Այսօր Վերաքննիչ դատարանում դատավոր Սերժիկ Ավետիսյանի նախագահությամբ քննվելու էր սփյուռքահայ գործարար — բարերար Նազարեթ — Հագոփ Բերբերյանի սպանության մեջ մեղադրվող Գևորգ Սերգեյի Բադալյանի վերաքննիչ բողոքը:
Հիշեցնենք, որ Գևորգ Բադալյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա իր ընկեր`Պետրոս Թեմիրյանի մտերիմ Նազարեթ-Հագոփ Բերբերյանին սպանելու և նրան առանձնապես խոշոր չափերով գույքը հափշտակելու վերաբերյալ նախնական համաձայնության է եկել Կարեն Դալաքյանի հետ և Պետրոս Թեմիրյանի հետ: Վերջինս ձեռք է բերել մետաղյա մալուխ, որի վերջնամասերին ամրացրել է մետաղյա մանեկներ` այն հարմարեցնելով մարդուն խեղդամահ անելու համար: Պետրոս Թեմիրյանը, նախապես մշակելով սպանության մեխանիզմը և կատարելով հստակ դերաբաշխում, գնացել է Նազարեթ Բերբերյանին պատկանող Երևան քաղաքի Ամիրյան փող. 5-րդ շենքի 3-րդ բնակարան, որտեղ վերջինիս հետ ոգելից խմիչք են օգտագործել և ժամանակ անցկացրել: Պայմանավորվածության համաձայն` Պ. Թեմիրյանը չի կողպել բնակարանի մուտքի դուռը, իսկ ինքն ու Կարեն Դալլաքյանը ապօրինի մուտք են գործել բնակարան, որի նախասրահում իրենք հարձակվել են Ն. Բերբերյանի վրա և մալուխը գցելով Ն. Բերբերյանի պարանոցից նրան խեղդամահ են արել:
Ամբաստանյալ Գևորգ Բադալյանը Վերաքննիչ դատարանին անձամբ էր գրել իր բողոքը`պատժի վերանայման հետ կապված, քանի որ պաշտպան չի ունեցել:
Բադալյանին Առաջին ատյանի դատարանում դատապարտել են ցմահ ազատազրկման, պահում են որպես հույժ վտանգավոր հանցագործ, և նա զրկված է զանգի ու տեսակցության հնարավորությունից: Ու քանի որ պաշտպան չուներ, նա դիմեց դատարանին`միջնորդելու, որ իրեն պաշտպան տրամադրեն. «Ֆինանսական խնդիրներից ելնելով`պայմանական պաշտպան չեմ ցանկանում, թող ինձ պաշտպանի հանրային փաստաբան»,-ասաց ամբաստանյալը: Մեղադրող Արթուր Երիցյանն էլ չառարկեց այս միջնորդությանը, և դատական նիստը հետաձգվեց:
«Որ օրենք լիներ, էստեղ չէինք լինի, իրենց փողի համար օրենքը ո՞նց ուզում, նենց գրում են ու դրանով դատապարտում անմեղ մարդկանց»,-բարձրաձայնեց ամբաստանյալի մայրը, ով, իրոք, հուսահատ վիճակում էր և մեզ հետ զրույցում ասաց, որ որդին երկու անչափահաս երեխա ունի, որոնց թողնում են առանց հայր:
Հիշեցնենք, որ 58-ամյա գործարար Նազարեթ — Հագոփ Բերբերյանի դին մայիսի 15-ին գտել էին Երևան-Սևան մայրուղու 25կմ-ի վրա, ճամփեզրի ձորակում` թաղված: Դիակի վրա եղել են բռնության հետքեր: Նա ապրիլի 28-ին տնից դուրս էր եկել ու այլևս չէր վերադարձել: Մեքենան գտել են օդանավակայանում: Առաջինը, ում կասկածում էին սպանության մեջ Պետրոս Թեմիրյանն էր , որ միասեռական է: Եղել է «Շանզելիզ» գիշերային ակումբի տնօրենը: Վերջինս եղել է գործարարի մտերիմներից: Ըստ դատաքննության` նա իր երկու հանցակիցների հետ Բերբերյանին սպանել են, թաղել, իսկ հետո հետքերը կորցնելու համար նրա մեքենան տարել-կանգնեցրել օդանավակայանում, որ կարծեն, թե նա մեկնել է Հայաստանից: Հանցագործին հայտնաբերել են բջջային հեռախոսահամարով, որով խոսել է Բերբերյանի հետ:
Այս սպանության հետ կապված տարբեր վարկածներ են շրջանառվում, մասնավորապես` այն կապվում է Բերբերյանի գործունեության հետ: Նա, լինելով հաջողակ գործարար, 1998թ. Հայաստանում հիմնադրեց «Բեռնար» գորգերի արտադրական ընկերությունը: Սովորական գորգերից բացի` գործվում էին նաև մետաքսյա գորգեր. նման բան Հայաստանում երբևէ չէր եղել:
Բերբերյանի երկրորդ`«Լիլ նար» ընկերությունը, զբաղվում էր շինարարական նախագծերով: Վերջին նախագիծը Աբովյան-Պուշկին խաչմերուկում կառուցվող հյուրանոցն էր, որի հողատարածքի 50 տոկոսն է միայն կազմակերպությանը` ըստ Երևանի քաղաքապետարանի հետ կնքված պայմանագրի:
Վարկած կար, որ քայքայված դին, որը տեղափոխվել էր ԱՄՆ, հարազատները չէին ընդունել համարելով, որ դա Բերբերյանի դին չէ: Փորձաքննությունը ևս չէր հաստատել ինքնությունը, որը կրկնելու անհրաժեշտություն էր առաջացել: Դեռ այն ժամանակ կասկածներ կար, որ այս գործում ինչ- որ բան այն չէ, և այն մարդիկ, ովքեր մեղադրվում են սպանության մեջ, իրականում այսբերգի միայն երևացող մասն էին:
Աննա Ալեքսանյան
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.