Վերջին օրերին ասուլիսներում հնչող թիվ մեկ հարցը վերաբերվում է Քոչարյանի վերադարձին: «Ես անհավանական եմ համարում Ռոբերտ Քոչարյանի վերադարձը քաղաքականություն, այն պահանջված չէ ոչ ժողովրդի, ոչ դրսի, ոչ էլ իր համար: Մարտավարական տեսակետից ավելի խելամիտ կլինի հանգիստ ավարտել իր պաշտոնավարման առաջին և երկրորդ ժամկետները, հակառակ դեպքում արդյունքները տխուր կլինեն իր համար», – այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը:
Նա համոզված է, որ առաջադրումը Քոչարյանի համար ռիսկային կլինի,քանի որ առաջադրվելուց հետո էլ նա չի ընտրվի.«Մեկ ամիս առաջ խոսելով երկրի երեք ղեկավարների դերակատարությունների մասին` ասացի, որ Սերժ Սարգսյանի թեկնածությունը նախընտրելի է: Այսօր այդ եռանյունը ակտիվ փուլում է, այսօր Սերժ Սարգսյանի որոշելու բանն է՝ աջակցել երկխոսությանը, և նորից նրա որոշելու հարցն է՝ աջակցել Ռոբերտ Քոչարյանին։ Այսպես կգնա, քանի դեռ որևէ կտրուկ քաղաքական գործոն չի փոփոխվել»:
Մելիքյանը կանխատեսում է, որ ուժերի կոնսոլիդացման դեպքում Սերժ Սարգսյանը կնախընտրի համագործակցել Քոչարյանի հետ՝ ընդդեմ Լևոն Տեր–Պետրոսյանի, իհարկե, Ռուսաստանի աջակցությամբ:
Սակայն ըստ նրա հասարակությունը ինքը պետք է ձեռք բերի քաղաքացիական գիտակցություն և դառնա իր գլխի տերը. «Շարքային մարդիկ ամեն երկու լավ խոսք ասողի մեջ փրկիչ և տեր են փնտրում, բայց դա շատ ցավալի է, քանի որ նրանք չեն կարող հասկանալ այն տենդենցները, որ գործում են քաղաքականության մեջ»:
Նա անդրադարձավ նաև ՀԱԿ-ին. «ՀԱԿ -ն իր քաղաքական ակտիվության բարձրակետն անցել է: ՀԱԿ-ից սկսել են հեռանալ նույնիսկ նրանք, ովքեր նախկինում առավել ակտիվ էին համակրում: Լևոն Տեր–Պետրոսյանը, ըստ նրա, չդարձավ համընդհանուր համախմբման խորհրդանիշ, և «առհասարակ էլ չի դառնա»:
Մելիքյանի համոզմամբ, այն, ինչին պատրաստ էր համաձայնվել Լևոն Տեր–Պետրոսյանը՝ տարածքների վերադարձ և ԼՂՀ կարգավիճակի առկախում, դա, ըստ էության, արեց Սահակաշվիլին պատերազմի միջոցով. խզեց կապերը Ռուսաստանի հետ, և կորցրեց իր ազդեցությունը Վրաստանում:
Ըստ նախկին արտգործնախարարի ՀԱԿ–ը սկսեց աստիճանաբար կորցնել իր համակիրներին ու հանրահավաքում այսօր լսվում է հանդիմանանք, ինչը խոսում է ՀԱԿ-ի ներքին խնդիրների մասին. «Նրան իդեալականացնում էին մինչև այն պահը, երբ այդ իդեալականացումը դարձավ պատրանք և հիասթափության պատճառ: Միևնույն է, այդ ներքին ընդվզումը պետք է լիներ: Նրանից անջատված ուժերն էլ, օրինակ, ազատ դեմոկրատները, նույնպես չեն դառնա կուռ քաղաքական ուժ: Եթե ի հայտ չգա նոր համախմբող քաղաքական գործոն, ապա Սերժ Սարգսյանի թեկնածությունը կշարունակի մնալ նախընտրելի»:
- 13:10Հակառակորդի դիպուկահարները կրակել են Ակնայի զորամասերից մեկի հացի ավտոմեքենայի ուղղությամբ. Արցախի ՊՆ
- 15:37նոր բեռ կդառնա 23 տոկոսանոց հարկը.«Խոպանից» եկած գումարների հարկման մեխանիզմը
- 19:09Սերժ Սարգսյանը խոսել է իր առաջադրման մասին
- 22:08Իշխանության ծաղրը՝ ընդդիմությանը (տեսանյութ)
- 20:14Նիկոլը գնաց վա-բանկ. վերջնագիր «Ելք»-ին
- 17:30Հայաստանն ու հարևան երկրները` սեյսմիկ ակտիվության գոտում. երբ և որտեղից սպասել հաջորդ ցնցումը
- 12:59Հայաստանի երազանքը չէ միանալ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, իսկ Եթե Ադրբեջանը ցանկանում է՝ Հայաստանը միանա Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, ապա…
- 18:30Սպասվում է անձրև և ամպրոպ
- 18:30Անձրևներ՝ Հայաստանում
- 14:50Փրփուրներից են կախվում՝ մի կողմից աշխատատեղեր են բացում, մյուս կողմից՝ փակում
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.