Այսօր լրագրողների հետ հանդիպմանը «Ժառանգության» պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը հայտարարեց, որ ներկա վիճակը նորմալ է.«Լինի դա հանրահավաք, նստացույց, թե անգամ ապստամբություն, ես դրան նորմալ եմ նայում, եթե բխում է մարդու իրավունքի հիմնարար սկզբունքներից, որովհետև այնտեղ ասվում է՝ պետք է օգտագործել բոլոր տարբերակները, որպեսզի մարդը չանցնի վերջին տարբերակին ու ապստամբի»:
Ըստ նրա`ապստամբությունը ևս ընդունելի է, եթե այն կոչված է քաղաքացու և պետության առջև ծառացած հիմնական խոչընդոտների վերացմանը, մանավանդ որ աշխարհում կան խաղաղ ապստամբությունների բազմաթիվ փորձեր և հնարավոր է իրականացնել հեղափոխություններ, որի ականատեսն ենք լինում վերջին տասնամյակում. « Մենք հիմա ունենք վտանգավոր չափերի հասնող արտագաղթ, և եթե արտագաղթն ավելի ընդունելի է, քան ապստամբությունը, ես դրա հետ համաձայն չեմ: Մարտի 1 չի կրկնվի, քանի որ նման ռեսուրս այսօր չկա»:
Մարտիրոսյանն իր խոսքում անդրադարձավ նաև Րաֆֆի Հովհաննիսյանի երեկվա այցին Ազատության հրապարակ. «Զրույցի մանրամասների մասին ոչինչ չեմ կարող ասել, քանի որ չգիտեմ։ Ամեն դեպքում, պետք չէ այդտեղ քաղաքական նկրտումներ տեսնել, դա քաղաքավարության դրսևորում էր՝ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից զորակցություն հայտնելու այնտեղ հավաքված և դժգոհություն արտահայտող մարդկանց»,– ասաց Մարտիրոսյանը:
Ըստ նրա` «Ժառանգությունն» այն քաղաքական ուժն է, Րաֆֆի Հովհաննիսյանն էլ՝ այն քաղաքական գործիչը, ով կամուրջներ չի այրում, դռներ չի փակում, պիտակավորումներ չի տալիս և իրեն պահում է քրիստոնեական բարեկրթության շրջանակում և, որ իրենք կողջունեն արտահերթ ընտրությունները, քանի որ դրանց հիմքերը կան, բայց պատգամավորը դեռ չի տեսնում գործընթացներ, որոնք կտանեն դրան. «Համագործակցության դաշտը միշտ բաց է «Ժառանգության» համար, մեր քաղաքական իրականությունն այսօր կառուցված է «եթե»–ի վրա, այնպես որ քննարկման նյութ է ընդամենը, թե ում հետ կհամագործակցենք»,- հավելեց նա:
Իսկ ահա ՀԱԿ–ի գործողություններն էլ նա դիտում է մարդու հիմնարար ազատությունների շրջանակում. «Կարևորը արդյունքն է։ Եթե խնդիրներ պիտի լուծի, ապա ողջունելի է, սակայն մինչև հիմա ես չեմ տեսնում՝ ինչ խնդիր է ուզում լուծել»:
- 13:10Հակառակորդի դիպուկահարները կրակել են Ակնայի զորամասերից մեկի հացի ավտոմեքենայի ուղղությամբ. Արցախի ՊՆ
- 15:37նոր բեռ կդառնա 23 տոկոսանոց հարկը.«Խոպանից» եկած գումարների հարկման մեխանիզմը
- 19:09Սերժ Սարգսյանը խոսել է իր առաջադրման մասին
- 22:08Իշխանության ծաղրը՝ ընդդիմությանը (տեսանյութ)
- 20:14Նիկոլը գնաց վա-բանկ. վերջնագիր «Ելք»-ին
- 17:30Հայաստանն ու հարևան երկրները` սեյսմիկ ակտիվության գոտում. երբ և որտեղից սպասել հաջորդ ցնցումը
- 12:59Հայաստանի երազանքը չէ միանալ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, իսկ Եթե Ադրբեջանը ցանկանում է՝ Հայաստանը միանա Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, ապա…
- 18:30Սպասվում է անձրև և ամպրոպ
- 18:30Անձրևներ՝ Հայաստանում
- 14:50Փրփուրներից են կախվում՝ մի կողմից աշխատատեղեր են բացում, մյուս կողմից՝ փակում
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.