Սրտի իշեմիկ հիվանդությունն իրենից ներկայացնում է սիրտանոթային համակարգի առավել տարածված հիվանդություն, որի հիմքում ըն- կած է սրտամկանի արյան վատ մատակարարումը՝ պսակային անբավարարությունը՝ պայմանավորված հիմնականում սրտի պսակային զարկերակների աթերոսկլերոզով։ «Արտի իշեմիկ հիվանդությունե հասկացությունը ներառում է հիվանդության ինչպես սուր (կրծքային հեղձուկ, սրտամկանի ինֆարկտ), այնպես էլ քրոնիկ, (օջախային կամ տարածուն կարդիոսկլերոզ՝ սրտի մկանահյուսվածքների ախտահարում) ձևերը։ Քանի որ այս փոփոխությունները պայմանավորված են անոթների աթերոսկլերոզով, կարդիոսկլերոզի այս ձևն անվանում են աթերոսկլերոզային։ Հաճախ այն ուղեկցվում է սրտի աշխատանքի վատացմամբ՝ սրտային անբավարարությամբ և ռիթմի խանգարումներով։ Սրտի իշեմիկ հիվանդության սրացմանը հաջորդում է հարաբերական հանգստի շրջանը։
Պատճառներ
Սրտի իշեմիկ հիվանդության առաջացման պատճառներից են, մասնավորապես, տարիքը, ժառանգական նախատրամադրվածությունը, քիչ շարժուն ապրելակերպը, շատակերությունը, մարմնի ավելորդ քաշը, արյան մեջ ճարպերի քանակի ավելացումը, զարկերակային արյան բարձր ճնշումը, ածխաջրային փոխանակության խանգարումները, հատկապես՝ շաքարախտը։
Ապացուցված է նաև, որ ծխողները սրտային իշեմիկ հիվանդություններով ավելի հաճախ են հիվանդանում, քան չծխողները։ Շատ մասնագետներ ուշադրություն են դարձնում սրտի իշեմիկ հիվանդության տարածվածությանը բնավորության որոշակի գծեր և կենսակերպ ունեցող մարդկանց շրջանում, որոնց բնորոշ է գործունեության բոլոր ոլորտներում մշտապես հաջողության ձգտումը և ձեռքբերածի նկատմամբ անբավարարվածությունը, երկարատև աշխատանքով ծանրաբեռնվածությունը, ժամանակի քրոնիկական անբավարարությունը։
Որպես կանոն՝ սրտի իշեմիկ հիվանդության սկզբնական կլինիկական դրսևորումները ֆիզիկական ծանրաբեռնվածությունից առաջացած լարման կրծքային հեղձուկի նոպաներն են։ Հիվանդության հետագա ընթացքը սովորաբար երկարատև է՝ տասնյակ տարիներ։ Բնորոշ դեպքերում, որոշ ժամանակ անց լարման կրծքային հեղձուկին միանում են հանգստի ժամանակ առաջացող նոպաները։ Հիվանդության սրացման շրջանում առավել իրական է սրտամկանի ինֆարկտի վտանգը։
Բուժում / Կանխարգելում
Պետք է ընդգծել, որ ռիսկի գործոնները միարժեք պատճառ չեն հիվանդության համար, բայց դրանց ամբողջությունը նպաստում է սրտի իշեմիկ հիվանդության առաջացմանը։ Ուստի արդյունավետ կանխարգելման համար շատ կարևոր Է ռիսկի գործոնների իմացությունը։ Էական նշանակություն ունի նաև սննդակարգը, որը պետք է հիմնվի հետևյալ սկզբունքների վրա. սննդի ընդհանուր քանակի և կալորիայի սահմանափակում, հասակին և մարմնակազմվածքին համապատասխան բնականոն քաշի պահպանում, կենդանական ճարպերի և հեշտ յուրացվող ածխաջրերի զգալի սահմանափակում, ալկոհոլի բացառում, բուսական յուղով, C և B խմբի վիտամիններով սննդի հարստացում։ Խորհուրդ է տրվում չորսանգամյա (2500 կկալ սննդարարության սահմաններում) սնուցում (չափավոր ֆիզիկական ակտիվության դեպքում)՝ ներառելով մեծ քանակությամբ լիարժեք սպիտակուցներ պարունակող մթերք (կաթնաշոռ, ոչ ճարպոտ միս, ձուկ և այլն), հում բանջարեղեն, միրգ և հատապտուղներ։ Ավելորդ քաշի դեպքում բժիշկը նշանակում է հատուկ սննդակարգ։
Կանխարգելման կարևոր տարրերից է բավարար շարժողական ակտիվությունը։ Մտավոր աշխատանքի դեպքում պետք Է ժամանակ հատկացնել զբոսանքին, ֆիզիկական աշխատանքին, ֆիզկուլտուրայով զբաղվելուն և այլն։ Հանգստյան օրերը և արձակուրդը խորհուրդ է տրվում անցկացնել քաղաքից դուրս։ Հրաժարվել ծխելուց։ Սրտի իշեմիկ հիվանդության վաղ առաջացումը կանխարգելող միջոցառումներից է հիպերտոնիկ հիվանդության և շաքարախտի ժամանակին ու կանոնավոր բուժումը։ Մասնագիտության ճիշտ ընտրությունը, աշխատանքի խելամիտ կազմակերպումը, համբերատարությունը և բարյացակամ վերաբերմունքը շրջապատի նկատմամբ նույնպես կարող են կանխել սրտի իշեմիկ հիվանդությունները:
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.