Հայաստանի կենտրոնական բանկը «Հայաստանի խաչքարերը» միջազգային դրամագիտական ծրագրի շրջանակում թողարկել է արծաթե հուշադրամներ` «Կեչառիսի խաչքար», «Սանահինի խաչքար», «Գոշավանքի խաչքար», «Գնդեվանքի խաչքար», «Էջմիածնի խաչքար» եւ «Նորավանքի խաչքար»: ԿԲ մամուլի ծառայությունից հայտնում են, որ բոլոր հուշադրամների դիմերեսը նույնն է: Դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը: Զինանշանից ներքեւ հուշադրամի անվանական արժեքն է` «1000 դրամ dram» եւ «REPUBLIC OF ARMENIA» մակագրությունը, իսկ աջ եզրագծով ուղղահայաց մակագրված է «ՀԱՅԱՍՏԱՆԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ»:
Ստորեւ ներկայացվում է հուշադրամների դարձերեսի նկարագրությունը.
«Կեչառիսի խաչքար»
Հուշադրամի դարձերեսի կենտրոնում ներդրված է Կեչառիսի վանական համալիրում գտնվող խաչքարերից մեկի մանրակերտը: Մանրակերտի շուրջ պատկերված են խաչեր եւ Կեչառիսի վանական համալիրը: Ձախ եզրագծով «ԿԵՉԱՌԻՍԻ ՎԱՆՔ XII ԴԱՐ» եւ աջ եզրագծով` «KECHARIS MONASTERY XII CENTURY» մակագրություններն են, իսկ ներքեւում հուշադրամի թողարկման տարեթիվը` «2011»:
«Սանահինի խաչքար»
Հուշադրամի դարձերեսի կենտրոնում ներդրված է Սանահինի վանքում գտնվող խաչքարի մանրակերտը: Մանրակերտի շուրջ պատկերված են խաչեր եւ Սանահինի վանքը: Ձախ եզրագծով «ՍԱՆԱՀԻՆԻ ՎԱՆՔ XII ԴԱՐ» եւ աջ եզրագծով` «SANAHIN MONASTERY XII CENTURY» մակագրություններն են, իսկ ներքեւում հուշադրամի թողարկման տարեթիվը` «2011»:
«Գոշավանքի խաչքար»
Հուշադրամի դարձերեսի կենտրոնում ներդրված է Գոշավանքի համալիրում գտնվող խաչքարերից մեկի մանրակերտը: Մանրակերտի շուրջ պատկերված են խաչեր եւ Գոշավանքի համալիրը: Ձախ եզրագծով «ԳՈՇԱՎԱՆՔ XIII ԴԱՐ» եւ աջ եզրագծով` «GOSHAVANK MONASTERY XIII CENTURY» մակագրություններն են, իսկ ներքեւում հուշադրամի թողարկման տարեթիվը` «2011»:
«Գնդեվանքի խաչքար»
Հուշադրամի դարձերեսի կենտրոնում ներդրված է Գնդեվանքում գտնվող խաչքարերից մեկի մանրակերտը: Մանրակերտի շուրջ պատկերված են խաչեր, նախշեր եւ Գնդեվանքը: Ձախ եզրագծով «ԳՆԴԵՎԱՆՔ XIII ԴԱՐ» եւ աջ եզրագծով` «GNDEVANK MONASTERY XIII CENTURY» մակագրություններն են, իսկ ներքեւում հուշադրամի թողարկման տարեթիվը` «2011»:
«Էջմիածնի խաչքար»
Հուշադրամի դարձերեսի կենտրոնում ներդրված է Սբ. Էջմիածնի վանական համալիրի տարածքում գտնվող խաչքարերից մեկի մանրակերտը: Մանրակերտի շուրջ պատկերված են խաչեր, նախշեր եւ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարը: Ձախ եզրագծով «ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՄԱՅՐ ՏԱՃԱՐ IX ԴԱՐ» եւ աջ եզրագծով` «MOTHER CATHEDRAL OF HOLY ETCHMIADZIN IX CENTURY» մակագրություններն են, իսկ ներքեւում հուշադրամի թողարկման տարեթիվը` «2011»:
«Նորավանքի խաչքար»
Հուշադրամի դարձերեսի կենտրոնում ներդրված է Նորավանքի համալիրի տարածքում գտնվող խաչքարերից մեկի մանրակերտը: Մանրակերտի շուրջ պատկերված են խաչեր, նախշեր եւ Նորավանքի համալիրը: Ձախ եզրագծով «ՆՈՐԱՎԱՆՔ XIII ԴԱՐ» եւ աջ եզրագծով` «NORAVANK MONASTERY XIII CENTURY» մակագրություններն են, իսկ ներքեւում հուշադրամի թողարկման տարեթիվը` «2011»:
Հուշադրամները թափանցիկ պատիճներով եւ իսկության հավաստագրերով տեղադրված են տուփերում: Հուշադրամները հատվել են Լիխտենշտեյնի «Coin Invest Trust» ընկերության կողմից:
Հուշադրամների բնութագիրը.
Անվանականարժեքը 1000 դրամ
Մետաղը եւ հարգը արծաթ, 9250
Քաշը` 25 գ
Չափը` 27×47 մմ
Ներդիրը` բաղադրյալ մարմար
Որակը` չշրջանառելի (հնաձեւ)
Դրամաշուրթը` ատամնավոր
Տպաքանակը` մինչեւ 2500 հատ յուրաքանչյուր տեսակից:
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 14:10Ուժեղ մագնիսական փոթորիկ մայիսի 31-ին. վտանգավոր երկրափոթորիկ կհարվածի երկրին
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.