Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը, «Երկիր» օրաթերթի գլխավոր խմբագիր Բագրատ Եսայանը և «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը անդրադարձան վերջին օրերին Հայաստանյան մի քանի թերթերի խմբագիրների հայտարարությանը, որտեղ խմբագիրները կոչով դիմել էին Սահմանադրական դատարան:
Հիշեցնենք, որ ՄԻՊ Կարեն Անդրեասյանը դիմել է Սահմանադրական դատարան` խնդրելով հստակեցնել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի զրպարտության ու վիրավորանքի մասին դրույթների համապատասխանությունը սահմանադրությանը:
Տպագիր մամուլի խմբագիրները հույս ունեն, որ ՍԴ-ի դրական պատասխանից հետո թերթերի դեմ հարուցված բոլոր վարույթները կկասեցվեն:
Արամ Աբրահամյանը նշեց, որ ինքը Սահմանադրական դատարանից ոչ մի հույս չունի և քաղաքացիական օրենսգրքում զրպարտության և վիրավորանքի դրույթները Սահմանադրական դատարանում հակասահմանադրական ճանաչելը համարժեք է Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելուն:
Ըստ նրա` օրենքն ընդունվեց հապճեպ. հաշվի չառնվեց դատական պրակտիկան, ինչպես նաև օլիգարխների, պաշտոնյաների քաշային հարաբերակցությունը, որոնք փորձում են սնանկացման միջոցով վրեժ լուծել լրատվամիջոցներից. «ՀՀ քաղաքացիական օրենքում «Զրպարտության և վիրավորանքի» հոդվածների ապաքրեականացումը ի սկզբանե ճիշտ էր, բայց օրենքն ընդունվեց հապճեպ՝ հաշվի չառնելով Հայաստանի իշխանավորների ու օլիգարխների և մամուլի հարաբերությունները: Այսպիսով, օրենքը հնարավորություն տվեց սնանկացնելու միջոցով վրեժ լուծել նույն այդ իշխանավորներին ու օլիգարխներին դուր չեկած լրատվամիջոցներից, »- հավելեց Աբրահամյանը:
«Երկիր» և «Ժամանակ» օրաթերթերի գլխավոր խմբագիրները, ի տարբերություն Աբրահամյանի` հուսահատ չեն. «Մի քիչ ավելի հույս ունեմ, որ այդ դրույթները ՍԴ-ն կճանաչի հակասահմանադրական», -նշեց Եսայանը:
Ըստ «Ժամանակ» թերթի խմբագիր Արման Բաբաջանյանի` հոդվածների ապաքրեականացումից հետո բուռն արշավ սկսվեց թերթերի դեմ և նրա մոտ այնպիսի տպավորություն է եղել, որ «օլիգարխները սպասում էին, որ դրույթներն ապաքրեականացվեն և նոր միայն սկսեն արշավը»: Նա նաև հավելեց, որ եթե նախկինում նրանցից ոմանք, երբ դժգոհություններ էին ունենում ԶԼՄ-ներից, ծեծում էին խմբագրին կամ մեքենան վառում, ապա հիմա փոխել են իրենց մարտավարությունը. «Բազմիցս ասել եմ, որ ավելի լավ է՝ մի ծեծ ուտեմ, քան թերթը կանգնի փակման առաջ: Օրենքի ապաքրեականացումից հետո լրատվամիջոցների դեմ արշավ է սկսվել: Կարծես մարդիկ սպասում էին դրան, որ հայցերով դիմեին դատարաններ: Վիճակը ծայրահեղ է և լուծման կարիք ունի»:
Բաբաջանյանը հույս հայտնեց, որ որոշ ժամանակ հետո գուցե կարգավորվի. «Ես ՍԴ-ից հույսեր ունեմ, որովհետև իրավիճակը շտկելու հեղինակը ՄԻՊ Կարեն Անդրեասյանն է: Եթե օմբուդսմենը գնացել է այս քայլին, ուրեմն իշխանությունը փորձում է օմբուդսմենի միջոցով խնդրին լուծում տալ»,-ավելացրեց բանախոսը:
«Երկիր» օրաթերթի խմբագիր Բագրատ Եսայանը ևս հույս հայտնեց, որ Սահմանադրական դատարանը, այնուամենայնիվ, դրական որոշում կկայացնի:
Նա ևս կարծում է, որ անելանելի վիճակ է, և ամեն ինչ այնտեղ է հասել, որ ցանկացած մեկը երեք միլիոնի հայցով կարող է դիմել դատարան. «Երեք միլիոնը մեր իրականության մեջ լուրջ գումար է լրատվամիջոցների համար»:
Հ.Գ Դե ինչ շուտով պարզ կլինի ՄԻՊ-ը դիմել է ՍԴ իրենից հեռացնելու անցանկալի մեղադրանքները, թե՞ իրոք հանձնարարություն է ստացել հարցը դրական լուծել:
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.