենք լուրջ ներդրում ունենք: Սա ոչ թե ինչ- որ բանի դեմ է, այլ ինչ-որ բանի համար և հիշեք, որ ցանկացած արևելագիտական քայլ հենց այնպես չի արվում: Մեր շահը հասարակությունների միջև լավ կապեր հաստատելն է»:
Ըստ Պապյանի` պաշտոնական Անկարայից որևէ արձագանք չեն սպասում. «Ինչի՞ պիտի դեմ լինեն,սա գիտական կոնֆերանս է. մարդիկ հայտ են ներկայացրել իրենց թեմաներով, հիմա էլ գալիս են, ընտրությունն իրենցն է: Քարանձավային վիճակը, որ տիրում է Ադրբեջանում, Թուրքիայում չկա. նրանք ավելի հասուն քաղաքական մտքեր ունեն»:
Զազա ժողովրդի դեմոգրաֆիկ աճը և քաղաքական ֆակտորը ևս նորմալ է. «Զազաները քրդերից արագ են աճում, նրանք Թուրքիայում տարածքի խնդիր չունեն` իրենց տարածքում են աճում, բայց Անկարայում ու Սեբաստիայում ևս բնակվողներ կան: Նրանց սփյուռքը ևս ակտիվ է `հիմնականում Եվրոպայում են` Գերմանիա,Ավստրիա, Շվեյցարիա: Զազաները տարածաշրջանում լուրջ քաղաքական ֆակտր են. դա անհերքելի փաստ է»:
Ի՞նչ ընդհանրություններ ունենք զազաների հետ և արդյո՞ք Թուրքիան քրդերի նման նրանց ևս ճնշում է հարցին պատասխանելիս` Ասատրյանը հիշեց մի պատմություն, որ լսել էր հենց Զազաիստանում. «Հայերի ու զազների մեջ միակ տարբերությունը կրոնն ու այն է, որ հայերը թլպատված չեն: Նրանք Դելսիմի (Զազաիստանի ներկայիս մայրաքաղաքը) կոտորածների ժամանակ օգնել են հայերին: Զազա հասկացությունը շատ ուշ սկսվեց շրջանառվել և Թուրքիան մինչև հիմա չի տարբերակում քուրդ ու զազա»:
- 15:10Թուրքիայի կայսերական հավակնությունները՝ նավթի եւ գազի դեֆիցիտի պայմաններում. «Ամերիկայի ձայնը»
- 14:10ՌԴ պաշտպանության նախարարությունը որոշել է էապես նվազեցնել ռազմական ակտիվությունը Կիևի և Չեռնիգովի ուղղություններում
- 12:10Սոչի քաղաքի վարչակազմն արթնացե՞լ է. Քաղաքապետարանը որոշել է նշել հայերի նկատմամբ ադրբեջանցիների հաղթանակի օրը
- 12:10Կրասնոդարում Հայաստանի քաղաքացիները մեղադրվում են 30-ամյա կնոջ առեւանգման մեջ
- 17:29Ռուսաստանյան նախօրեի ցույցերն ամենամարդաշատն էին ԽՍՀՄ փլուզումից ի վեր
- 17:32Պուտինը հարկ չի համարում միջուկային հարված հասցնել ԻՊ դիրքերին, քանի որ…
- 14:13Ողբերգական դեպք Երևանում. մայրը հայտնաբերել է 29-ամյա աղջկա կախված դին
- 17:48Փարիզում տեղի ունեցածը սպասելի էր
- 11:35«Նրանք կրակում էին ուղիղ ժողովրդի վրա՝ բացականչելով. «Ալլահ աքբար». Փարիզի ահաբեկչություն (լուսանկարներ)
- 11:15Ֆրանսիայի մայրաքաղաքում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.