Երբ ամռանը նոր էր սկսում Հայ ազգային կոնգրեսի և իշխանության երկխոսության, այսպես ասած, առաջին փուլը, որը դեռևս միակն է, իշխանության տարբեր ներկայացուցիչներ այդ մասին արտահայտվում էին մոտավորապես նույն ոգով, ինչ ոգով որ արտահայտվեց Կոալիցիայի պատվիրակությունն ի պատասխան երկխոսությունը շարունակելու մասին Կոնգրեսի առաջարկի:
Դեռևս գարնանային հանրահավաքներից սկսած` իշխանության տարբեր ներկայացուցիչներ Կոնգրեսին կոշտ էին պատասխանում, բայց մեկ էլ հետո ելույթ էր ունենում Սերժ Սարգսյանը, ու պատկերը դառնում էր բոլորովին այլ, և միանգամայն այլ որոշումներ և զարգացումներ էին լինում: Դա, անշուշտ, չի նշանակում, որ իշխանության ներկայացուցիչները խոսում են Սերժ Սարգսյանից անկախ: Առավել ևս չի նշանակում, որ Սերժ Սարգսյանը տեղյակ չէ Կոալիցիայի պատվիրակության ներկայիս պատասխանից: Հարցն այստեղ երևույթն է, որ դրսևորվում է իշխանության որոշակի մարտավարության տեսքով` նախ Կոնգրեսին բավական կոշտ արձագանքում էին իշխանության տարբեր կալիբրի չինովնիկներ և ֆունկցիոներներ, իսկ հետո, այսպես ասած, վերջնական պատասխանի առաքելությունն իր վրա էր վերցնում Սերժ Սարգսյանն ու հանդես գալիս գրեթե զարմանալի հանդուրժողության տոնայնությամբ և դիրքորոշմամբ:
Ահա այդ իմաստով, Կոալիցիայի պատվիրակության ներկայիս պատասխանը հիմք կա համարել որոշակիորեն նախերգանքային, այսպես ասած` նախնական կոշտության դրսևորում, որն անկասկած ունենալու է շարունակություն: Այնպես որ, այստեղ հարցն այն է, թե երբ է Սերժ Սարգսյանը շարունակելու և երբ է հանդես գալու հայտարարությամբ, որ հորդորում է կոալիցիոն պատվիրակությանը չցուցաբերել անհարկի կոշտություն և չմերժել երկխոսելու ընդդիմության պատրաստակամությունն ու հանդես գալ դրա շարունակության շուրջ քննարկումը վերանայելու առաջարկությամբ: Սերժ Սարգսյանն ամենևին չի զլանա կոալիցիոն պատվիրակությանը դնել թեկուզ անհարմար վիճակի մեջ և ստիպել կոշտ պատասխանից հետո հանդես գալ երկխոսության արդեն սեփական նախաձեռնությամբ:
Բանն այն է, որ իշխանության այս կամ այն ներկայացուցչի ֆոնին հանդուրժողության «ֆորպոստ» երևալու մարտավարությունը Սերժ Սարգսյանը կիրառում է արդեն երկար ժամանակ, իսկ դրա մասին, օրինակ, լավագույնս կվկայի Գալուստ Սահակյանը, ով հիմա ընդդիմությանն առաջարկում է «գարշոկներից» օգտվել: Չի բացառվում, որ Սերժ Սարգսյանը մի գեղեցիկ օր էլ այդ զուգարանների մասով անհարմար դրության մեջ դնի Գալուստ Սահակյանին, ում բազմաթիվ անգամներ անհարմար դրության մեջ է դրել տարբեր այլ մասերով` սկսած Աջափնյակի թաղապետի 2006 թվականի ընտրությունից, մինչև ընդդիմության հետ իշխանական բանավեճ-հռետորաբանությունը: Պարզապես Սերժ Սարգսյանը փորձում է ճիշտ ընտրել պահը և թերևս հնարավորինս երկարաձգել այն, ձգտելով ինչքան հնարավոր է շատ ժամանակ շահել և հնարավորինս լայն ժամանակային ինտերվալի համար հարց լուծել` հանդուրժողության հերթական դրսևորմամբ: Իսկ դա, թերևս, պայմանավորված է նրանով, որ Հայաստանի իշխանական միջավայրում անգամ որևէ ամբողջական գաղափար կամ պատկերացում չունեն Հայաստանի ներքաղաքական վիճակի, դրանում արտերկրի ազդեցիկ քաղաքական կենտրոնների ունեցած դերակատարության և կիրառվող տեխնոլոգիական միջամտությունների մասին:
Իշխանությունն, իհարկե, շատ լավ գիտե, որ թե՛ արևմտյան, թե՛ ռուսական կենտրոնները խաղում են Հայաստանի ներքաղաքական դաշտում, թերևս շատ լավ գիտե` ինչպես և ինչով կամ ումով են խաղում, բայց բացարձակապես պատկերացում չունի խաղային պատկերի և կանոնների ու սցենարի մասին: Այդ առումով, իհարկե, նկատելի է, որ Հայաստանում ոչ ոք չունի այդ «դրսի գործոնի» մասին ամբողջական պատկերացում, բայց իշխանության պարագայում այդ անիմանալիությունը առավել ցայտուն դրսևորումներ է ունենում, որովհետև առավել կոնկրետ և այսպես ասած` ինստիտուցիոնալացված է ներքաղաքական իրավիճակի համար իշխանական պատասխանատվությունը: Ու քանի որ երբեք հայտնի չէ, թե ինչպիսին է լինելու հաջորդ քայլը քաղաքական ներքին դաշտում և ով է այն անելու, կամ ում են այն հուշելու կամ ակնարկելու, իշխանությունը գերադասում է, թերևս, չշտապել և ժամանակ շահել` հստակ գիտակցելով, որ այդուհանդերձ հարկ է լինելու դեռ առնվազն երկար ժամանակ մնալ հանդուրժողության ընդհանուր հունի մեջ, քանի դեռ համաշխարհային քարտեզում տեղի են ունենում աշխարհաքաղաքական տարբեր հուների վերադասավորման գործընթացներ և արժեհամակարգային վերանայման միտումներ:
Թերևս այստեղ է Հայաստանի ներքին կյանքի ներկայիս ամբողջ հմայքը, որ այդ անորոշությունը մի կողմից բոլորին ստիպում է անպայման ինչ-որ բան անել, քանի որ հասկանում են, որ ինչ-որ բան կատարվում է աշխարհում և այդ համատեքստում անպայման կատարվելու է Հայաստանում, մյուս կողմից` որևէ մեկը չգիտե, թե այդուհանդերձ ինչ է պետք անել ամբողջությամբ, առնվազն միջնաժամկետ երաշխիքներ ունենալու համար: Այդ` ինչ-որ տեղ նաև հակասական իրավիճակի պայմաններում Հայաստանում որոշակիորեն տեղից շարժվում է քաղաքական ճահիճը, անգամ այն պարագայում, երբ թվում է, որ այն այլևս որևէ կերպ շարժվելու ունակ չէ:
- 11:17Ծեծողը՝ փոխոստիկանապետ. Հունան Պողոսյանին կփոխարինի Աշոտ Կարապետյա՞նը
- 10:50Կարո՞ղ է արդյոք Վանո Սիրադեղյանը վերադառնալ Հայաստան
- 10:57Կոնսենսուս չկա. քաղաքական ուժերը միմյանց դե՞մ են պայքարում, թե՞ Սերժ Սարգսյանի
- 12:20ԱՄՆ շեշտակի հարվածը «ծռությանը»
- 11:24Վայրենի իշխանության գեղեցիկ ժպիտը. Արմեն Սարգսյանն անհետացել է
- 11:30Փակ հանդիպում է եղել. Փաշինյանը չի ընդունել «Հանուն Հայաստան պետության» ճակատի հրավերը
- 11:52Ո՞վ և ո՞ւմ «գանգն է փշրելու» Ազատության հրապարակում
- 11:57Սերժ Սարգսյանի իշխանափոխության մեխանիզմը. դա չի լինի 2022 թվականին
- 11:40«Լծակազուրկը». այլեւս նախագահն առանց վարչապետի առաջարկության ոչ մի թուղթ չի կարող ստորագրել
- 11:00«Ուղեղն՝ անջատած». «Մարտի 1»-ի գործով դատախազ Կորյուն Փիլոյանը չի հիշում, բայց շատ է նեղվում
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.