Զրպարտության և վիրավորանքի վերաբերյալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի դրույթների հակասահմանադրականության խնդրով ՀՀ Սահմանադրական դատարան դիմած Մարդու իրավունքների պաշտպանը, ով էլ հենց ժամանակին հեղինակել է այդ փաստաթուղթը
հայտարարել է, որ դիմումի նպատակը ոչ այնքան օրենքը հակասահմանադրական ճանաչելն է, որքան՝ այդ օրենքում հստակություն մտցնելը, ինչն ի զորու է անել Սահմանադրական դատարանը, «որը կօգնի և ազատ խոսքի, և անձի արժանապատվության հավասարակշռված պաշտպանությանը մեր երկրում»։
Կարեն Անդրեասյանն այս մասին խոսել է «Արմենիա» հեռուստատեսության «Կիրակնօրյա ժամը» հաղորդմանը տված հարցազրույցում` նշելով. «այսինքն, անկախ Սահմանադրական դատարանի վերջնական որոշումից՝ ես վստահ եմ, որ այդ որոշումը կօգնի Հայաստանում ազատ խոսքի պաշտպանությանը»:
Հիշեցնելով, որ ըստ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի պաշտոնյան պետք է հանդուրժող լինի լրատվամիջոցներով իր նկատմամբ տարածվող քննադատության նկատմամբ, օմբուդսմենը վստահություն է հայտնել, որ եթե Սահմանադրական դատարանը որոշման մեջ կրկնի թեկուզ այն, ինչ ասել է Եվրոպական դատարանը, արդեն կլինի մի լրացուցիչ քայլ առաջ:
ՄԻՊ-ի դիտարկմամբ՝ օրենքում առկա անհստակություններն են թույլ տալիս դատարաններին կիրառել առավելագույն պատիժներ և եթե Սահմանադրական դատարանը, նույնիսկ մերժելով իր դիմումը գոնե հաստատի ևս մեկ անգամ, որ տուգանքները պետք է լինեն համաչափ, որ չի կարելի սննկացնել լրատվամիջոցին (ինչը նշված է ՀՀ համապատասխան օրենքում), ազատ խոսքը վտանգված չի լինի:
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.