Աղեստամոքսային տրակտի բնականոն աշխատանքի և տոնուսի բարձրացման համար խորհուրդ է տրվում նախապես գազը հեռացրած հանքային ջրին ավելացնել 15-20 կաթիլ կիտրոնահյութ և խմել նախաճաշից 30 րոպե առաջ։
Երեկոյան ընթրիքից առաջ, հանքային ջրի բաժակը տաքացնել, ավելացնել մեկ ճաշի գդալ որևէ դեղաբույս (սուսամբար, սրոհունդ, անանուխ), թրմել մեկ ժամ, ապա քամել, ավելացնել մեղր ու դանդաղ խմել։ Բուժման կուրսը երկու շաբաթ է։
Աղեստամոքսային հիվանդություններից ամենատարածվածն են ստամոքսի պատերի բորբոքումը (գաստրիտ), խոցը և խոցը տասներկումատնյա աղիքում
Աղեստամոքսային տրակտի հիվանդությունների սրման փուլում գրգռված ստամոքսի և աղիների ախտանշաններն են` այրոցը, սրտխառնոցը, դառը համ բերանում, փորացավը, փորկապությունը, ախորժակի կորուստը, վատ մարսողությունը։ Ընդունել 100 — 200 գ Եփած դդում՝ օրը 1 — 2 անգամ։ Լավ է նաև հում կարտոֆիլի թարմ հյութը։
Հում կարտոֆիլի հյութը լավ մաքրում է օրգանիզմը։ Այն կարգավորում է մարսողությունը։
Յոդացված օսլան բուժում է ստամոքսի, տասներկումատնյա աղիի խոցեր։
50 մլ տաք ջրի մեջ բացել մեկ թեյի գդալ կարտոֆիլի օսլա, ավելացնել մեկ թեյի գդալ շաքարավազ և մի պտղունց կիտրոնաթթու։
Ստացված լուծույթը լցնել 150 մլ եռջրի մեջ, այնուհետև եփել և, միայն սառելուց հետո, ավելացնել մեկ թեյի գդալ յոդի 5%-ոց սպիրտային լուծույթ։ Ստացվում է կապույտ գույնի խառնուրդ։
Սենյակային ջերմաստիճանում և փակ ամանի մեջ այն կարող է պահպանվել մի ամիս և չկորցնել բուժիչ հատկությունները։
Զանազան հիվանդությունները կանխարգելելու նպատակով, այս դեղամիջոցը պետք է ընդունել շաբաթական երկու անգամ` մեկական թեյի գդալ։
Աղեստամոքսային տրակտի հիվանդությունների դեպքում օգտագործել եզան լեզվի թարմ հյութը, օրական երեք անգամ մեկ ճաշի գդալ` ուտելուց մեկ ժամ առաջ։
Աղեստամոքսային տրակտի լորձաթաղանթի պաշտպանության համար օգտագործում են կտավատի սերմերից պատրաստված լորձունքը, կտավատի սերմի վրա ավելացնել եռջուր (10 գրամին` 300 գ ջուր), թողնել մեկ ժամ, հետո թափահարել մոտ 15 րոպե, քամել, մզել։ Ընդունել ուտելուց 30 րոպե առաջ՝ օրը մեկ անգամ։
Գաստրիտի դեպքում, մեկ ճաշի գդալ ջղախոտի (եզան լեզու) վրա լցնել մեկ բաժակ եռջուր, 30 րոպե եփել ջրային բաղնիքի վրա, 10 րոպե սառեցնել սենյակային ջերմաստիճանում։ Քամել։ Ընդունել օրը 3 անգամ, ուտելուց 10 -15 րոպե առաջ` 1/2 -1/3 բաժակ։
Ստամոքսախոցի բուժման համար օգտագործել սրոհունդի (արևքուրիկ) հետ թրմած արևածաղկի քուղը 0,5 կգ թարմ սրոհունդի վրա ավելացնել մեկ լիտր աոևածաղկի յուղ, 2 — 3 շաբաթ թրմել մութ տեղում։ Խմել օրը երեք անգամ` ուտելուց 30 րոպե առաջ՝ 1 — 2 ճաշի գդալ։
Կտավատի յուղը մեղրի հետ խառնել և օրը երեք անգամ ՚մեկական ճաշի գդալ ընդունել աղեստամոքսային տրակտի բորբոքումների, ցավերի, խոցերի բուժման նպատակով։
Կտավատի սերմը աղալ, վրան ավելացնել կաթ (մեկ ճաշի գդալ կտաւ|ատին` մեկ բաժակ կաթ)։ Ընդունել օրական հրեք անգամ՝ մեկ ճաշի գդալով` ուտելուց մեկ ժամ առաջ։ Բուժում է աղեստամոքսային տրակտի հիվանդությունները, լավ է հատկապես ստամոքսի խոցի դեպքում։
Խոցերը արդյունավետ Է բուժում նաև կաղամբի թարմ ՚ հյութը։ Այն պետք Է խմել երկու ամիս անընդմեջ՝ օրը երեք
անգամ` 1/2 բաժակ ուտելուց առաջ։
Բրյուսելյան կաղամբի հյութն օգնում Է ենթաստամոքսային գեղձի
գործունեության վերականգմանն ու բարելավմանը։
Կտրված կաթի սիճուկը օգտակար Է հատկապես աղեստամոքսային տրակտի հիվանդությունների դեպքում։ Կաթի սիճակով թխած հացն ունի յուրահատուկ համ և բուժական հատկության։ Այն մաքրում Է սպիները, ուժեղացնում Է ստամոքսի սեկրեցիան։
Կղմուխի արմատափոշին՝ մեղրի հետ շաղախված, (ներքին ընդունման ձևով), օգտագործում են աղեստամոքսային տրակտի հիվանդությունների ժամանակ, նաև մեղմում Է հազը, դուրս բերում խորխը։
Ստամոքսի այրոցի, փքվածաթյան դեպքում, կես բաժակ գոլ ջրում լուծել կես թեյի գդալ կերակրի սոդա։ Լավ խառնել և խմել։
Այրոցը (իզժոգա) մեղմելու նպատակով կուլ տալ տասը հատ հատիկավոր սև պղպեղ` մեկ — մեկ՝ վրայից կում-կում ջուր խմելով։ Կամ՝ կուլ տալ տասը հատիկ հում բրինձ` մեկ -մեկ` վրայից ջուր խմելով։
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.