Այսօր լրագրողների հետ ժամանակ ՀԱԿ ներկայացուցիչ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը, անդրադառնալով հաջորդ տարվա ֆինանսական նախագծին ու ԱՊՀ Ազատ առևտրի գոտու ստեղծման պայմանագրին, ասաց, որ 2012թ. բյուջեն որևէ ամբիցիա չի պարունակում, ցանկություն էլ չեն ունեցել ցույց տալու, թե ինչ-որ բան են ուզում անել. «Պարզապես բյուջե են կազմել: Իրականում, երբ խորանում ենք, տեսնում ենք, որ շատ վտանգավոր նախաձեռնություն է: Կառավարությունն այն ծայրից չի սկսել, որից պետք է սկսեր: Կառավարությունը պետք է գնահատեր տնտեսական պոտենցիալը, արդյո՞ք այն մոտ 10 միլիարդ դոլարանոց տնտեսական պոտենցիալն է»,- ընդգծեց Խաչատրյանը:
Անդրադառնալով բյուջեն 101 միլիարդ դրամով ավելացնելու կառավարության որոշմանը` ՀԱԿ ներկայացուցիչը հավելեց, որ այդ գումարը հավաքելու համար հարկավոր է քաղաքական որոշում, թե ումից պետք է հավաքվեն այդ գումարները. «Իսկ քաղաքական որոշման համար Սերժ Սարգսյանը պետք է հավաքի օլիգարխներին և ասի` վերջ, այսօրվանից աշխատում ենք ինվոյսներով, այսինքն սեւ շուկան պիտի էականորեն կրճատվի: Խաղի կանոնները պիտի փոխվեն: Հիմա կանոնները չեն փոխվում, իսկ գումարները փորձում են ավելացնել: Առաջանում է լուրջ պրոբլեմ, թե ում հաշվին պետք է արվի: Եթե չկա քաղաքական որոշում, հերթական անգամ այդ բեռն ընկնելու է մանր եւ միջին բիզնեսի վրա: Հերթական անգամ այդ մարդիկ ենթարկվելու են ճնշման,- ասաց բանախոսը,- եթե այդ ավելացման բեռը չի ընկնելու բոլորի, այդ թվում խոշոր տնտեսվարողների վրա, բյուջեն կարելի է շատ վատ գնահատել. շուստրիներն էլի մնալու են ստվերային դաշտում: Այս բյուջեն շատ բացասական ազդեցություն կունենա բիզնեսի վրա»:
Ըստ տնտեսագետի`Հայաստանի արտաքին պարտքը ևս անհանգստացնող և ռիսկային փաստ է. «ԱՄՆ-ի համար 100 տոկոսանոց կամ Ֆրանսիայի համար 120 տոկոսանոց արտաքին պարտքը միգուցե վտանգավոր չէ, սակայն Հայաստանի համար 40 տոկոսից ավելի արտաքին պարտքը ռիսկային է»,- նկատեց նա:
Պետական պարտքը 2012թ. կհասնի 4,764 միլիարդ դոլարի: Այս տարի եղել է 4,4 միլիարդ դոլար. «Սրա մոտ 80 տոկոսն արտաքին պարտքն է: Արտաքին պարտքը 2011-ին եղել է 3,8 միլիարդ, հաջորդ տարի կլինի 4,17 միլիարդ դոլար: Հաշվի առնելով, որ անցյալ տարի վերահսկիչ պալատը նշել էր, որ վարկի սպասարկումը 2013-ից դառնում է ռիսկային, կառավարությանը հորդորել էր, վարկեր վերցնելուց հաշվի առնել այդ հանգամանքը»,- ասաց Խաչատրյանը:
Խաչատրյանի համոզմամբ` եթե կառավարությունը մտածեր Հայաստանի մասին, մի քանի սցենարներով բյուջե կներկայացներ, քանի որ բոլոր քաղաքակիրթ երկրներում այդպես են անում. «Ռուսաստանը, օրինակ, հաշվի առնելով նավթի գինը, երեք բյուջե է հաշվարկել: 2009-ին ես ասում էի, որ լուրջ չեն իրենք, չի կարելի ճոխությամբ բյուջե կազմել: Ընդամենը երկու ամիս անց տնտեսությունը 14 տոկոս անկում ապրեց: Աշխարհի տնտեսական միտումները հստակ չեն»,- հավելեց նա:
Դժվար է ասել կլինե՞ն դրական փոփոխություններ. դրական միտումներ հնարավոր կլինի տեսնել, երբ խաղի կանոնները փոխված լինեն:
Անդրադառնալով ԱՊՀ առևտրային հարաբերություններին`տնտեսագետն այն միտքն հայտնեց, թե ստորագրած Ազատ առևտրի գոտու համաձայնագիրը որոշակի մտահոգությունների տեղիք է տալիս. խոսքը վերաբերում է ԱՊՀ Ազատ առևտրի գոտու ստեղծման պայմանագրին. «1994 թվականից այդ խոսակցությունները գնում են, ըստ էության, մենք գտնվում ենք այդ ռեժիմում: Երբ Հայաստան, Ռուսաստան կամ ԱՊՀ տարածքում ապրանքների տեղաշարժ է գնում, մի շարք ապրանքների գծով մենք հարկեր չենք վճարում: Ի վերջո, Ռուսաստանը` հատկապես Պուտինը, ինտենսիվ փորձում էր ստորագրել այդ համաձայնագիրը, և ի վերջո կարողացել է ստորագրել տալ»:
Համաձայնագիրը ստորագրել են ԱՊՀ ութ պետություններ, իսկ Ադրբեջանը, Թուրքմենստանը և Ուզբեկստանը չեն ստորագրել այն, ըստ Խաչատրյանի` սա պատահական չէ. նրանք հրաժարվել են, որովհետև ուզում են հասկանալ, թե ինչ կտա այդ համաձայնագիրն իրենց, իսկ Հայաստանի տնտեսության վերաբերյալ, այս պահին դժվար է որևէ ստույգ բան ասել:
Տնտեսագետի համար անհանգստացնողն այն է, որ Հայաստանը Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ է, որի անդամ չէ Ռուսաստանը: Հայաստանը որոշակի սահմանափակումներ ունի. « Գոնե հույս ունեմ, որ այնպիսի որոշումներ կընդունվեն, որ չեն հակասի ԱՀԿ-ին, որոնք կարող են տույժերի հանգեցնել»,- ասաց ՀԱԿ ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ ԱՊՀ երկրները պայմանավորվել են Ազատ առևտրի գոտու ստեղծման մասին: Փաստաթուղթը նախատեսում է մի շարք խմբերի ապրանքների արտահանման և ներմուծման մաքսատուրքի վերացում: Ռուսաստանի վարչապետի համոզմամբ` դրա արդյունքում գները կնվազեն:
- 13:10Դրամի կտրուկ անկման պատճառները. մեկնաբանում է Անդրանիկ Թևանյանը
- 11:22Հայաստանը պաշտոնապես հաստատեց՝ Ադրբեջանը ձերբակալել է Լեռնային Ղարաբաղի առաջնորդներին
- 15:10Ռուբեն Վարդանյանի զավակները հանդես են եկել հայտարարությամբ
- 11:10100 հազարից ավելի մարդ արդեն էթնիկ զտումների է ենթարկվել, նոր ՄԱԿ-ի առաքելությունը մուտք է գործում Արցախ. պատգամավոր
- 15:10Նիկոլ Փաշինյանն էլ մի օր կգնա, տակը կմնաք դուք ու ձեր դեմքը, եթե մնա. Արփինե Հովհաննիսյանն` արցախցիներին վատ վերաբերվողներին
- 14:10Մեղավորներ մի փնտրեք, բոլորս էլ մեղավոր ենք. Ալեն Սիմոնյան
- 12:10Ադրբեջանցիներն ավերել են Հադրութի Ուխտաձոր գյուղի՝ Արցախյան ազատամարտին նվիրված հուշարձանը և խաչքարը
- 15:10Արցախից Հայաստան ճանապարհին գրանցվել են մեծահասակների մահվան դեպքեր. Ավանեսյան
- 12:10Հռոմի կանոնադրության վավերացումը անդառնալի հարված է հասցնելու Ռուսասատանի հետ Հայաստանի հարաբերություններին. ՀՀԿ
- 12:10«Դատապարտում եմ Ռուբեն Վարդանյանի ձերբակալման փաստը, ՀՀ ԱԳՆ-ից էլ ոչ մի պահանջ չունեմ, նրանց միջամտությունն ավելի կբարդացնի վիճակը»
04.10.2023 | 15:10
04.10.2023 | 14:10
04.10.2023 | 13:10
04.10.2023 | 12:10
04.10.2023 | 11:22
03.10.2023 | 15:10
03.10.2023 | 14:10
03.10.2023 | 13:10
03.10.2023 | 12:10
02.10.2023 | 15:10
02.10.2023 | 14:10
02.10.2023 | 12:10
02.10.2023 | 11:10
30.09.2023 | 15:10
30.09.2023 | 14:10
30.09.2023 | 13:10
30.09.2023 | 12:10
30.09.2023 | 11:10
29.09.2023 | 14:10
29.09.2023 | 13:10
29.09.2023 | 12:10
29.09.2023 | 11:10
28.09.2023 | 15:10
28.09.2023 | 14:10
28.09.2023 | 13:10
28.09.2023 | 12:10
28.09.2023 | 11:10
27.09.2023 | 15:10
27.09.2023 | 14:10
27.09.2023 | 13:10
27.09.2023 | 12:10
27.09.2023 | 11:10
26.09.2023 | 15:10
26.09.2023 | 14:10
26.09.2023 | 13:10
26.09.2023 | 12:10
26.09.2023 | 11:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.