Անցյալ շաբաթ մերկացնող մի փաստաթուղթ ստացա Բենջամին Յաֆեթից, ով 1976 թվականին Թուրքիայից Միացյալ Նահանգներ ներգաղթած հրեա է: Յաֆեթը թոշակառու պրոֆեսոր է և Արիզոնայում բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործարար:
Պրոֆեսոր Յաֆեթը խոստովանեց, որ վերջին տարիներին ինքը Թուրքիայի մոլի ջատագովից վերածվել է հակաթուրքական խաչակրի: Նա բացատրեց, որ ինքը սկսեց զզվել Թուրքիայից այն ժամանակ, երբ Հիտլերի «Mein Kampf»-ը դարձավ այդ երկրում բեսթսելեր: Այդ ժամանակվանից ի վեր նա «1000 ու մի պատճառ» է ունեցել Թուրքիայի երկերես քաղաքականությունից գարշելու համար: Իրականում, նա այնքան զզված էր, որ տեղեկացրեց Անկարային, որ ինքը հրաժարվում է Թուրքիայի քաղաքացիությունից:
Յաֆեթը իր էլեկտրոնային փոստին կցել էր 1998 թվականի Նյու Յորք Թայմս թերթում տպագրված խմբագրականը՝ «Թուրքիայի կործանարար գեներալները» խորագրով: Խմբագրականը խստորեն քննադատում էր գեներալներին այդ ժամանակ Ստամբուլի քաղաքապետ, իսկ ներկայումս Թուրքիայի վարչապետ Ռեջեպ Էրդողանին բանտարկելու համար: Քաղաքապետ Էրդողանը պաշտոնանկ էր արվել իսլամական մի պոեմ արտասանելուհամար: Թայմս թերթի խմբագիրներն իրենց դժգոհությունն էին հայտնել, որ «Թուրքիայի քաղաքականությանը միջամտող» բռնակալ գեներալները խոչընդոտում են ազատ խոսքը, փակում են իսլամական դպրոցները և ձերբակալում այն գործարարներին, ովքեր ֆինանսավորում են իսլամական քաղաքական գործիչներին:
Որպես Թուրքիայի հավատարիմ ջատագով՝ պրոֆեսոր Յաֆեթը մի ջախջախիչ նամակ հղեց Թայմս թերթին՝ պաշտպանելով ռազմական դիկտատուրայի կողմից ձեռնարկված անողոք քայլերը «Բարօրություն» (Ռեֆահ) իսլամական կուսակցության դեմ, որը Էրդողանի«Արդարություն և զարգացում» (AKP) կուսակցության իրավանախորդն էր:
Այնուհետև Յաֆեթն այդ նամակի պատճենն ուղարկեց Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատուն՝ հպարտությամբ տեղեկացնելով նրանց իր ծննդավայրին ի նպաստ գործած «սխրագործության մասին»: Մի քանի օրվա ընթացքում, նա շնորհակալական նամակ ստացավ Նամիկ Թանից, ով այն ժամանակ «խորհրդատու և դեսպանատան խոսնակն» էր, իսկ այժմ Միացյալ Նահանգներում Թուրքիայի դեսպանը: Թանը գովաբանեց պրոֆեսոր Յաֆեթին՝ նշելով, որ նրա «հակահարվածը սրամիտ, լուսամիտ և տրամաբանական փաստարկ է, որը անդրադառնում է հարցերին խորը ըմբռնումով և ընկալմամբ, ինչն ընդհանուր առմամբ միանգամայն համապատասխանում է նաև մեր մոտեցմանը»:
Թայմսին ուղղված պրոֆեսոր Յաֆեթի նամակի ուշադիր ընթերցումը բացահայտում է, թե ինչու Նամիկ Թանը նրան արժանացրել է նման շռայլ գովեստի: Համեմատելով Էրդողանի գաղափարախոսությունը Նացիզմի հետ` Յաֆեթը մեղադրեց նրա կուսակցությանը «ժողովրդավարությանը վերջ դնելու քարոզելու» համար՝ նպատակ ունենալով «փոխարինել այն իսլամական կրոնապետությամբ»: Նա շարունակեց բացատրել, որ «կուսակցության ծրագրի ուշադիր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրա օրակարգը Իրանի Այաթոլլահի գաղափարախոսության ճիշտ պատճենն է: Կուսակցության տեսության ուղղակի կիրառումը կզրկեր թուրք կանանց իրենց այդքան դժվարին ձեռքբերված քաղաքացիական իրավունքներից, և նրանք առաջին հերթին կկորցնեին չադրա (լաչակ) ՉԿՐԵԼՈՒ իրենց իրավունքը: «Բարօրություն» կուսակցությունը, ըստ էության, տոտալիտար, ռասսայական և հակասեմական փիլիսոփայություն է և հակաժողովրդական: Այս ցանկը նույնիսկ չի ներառում միջազգային հետևանքները այն արտաքին քաղաքականության, որը նրանք ուզում էին կիրառել Թուրքիայի նկատմամբ»:
Ավարտելով իր նամակը՝ պրոֆեսոր Յաֆեթը զգուշացրեց, որ իսլամական կուսակցությունը Թուրքիային կհանի ՆԱՏՈ-ի կազմից, կփակի ԱՄՆ բազաները, կսպառնա Իսրայելին, կմիանա Լիբիային, Իրանին և Սուդանին և կսատարի Համասին և Հիզբալլահին: Յաֆեթը նույնիսկ պահանջեց, որ Թայմսի խմբագիրները ներողություն խնդրեն թուրք գեներալներից:
Վերջին շաբաթվա իր էլեկտրոնային փոստում պրոֆեսոր Յաֆեթը ծաղրանքով նշեց այն հակասությունը, որ նույն Նամիկ Թանը, ով շնորհակալություն էր հայտնել իրեն իր հակաէրդողանական նամակի համար 1998 թվականին, այժմ ներկայացնում է մի իսլամական կառավարություն, որը նա տարիներ առաջ այդքան արհամարհում էր:
Իսկապես ապշեցուցիչ է, որ 2010 թվականին Թուրքիայի կառավարությունը կարող էր Վաշինգտոն գործուղել մի դեսպանի, ով դեմ էր Էրդողանի իսլամիստական կուսակցությանը և սատարում էր նրան ձերբակալած գեներալներին: Թեպետ հասկանալի է, որ Էրդողանն ինքն անտեղյակ էր Թանի 1998 թվականի նամակի մասին, սակայն անհավանական է, որ Արտաքին գործերի նախարարությունում իր վերադասները տեղյակ չլինեին նրա ռազմամետ և հակաժողովրդավարական դիրքորոշումներին: Ի վերջո, 1982 թվականից Թանը եղել է պրոֆեսիոնալ դիվանագետ և մինչև Վաշինգտոնում դեսպան նշանակվելը աշխատել է Անկարայում Արտաքին գործերի նախարարությունում ենթաքարտուղարի տեղակալի պաշտոնում:
Մնում է տեսնել, թե ինչպես է վարչապետը արձագանքելու դեսպան Թանի դիմակազերծմանը: Էրդողանը կարող է հանդիմանել Արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն, ով AKP-ի կառավարությունը Միացյալ Նահանգներում ներկայացնելու համար դեսպան է նշանակել մի մարդու, ով ունի նման հակաիսլամիստական համոզմունքներ:
Իսկապես, դեսպան Թանը կարող է վաղաժամկետ հեռացվել Վաշինգտոնից, ինչը պատահեց նախորդ դեսպան Նաբի Սենսոյին, Դավութօղլուի հետ վիճելուց հետո:
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրեր» թերթի խմբագիր
Թարգմանիչ՝ Կարինե Գևորգյան
- 14:10Ուժեղ մագնիսական փոթորիկ մայիսի 31-ին. վտանգավոր երկրափոթորիկ կհարվածի երկրին
- 14:10Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դրական ազդեցություն կունենա ողջ տարածաշրջանի վրա․ Թուրքիայի ԱԳ նախարար
- 12:10Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին
- 14:10Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով
- 14:10Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կանգնի կամ չեզոքացվի՝ որպես ահաբեկիչ․ Մեդվեդև
- 11:10Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆԱ
- 12:10«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»
- 11:00Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով
- 13:10Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանին
- 12:10Լուկաշենկոն, այցելելով իր եղբորը՝ Ալիևին, հիշել է «ձեր ազատագրական պատերազմի» նախորդած ընթրիքն ու իր խորհուրդները
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.