Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մայրաքաղաքում այցելել է Հայաստանի դեղարտադրության առաջատարը համարվող «Լիկվոր» ՓԲԸ–ի նորակառույց գործարան:
Նա ներկա է գտնվել գործարանի բացման արարողությանը, շրջայց կատարել գործարանում և ծանոթացել «Լիկվորի» արտադրական հնարավորություններին ու ծրագրերին: 2008թ. հոկտեմբերին մեկնարկած այս գործարանի կառուցման նախագծի մասնակիցներն են 2005 թվականից ընկերության բաժնետեր դարձած Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը և ՀՀ կառավարությունը: Այն ավարտին է հասցվել ՀՀ կառավարության հակաճգնաժամային ծրագրի շրջանակում: 2009թ. Սերժ Սարգսյանը, այցելելով դեռևս «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի մասնաշենքում վարձակալական հիմունքներով գործունեություն ծավալող «Լիկվոր» ընկերություն, ընկերության ղեկավարության հետ քննարկել է ՀՀ կառավարության օպերատիվ հակաճգնաժամային շտաբի օժանդակությամբ նոր գործարանի շինարարությունն ավարտին հասցնելու հնարավորություններն ու դեղագործական այս ընկերության զարգացման հեռանկարը: «Լիկվոր»-ն օպերատիվ հակաճգնաժամային շտաբ է ներկայացրել իր բիզնես ծրագիրը, որը քննարկվել և նույն թվականին հաստատվել է՝ ընկերությանը հնարավորություն ընձեռելով ստացված օժանդակությամբ ընդլայնել գործունեությունը:
Իր ենթակառուցվածքներով ամբողջությամբ նոր այս արտադրական շենքի կառուցման և ժամանակակից սարքավորումների ու համակարգերի ձեռքբերման, տեղադրման համար ներդրվել է շուրջ 4.5 մլն ԱՄՆ դոլար: Նշվել է, որ արտադրությունն իրականացվում է իտալական, գերմանական և ավստրիական առաջատար տեխնոլոգիաներով: Նոր գործարանը տարածաշրջանում կգործի եվրոպական GMP ստանդարտի պահանջներին համապատասխան, ինչը հնարավորություն կտա ընդլայնել արտահանվող երկրների շրջանակը, մեծացնել արտադրանքի ծավալը, ավելացնել աշխատակիցների թիվը, ինչպես նաև շարունակել հետազոտական աշխատանքները նոր դեղամիջոցների արտադրության բնագավառում: Դեռևս 1991թ. հիմնադրված «Լիկվոր» ընկերությունն արտադրում է ներերակային, ակնաբուժական և ներարկման ստերիլ դեղամիջոցներ: Ընկերության կողմից առաջարկվող դեղերի անվանացանկը պարունակում է 70 անուն դեղորայք, որոնք ընդգրկում են շուրջ 27 դեղագիտական խմբեր: Հայաստանի արտոնագրային վարչությունում գրանցված է ընկերության 25 ապրանքանիշ:
Նախագահը շնորհավորել է գործարանի բացման կապակցությամբ և հաջողություն մաղթել «Լիկվոր» ընկերությանը՝ հետագա զարգացման ծրագրերում:
- 18:29Այսօր մահացել է դերասանուհի Թամար Հովհաննիսյանի եղբայրը` բանաստեղծ Դավիթ Հովհաննեսը
- 18:05«Խնդրում ենք անհապաղ վերադարձնել 8 դավաճաններին, ովքեր ուղղաթիռով փախել են Հունաստան». Թուրքիայի ԱԳ նախարար
- 13:46Աղասը կրկին հաղթեց Լիսկային
- 11:061in.am-ը դադարեցնում է աշխատանքը
- 10:45«Զգոն եղեք,Ադրբեջանը ձեռք է բերել պահեստատուփի նմանվող պայթուցիկ սարքեր»
- 18:30Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
- 17:50Երևան քաղաքի նոր դատախազը
- 17:44Թուրքիան, Ադրբեջանը, Իրանը, Ղրղզստանը և Ղազախստանը հայտ են ներկայացրել ՅՈՒՆԵՍԿՕ՝ լավաշը ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ներառելու համար
- 18:27Մոտ կես ժամ դադարներով կրակեցին. հակառակորդը հրաձգային զենքերից կրակ է բացել Ոսկեպար-Բաղանիս ճանապարհի վրա
- 14:58Արդյո՞ք որևէ բան կտա Երևան-Սևան ճանապարհին շտապօգնության հերթապահություն սահմանելը
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
18.05.2024 | 15:10
18.05.2024 | 14:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.